Քաղաքական 18:27 22/01/2020 Հայաստան

Փաշինյան. Կարծում եմ՝ Կուտոյանի ընտանիքը պետք է լիարժեք համագործակցի նախաքննության մարմնի հետ

«Շատ ցավալի դեպք է»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Կարապետյանի՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ հարցին, մասնավորապես՝ «մահվան հանգամանքները   բազմաթիվ հարցեր են առաջացրել  հասարակության շրջանում, որոշ շրջանակների շահարկման առարակա դարձել կապված նաև մեր իշխանության դիրքորոշման հետ: Չնայած հարուցված քրեական գործին,  կարծում եմ, հնչեղությունը կարևորություն է տալիս, որպեսզի լսենք ձեր դիրքորոշումը»:

Վարչապետը նշեց, որ եթե չի սխալվում, քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված ինքնասպանության հասցնելու հոդվածով:

«Սա նշանակում է, որ հիմնական վարկածը, որ այսօր քննվում է՝ ինքնասպանության հասցնելն է: Կարծում եմ, որ  դեպքի հանգամանքներն  ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները: Կարծում եմ, որ նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունն ամբողջությամբ և 100 տոկոսով բացահայտվի: Ես էլի ասել և ասում եմ, որ երաշխավորում եմ, որ կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որպեսզի այս գործը, ինչպես նաև մնացած բոլոր գործերը, մինչև ամենավերջին դետալը բացահայտվի»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուզում է ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ  նախորդ իշխանության որոշ  ներկայացուցիչներ աղմուկ են բարձրացրել, թե կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ:

«Վարչապետին ենթակա Ազգային անվտանգության ծառայության պատվո պահակախումբն իր ներկայությամբ պատվել է Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորության  արարողությունը, ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողը և ԱԱԾ ողջ ղեկավար կազմը մասնակցել է հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը, մասնակցել է անվտանգության խորհրդի  քարտուղարը որպես կառավարության և  վարչապետի ներկայացուցիչ: Ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան ցավակցություն եմ հայտնել Կուտոյանի սգակիր ընտանիքին: Իսկ ի՞նչ պետք է աներ ուրիշ կառավարությունը: Իսկ ինչո՞ւ այդ նույն մարդիկ նույն հարցը չէին բարձրացնում, երբ Հայկ Հարությունյանի հետ կապված էր  դեպք տեղի ունեցել: Այսինքն նրանք ինչ՝ վերաբերմունքի տարբերություններ ունե՞ն:

