Հասարակություն 10:57 23/01/2020 Հայաստան

ՀԲՃ. Անթույլատրելի գործընթացներ Վայք քաղաքի մոտ հանք շահագործելու ուղղությամբ

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին։ Նախաձեռնությունն ահազանգ է հնչեցնում՝ անթույլատրելի համարելով Վայոց Ձորում հանք շահագործելու ուղղությամբ գործընթացները։

Օրենսդիր մարմնի անդամներին ուղղված նամակում ասված է.

«ԱԺ հարգելի պատգամավորներ,

այս նամակը դուք հավանաբար կկարդաք հունվարի 23-ի առավոտյան, մինչ մենք ահազանգում ենք հենց նույն օրը տեղի ունենալիք խիստ մտահոգիչ իրադարձության մասին (մենք ինքներս այս մասին տեղեկացել ենք միայն հունվարի 22-ի երեկոյան)։

Ըստ էության, մենք բարձրաձայնում ենք հրատապ բողոք օրենսդիր մարմնին այն մասին, որ կայծակնային արագությամբ ստեղծվել և Վայոց ձորի Ազատեկի տարածքում ընդերքօգտագործման նպատակով հանրային լսումների հայտ է ներկայացրել մի քանի օրական ընկերություն, ինչը խայտառակ օրենսդրական բացերի  ու պետական վերահսկիչ գործառույթների բացակայության արդյունք է։ Կան նաև լուրջ կասկածներ, որ նորաստեղծ ընկերությունը ընդերքօգտագործման թույլտվությունը կորցրած նախկինի հետ փոխկապակցված է։
ԱԺ պատգամավորներին խնդրում ենք հրատապ կերպով անդրադառնալ իրավական այս բարձիթողի վիճակին, իսկ հունվարի 23-ի՝ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման նախագծի համար կազմակերպված նախնական համաձայնության շուրջ հանրային լսումներին աչալուրջ հետևել և հնարավորության դեպքում ներկա լինել։ Ըստ հայտարարության, դրանք պետք է տեղի ունենան խոշորացված Զառիթափ համայնքի վարչական շենքում՝ ժամը 15։00-ին։

Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում և խմբում կտեղադրենք տեղացիների գործողությունների մասին հրատապ տեղեկություններ։

Իրավիճակի նկարագրություն

Այս տարվա հունվարի 14-ին մամուլը գրեց, որ 2019թ, դեկտեմբեր 13-ից Վայոց ձորի մարզի Ազատեկի հանքավայրի նկատմամբ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի՝ ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է։ Սա նույն ընկերությունն է, որը ոսկու ապօրինի արդյունահանում է իրականացրել, ինչը բացահայտվել էր 2018թ. տեսչական մարմնի աշխատանքների արդյունքում։ Հարուցվել է քրեական գործ և մինչ օրս այդ հարցով ընթանում է երկարուձիգ քրեական հետաքննություն, որի վերջն այդպես էլ չի երևում (մանրամասները՝ «Ազատեկ. գաղտնի արդյունահանված ոսկին» 2018թ. նոյեմբերի հոդվածում)։

Դեկտեմբերի 13-ից ընդամենը 15 աշխատանքային օր անց՝ սույն թվականի հունվարի 9-ին, գրանցվում է մի նոր ընկերություն՝ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն, որը հասցնում է մի քանի օրվա ընթացքում դիմել Վայքի և Զառիթափի համայնքապետարաններ՝ Ազատեկի ոսկու-բազմամետաղային հանքի՝ ստորերկրյա եղանակով շահագործման նախագծի հայտով հանրային լսումներ կազմակերպելու համար։ Կարճ ժամանակում հայտնի է դառնում, որ լսումներ կանցկացվեն միայն Զառիթափում, իսկ Վայք համայնքում, որի վարչական տարածքում է Ազատեկը՝ լսումներ չեն լինի։ Ամեն դեպքում այդ մասին տեղեկությունները Վայքի համայնքապետարանի կայքում բացակայում են։

Մտահոգիչ խնդիրները

• Հայտնի չէ՝ արդյոք մի քանի օրական ընկերությունը ընդերքօգտագործման իրավունք հասցրե՞լ է ստանալ, թե ոչ, սակայն փաստ է, որ խայտառակ օրենսդրությունը թույլ է տալիս համայնքից նախնական համաձայնության նպատակով հանրային լսումների հայտ ներկայացնել դեռևս նման իրավունք չունենալու դեպքում նույնպես։ Այս պատճառով սկսվում է գործընթացների շղթա, որի ամենաառաջնային փուլում որևէ պետական լիազորող կամ վերահսկող գործառույթ չկա։

• ՀՀ խայտառակ օրենսդրության համաձայն, եթե ընկերության կողմից ազդակիր նախանշված համայնքը տալիս է իր տարածքում տվյալ գործունեության վերաբերյալ նախնական համաձայնություն (իսկ թե քանի նման «նախնական համաձայնություններ» են ստորագրել համայնքների ղեկավարները նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում՝ առանց նույնիսկ համայնքների բնակիչներին դիմելու, կարող եք ինքներդ երևակայել), ապա ընկերությունը դրանից հետո կարողանում է սկսել բնապահպանական թույլտվություն հանդիսացող՝ ՇՄԱԳ փորձաքննության գործընթացները (հայտ ՇՄԱԳ փորձաքննական կենտրոն, ՇՄԱԳ լսումներ և այլն), եթե ընդերքօգտագործման թույլտվությունն արդեն ձեռք է բերել։ Այս նույն խայտառակ օրենսդրությունը չունի որևէ պարտադիր պահանջ, որ ազդակիր համայնքների դիրքորոշումը կարող է այլևս վճռորոշ լինել, այսինքն՝ մնացած բոլոր հանրային լսումների ընթացքում նույնիսկ եթե համայնքները, օրինակ, դեմ արտահայտվեն, ապա դա լիազոր մարմին հանդիսացող Շրջակա միջավայրի նախարարությունն ընդունում է միայն ի գիտություն։ Օգտվելով ծայրաստիճան թույլ այս օրենսդրությունից՝ բազմաթիվ անգամներ մերժումներ ստացած Ազատեկի հանքավայրի շահագործման նախագիծը «նոր» տերերի դիմակի ներքո առաջ է բրդվում՝ ենթադրաբար, գոնե նախնական համաձայնություն կորզելու նպատակով։

• Համաձայն «Հետքի» հունվարի 22-ի  հաղորդագրության՝ լսումները պետք է կայանան հունվարի 22-ին Զառիթափում և 23-ին Վայքում։ Բայց Վայքի քաղաքապետարանի կայքում կարդում ենք, որ լսումները կլինեն միայն Զառիթափ գյուղում, հունվարի 23-ին։ Այսինքն, դավադրաբար, լսումները կանցկացվեն ոչ թե անմիջապես ազդեցություն կրող՝ Վայք քաղաքի բնակիչների հետ, այլ Ազատեկից ավելի մեծ հեռավորություն ունեցող՝ Զառիթափի ու դրա հետ խոշորացած գյուղերի բնակիչների հետ։ Շատ կարճ տևողությամբ իրազեկման պարագայում տեղի են ունենալու գործունեություն չունեցող, կասկածելի սեփականատիրությամբ ընկերության կողմից ոսկու հանքարդյունահանման հայտի շուրջ իրավական ուժ ունեցող գործընթացներ, որոնք կարող են սկիզբ դնել ընդերքօգտագործման լիցենզավորման գործունեության։

• Այժմ, նախկին՝ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկի հետ նույն հասցեում գրանցված «նոր» սեփականատեր ունեցող «Վայկ- ինվեստ» ՍՊԸ-ն իբրև ազդակիր համայնք նախանշել է Զառիթափ գյուղը՝ Վայքի բնակիչների արդեն իսկ հայտնի դիմադրությունից խուսափելու համար (նորաստեղծ ընկերության սեփականատերերի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ «Հետքի» հունվարի 22-ի՝ «Նորաստեղծ ընկերությունը դիմել է Ազատեկի հանքավայրի շահագործման համար» հոդվածում)։ Ազդակիր համայնք ընտրելու նման կամայական հնարավորությունը, որ օրենսդրությամբ տրված է շահագրգիռ մասնավոր ընկերություններին, բազմիցս հանգեցրել է աղետների ու միջհամայնքային սուր կոնֆլիկտների Հայաստանի տարբեր տարածքներում և ակնհայտորեն, այս դեպքում նույնպես, հղի է նման վտանգներով։

