Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը
911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ երեկ երեկոյան Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Subaru Legacy» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդան Ս., ծնված 1960 թ., ուղևոր՝ Վարդան Ս., ծնված 2015 թ.,) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ գլորվել ձորը. տուժածները հրաժարվել են բուժօգնությունից:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: