Հայտնաբերվել են սփայս տեսակի թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգվածներ
Հունվարի 21-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացի Ն․ Ա․-ի կողմից կալանավորված անձ Դ․ Թ․-ին բերված հանձնուքը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:
Հանձնուքում առկա թվով 9 նռների գագաթային հատվածներում զննությամբ հայտնաբերել են ակնադիտորեն սփայս տեսակի թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգվածներ։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում