Մատեո Սալվինին զրկվել է անձեռնմխելիությունից ու կարող է դատապարտվել
Իտալացի սենատորները կողմ են արտահայտվել Մատեո Սալվինիի նկատմամբ դատական հետապնդմանը: Հատուկ հանձնաժողովի որոշմամբ «Լիգա» կուսակցության առաջնորդը, որը խորհրդարանի վերին պալատի անդամ է, զրկվեց անձեռնմխելիությունից՝ կապված փախստականների ապօրինի կալանավորման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքների հետ:Դատական պրոցեսի մեկնարկին կողմ են քվեարկել հենց նրա կուսակցության անդամները: Իշխող կոալիցիայի ներկայացուցիչները չէին ներկայացել հանդիպմանը՝ ի նշան բողոքի: Այս մասին գրում է euronews-ը։
Սալվինիի հակառակորդները, հիմնականում «Հինգ աստղ» շարժման նախկին դաշնակիցները, այս որոշումը համարել են որպես «քաղաքական խաղ»: Նրանց կարծիքով՝ այն պատմությունը, թե ինչպես ՆԳՆ ղեկավարը թույլ չտվեց «Gregoretti» նավի անձնակազմին իջեցնել իտալական ափերին ծովում փրկված հարյուրից ավելի միգրանտների, Սալվինին ու նրա կուսակցությունը փորձում են հանրությանը ներկայացնել որպես ազգային շահերը պաշտպանելու օրինակ:
Ինքը՝ Սալվինին, որին կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում, ներկայանում է որպես անբարեխիղճ մրցակիցների մեքենայությունների զոհ:
Նշվում է, որ նպատակը Էմիլիա-Ռոմանյա խոշոր վարչական շրջանում անցկացվող տարածաշրջանային ընտրությունների ֆոնին նրա վարկանիշի բարձրացումն է։
Հիշեցնենք, որ Սալվինին Իտալիայի փոխվարչապետն էր ու ՆԳ նախարարը 2018թ.-ի հունիսից մինչև 2019թ.-ի սեպտեմբեր, որից հետո դուրս եկավ իշխող կոալիցիայից։ Սալվինին հույս ուներ նոր ընտրություններում մեծամասնություն ստանալ, սակայն կոալիցիա կազմվեց առանց նրա։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում Իտալիայի դեսպան. ՀՀ-Իտալիա ֆուտբոլային խաղից հետո ես Երևանի կենտրոն դուրս չեկա ու մնացի իմ «ամրոցում»
- Մատեո Սալվինին հերքում է Պուտինի կողմից իր ընտրարշավի հովանավորումը