Հունաստանի նախագահն առաջին անգամ կին է
Հունաստանի նախագահ է ընտրվել երկրի բարձրագույն վարչական դատարանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն: Այսպիսով, առաջին անգամ Հունաստանն ունի կին նախագահը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, քվեարկությունը կայացել է խորհրդարանում այսօր առավոտյան:
Երկրի սահմանադրության համաձայն, նախագահն ընտրվում է պաշտոնավարման հնգամյա ժամկետով, թեկնածությունն առաջադրում է վարչապետը: Գործող նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի լիազորությունների ժամկետը լրանում է մարտի 13-ին:
Հունաստանի նախագահի լիազորությունները սահմանափակ են և հիմնականում ներկայացուցչական բնույթ են կրում: Հիմնական իշխանությունը պատկանում է վարչապետին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