Մեզ համար նախկին պաշտոնյաներ են եղել, ընդ որում այդ պաշտոնյաները պաշտոնավարել են առնվազն վիճահարույց շրջաններում: Մենք պատշաճ, կարծում եմ, ինչ-որ պետք է արվեր, արվել է, անիմաստ եմ համարում նույնիսկ այդ քննարկումները»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:00
Կազմակերպվել է ԱՄՆ-ում գտնվող հայ ուսանողների վերադարձը ՀՀ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է. «Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված մինչ օրս հաշվառվելու,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյան. Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բավականին լարված է
Այսօր մոտավորապես 35 նոր ախտորոշում է եղել։
Աղբյուր` Panorama.am
20:06
Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցում են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գալստյան կիրակի՝ մարտի 29
Գալստյան կիրակիի խորհուրդը համբերության, բարեպաշտության, առաքինության կոչն է, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ Հրաշափառ Գալստյանը:
Աղբյուր` Panorama.am
19:53
Հիվանդության պատճառով Սևանա լճում խեցգետնի քանակը կտրուկ նվազել է.մասնագետ
Խեցգետինը համարվում է  լճի սանիտար: Նրանք մաքրում են լիճը օրգանանական նյութերից: Որքան շատ է խեցգետնի պաշարը լճում, այդքան մաքուր է ջուրը և...
Աղբյուր` Panorama.am
19:42
Ամառային Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն 2021 թվականի ամռանը
Տոկիոյի ամառային օլիմպիական և պարաօլիմպիկ խաղերի կազմկոմիտեն կարծում է, որ մրցույթը պետք է անցկացվի հաջորդ տարվա հունիսից սեպտեմբեր ընկած...
Աղբյուր` Panorama.am
19:35
Վենեսուելացի պաշտոնաթող գեներալը հանձնվել է ԱՄՆ-ին
Վենեսուելայի թոշակառու գեներալ-մայոր Կլավեր Ալկալի Կորդոնեսը, ով վերջին երկու տարի բնակվում է Կոլումբիայում, հանձնվել է ԱՄՆ-ի թմրամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
19:27
Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը մեկ ժամով կանջատվի
«Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում այսօր՝ մարտի 28-ին, ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական...
Աղբյուր` Panorama.am
19:24
Մահացել է ԱՄՆ-ում ռասսայական խտրականության դեմ պայքարող Ժոզեֆ Լոուերին
98 տարեկան հասակում  մահացել է ամերիկացի իրավապաշտպան և ռասայական խտրականության դեմ պայքար մղած Ժոզեֆ Լոուերին, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:11
14 լավագույն հայկական մուլտերն ու անիմացիոն ֆիլմերը՝ մեկ հարթակում
Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ, webtv.am youtube-յան մշակութային ալիքում ստեղծվել է «Ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:57
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք
Մարտի 28-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
18:55
Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ
Մարտի 22-28-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր...
Աղբյուր` Panorama.am
18:46
Բոբ Դիլանը երգել է Քենեդու սպանության մասին
Ամերիկացի երգիչ Բոբ Դիլանը ութ տարում առաջին անգամ հանդես է եկել «Ամենակեղտոտ սպանությունը» («Murder Most Foul») երգով,...
Աղբյուր` Panorama.am
18:44
Վեց ժամով արգելվել է որոշ սուպերմարկետների գործունեությունը
ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։...
Աղբյուր` Panorama.am
18:35
ՊՆ. Խաղաղապահ առաքելություններ իրականացնող զինծառայողներն առողջական խնդրահարույց հարցեր չունեն
«Մենք մշտական կապի մեջ ենք արտերկրում ծառայություն իրականացնող խաղաղապահ առաքելություն իրականացնող մեր զորախմբերի հետ, տիրապետում ենք...
Աղբյուր` Panorama.am
18:29
Մարկոս Պիզելլի. Ծունկս արդեն ավելի լավ է
«Այժմ լավ եմ զգում, վերջերս եմ վերադարձել ԱՄՆ-ից և ներկայումս ընտանիքիս հետ մեկուսացման մեջ եմ Բրազիլիայում: Ծունկս արդեն ավելի լավ է,...
Աղբյուր` Panorama.am
18:20
Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru
Աբխազիան փակել է սահմանը Ռուսաստանի հետ՝ կորոնավիրուսի տարածման պատճառով, այս մասին հաղորդվել է հանրապետության նախագահի կայքում, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:13
Բռնցքամարտի ֆեդերացիաների հակասող հայտարարությունները
Այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն էր տարածել, որի համաձայն. «Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները...
Աղբյուր` Panorama.am
18:04
Շրի Լանկայում ավելի քան հինգ հազար մարդ խախտել է պարետային ժամը. ria.ru
Շրի Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է 5185 մարդու՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված պարտադրվող պարետային ժամի խախտման համար, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Իրանը մեկնաբանել է պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ ՄԱԿ-ին ուղղված կոչը
Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբբաս Մուսավին աննախադեպ և կարևոր քայլ է անվանել Ռուսաստանի Դաշնության և յոթ այլ երկրների կոչը՝ ուղղված ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նիգերիայում պայթյունից տուժել են եկեղեցու ներսում գտնվող մարդիկ
Նիգերիայում ուժեղ պայթյունից տուժել են եկեղեցու ներսում գտնվող մարդիկ, նաև դպրոցի անվտանգության երեք աշխատակիցներ, վնասվել է շուրջ100 շենք։...
Աղբյուր` Panorama.am
17:36
Հռոմի պապն աղոթել է դատարկ հրապարակում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեկ սուրբ Պետրոսի հրապարակում,  անսովոր պայմաններում՝ առանց մարդկանց մասնակցության,  աղոթել է մարդկության...
Աղբյուր` Panorama.am
17:24
Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում
Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները ընտրություններին կմասնակցեն Հայաստանում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Հայաստանում Արցախի...
Աղբյուր` Panorama.am
17:15
Ուկրաինայի ռադայի պատգամավորը վարակվել է կորոնավիրուսով. Gazeta.ru
Ուկրաինայի բարձր ռադայի անկուսակցական պատգամավոր Աննա Սկորոխոդը վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է gazeta.ru-ն։ Այս մասին պատգամավորը...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ֆինլանդիայում կորոնավիրուսի ֆոնին կփակվեն ռեստորաններն ու բարերը. «ՏԱՍՍ»
Ֆինլանդիայի պառլամենտը հավանություն է տվել երկրի կառավարության առաջարկությանը` կորոնավիրուսի ֆոնին փակել երկրում ռեստորանները, սրճարաններն ու...
Աղբյուր` Panorama.am
16:53
Բելգիայում COVID-19-ով վարակվածների թիվը 9134 է. gazeta.ru
Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9.134-ի, փոխանցում է gazeta.ru-ն՝ հղում տալով «RTL»-ին։ Նշվում է, որ երկրում...
Աղբյուր` Panorama.am
16:41
ԱՀԿ-ն նշում է կորոնավիրուսային վարակի բուժման հիմնական գործոնը. Ria.ru
Կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդներին բուժելիս ամենակարևորը վերջինիս վաղ փուլում թթվածնով ապահովելն է, հարկավոր չէ հենվել դեղահաբերի վրա,...
Աղբյուր` Panorama.am
16:30
«Յուվենտուսի» ֆուտբոլիստները համաձայնվել են աշխատավարձի իջեցմանը
Իտալական «Յուվենտուս» ակումբի խաղացողները համաձայնվել են աշխատավարձի իջեցմանը ակումբի աշխատակիցների օգտին։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}