Քրեական գործ է հարուցվել 10-ամյա տղայից աշակերտուհու հղիանալու դեպքով
Բժիշկները չէին կասկածում 13-ամյա դպրոցականի հղիության մեջն, ասում է աղջկա մայրը՝ Ելենան: Այս մասին գրում է Ria-ն։
Ավելի վաղ Կրասնոյարսկի երկրամասում քրեական գործ էր հարուցել այն բանից հետո, երբ Զելեզնոգորսկում լուրեր էին տարածվել դեռահասի հղիության մասին: Վարչության տարածքային բաժնի պետը հայտնել էր, որ փորձագետները իրականացնում են բոլոր քննչական գործողությունները, ներառյալ փորձաքննությունները:
«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը գրել էր, որ դպրոցական աղջիկը հղիացել է 10 տարեկան տղայից:
Ըստ Ելենայի, բժիշկներն ի սկզբանե ենթադրում էին, որ աղջիկը թունավորվել է: Հետագայում աղջիկը խոստովանել էր, որ սեռական կապի մեջ է եղել 10-ամյա ընկերոջ հետ: Աշակերուհին չի պլանավորում դադարեցնել հղիությունը:
«Դե, քանի որ այս տարիքում նրա մոտ միգուցե մայրական բնազդներ կան, ավելի լավ է դրանք զարգացնել», - ասել է աղջկա մայրը «Россия 1» հեռուստաալիքի «Ուղիղ եթեր» հաղորդման ժամանակ: