Ժան Պոլ Գոտյեի վերջին ցուցադրությունը
Ֆրանսիացի հագուստի մոդելավորող, դիզայներ Ժան Պոլ Գոտյեի վերջին ցուցադրության կարգախոսն է եղել՝ «Նորաձևությունը ողջ կյաքում»: Նա հանդես է եկել իր կեսդարյան կարիերան եզրափակող շոուով: Փարիզի Շատլա թատրոնի բեմում հայտնվել են ամերիկացի դարասանուհի Դիտա ֆոն Թիզը, 2016 թ. «Միսս Ֆրանսիա» և «Միսս Տիեզերք» Իրիս Միտենարը, ամերիկացի թոփ մոդել Բելլա Հադիդը, ֆրանսիացի երգչուհի Միլեն Ֆարմերը: Վերջում բեմ է բարձրացել բրիտանացի երգիչ Բոյ Ջորջը:
Եվրանյուզը գրում է, որ նորաձևության աշխարհում Ժան-Պոլ Գյունտերի հետագա ծրագրերը չեն բացահայտվել:
Ժան Պոլ Գոտյեն սկսել է իր կարիերան Պիեռ Կարդենի նորաձևության տանը։ Իր առաջին սեփական հավաքածուն ստեղծել է 1976 թվականին։ 1981 թվականին մշակել է իր ապրանքանշային սադրիչ ոճը, որը նրան ճանաչում է բերել։ Դիզայները մեծ դեր է ունեցել 1980-1990-ական թվականների բարձր նորաձևության զարգացման գործում։
Merci @JPGaultier
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին