Համայնքային բյուջեների հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ.ԱԺ պատգամավորը մտահոգված է
ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյանը Խորհրդարանում հնչեցրեց ՀՀ ներկրված տրանսպորտային միջոցներին վերաբերող հարցը: Մասնավորապես ՝ մենքնաները հաշվառվել են տարբեր համայնքներում , ժամկետները լրացել են և հիմա համայնքներում գոյանում են գույքահարկեր: Արդյո՞ք ԵԱՏՄ գործընկերների հետ պատրաստվում են գույքահարկերի գումարները վերադարձնել համայնքներին, հետաքրքրվեց պատգամավորը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ պատասխանելով հարցին նշեց. «Բացառությունները, որոնք տրվել են ՀՀ-ին, տրվել են այն նպատակով, որպեսզի լուծվեն սոցիալական հարցերը: Շատ դեպքերում դրանք կրում են առևտրային բնույթ: Ունենք այն, ինչ ունենք: Այս պահին ամենասուր հարցը Ղազախստանի հետ է կապված, իսկ մենք ունենք Ղազախստանի պատվիրակություն Հայաստանում, որոնց հետ քննարկում ենք: Այս պահին մանրամասներ չեմ կարող ասել, քանի որ բավականին բարդ գործընթաց է, բայց լուծումներ կգտնենք»:
Պատգամավորն արձագանքեց հորդորելով .«Որքան ուշ լուծվի, այդքան շատ գումարները կաճեն, տոկոսներ են բարձրանում: Համայնքային բյուջեների հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, հետո համայնքները խնդրի առաջ են կանգնելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները