Ռուսաստանի նոր կառավարությունում պաշտոնը պահպանել է 3 նախարար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել կառավարության կառուցվածքի փոփոխության մասին: Այն ունի 9 փոխվարչապետ՝ 10-ի փոխարեն:
Հյուսիսային Կովկասի հարցերով նախարարությունը վերացվել է: Ավելի վաղ Պուտինը նախկին գլխավոր դատախազ Յուրի Չայկային էր առաջարկել դառնալ այս դաշնային շրջանում նախագահի ներկայացուցիչը:
Նախագահի նախկին օգնական Անդրեյ Բելոուսովը նշանակվել է առաջին փոխվարչապետ։
Նոր կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են 3 նախարարներ՝ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Անտոն Սիլուանովը մնացել է ֆինանսների նախարարի պաշտոնում, բայց առանց փոխվարչապետի պաշտոնի:
Ինչպես գրում է euronews-ը, Ռուսաստանի Դաշնության նոր կառավարությունում կա 28 տղամարդ և ընդամենը 3 կին:
Վարչապետ Միխայիլ Միշուստինն ասել է, որ ժողովրդագրությունը, եկամուտների աճը և կենսամակարդակի բարելավումը հիմնական խնդիրներն են, որոնց վրա կաշխատեն նրա կաբինետի անդամները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