• Նորելուկ ընկերության կողմից նման կայծակնային արագությամբ հանքի շահագործման նախագիծը հանրային լսումների ներկայացնելը, հնարավոր է, նոր գործընթացների միջոցով հնի արատավոր հետքերը վերացնելու և բուն ազդակիր համայնքի կամքին դեմ՝ իրենց ուզածին հասնելու փորձ է։

• Ինչպես նախկին «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի, այնպես էլ՝ նորահայտ «Վայկ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը խաչվում են Արամ Օսիկյանի անվան հետ, ով Հայաստանի տարբեր տարածքներում ընդերքօգտագործման կամ երկրաբանական ուսումնասիրությունների լիցենզիաներ ստացած մի շարք ընկերությունների հիմնադիրներից է, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի մերձավոր անձ է և նախկինում նաև ղեկավարել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ընկերությունները. նրանց կապերի մասին  ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ կան: Իսկ ահա նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ընկերության համասեփականատերերից մեկը գրանցված է Արամ Օսիկյանի դստեր բնակության հասցեում։

Թեև այս մեկ օրինակն այս պահին ամենից հրատապն է, այնուամենայնիվ, միակը չէ: Նույնպես և այսօր՝ հունվարի 22-ին, Երևան քաղաքում տեղի ունեցան Աջափնյակ վարչական շրջանում բազալտի և տուֆի հանքավայր շահագործելու մասին հանրային լսումներ, որտեղ իրավիճակը շատ նման էր վերը նկարագրվածին:

Խնդրում ենք անդրադառնալ այս խիստ մտահոգիչ գործընթացներին»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:42
Էրդողան. «Պիտի վերանայենք Ստամբուլյան կոնվենցիան»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ժողովին ունեցած ելույթի...
Աղբյուր` Panorama.am
18:31
Դատախազություն. Տնտեսական հանցագործությունների համար նախոդ տարում ազատազրկվել է 14 մարդ
Հայաստանի իրավասու մարմինների վարույթում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել...
Աղբյուր` Panorama.am
18:24
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ի ժամը 18:00-ից ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աէրոֆլոտ օփենում Հայաստանը ներկայացնում է 7 շախմատիստ
Փետրվարի 19-ին Մոսկվայում մեկնարկում է շախմատի Աէրոֆլոտ օփեն անվանումով ավանդական միջազգային խոշոր մրցաշարը։ Մրցաշարը ներկայացնում է 3 խումբ:...
Աղբյուր` Panorama.am
18:15
Մասիսի ծննդատանը «հսկա» է լույս աշխարհ եկել
Մասիս Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է արական սեռի հրաշք «հսկա» բալիկ։ ԲԿ-ից մանրամասնում են՝...
Աղբյուր` Panorama.am
18:13
Գեորգի Ավետիսյան. Պետք է հասնենք այն բանին, որ գյուղացին չառաջնորդվի նախնիների «100 տարվա փորձով»
ՄԱԿ-ի կողմից 2020-ը հայտարարվել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի, որի շրջանակներում Հայաստանում մեկնարկել է բուսասանիտարիային...
Աղբյուր` Panorama.am
18:05
Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ
Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին որոշման նախագիծ: «Ժողովրդի ծառա»...
Աղբյուր` Panorama.am
17:59
ՌՈ պետն ազատվեց պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի  հրամանագրով Արթուր Բաղդասարյանն ազատվել է  ՌՈ պետի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
17:56
Շիրակի նախկին ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Իռլանդիայում
Իռլանդական «Դերի Սիթի» ֆուտբոլային ակումբը հայտարարել է Գյումրիի «Շիրակի» նախկին կիսապաշտպան Փոլ Մուսա Բակայոկոյի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:45
ՊՊԾ գնդի գրավման գործով վկան հրաժարվեց նախկին ցուցմունքից
ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ, վկա Էդուարդ Սողոմոնյանն այսօրվա դատական նիստում հայտարարեց, որ հրաժարվում է իր նախկին ցուցմունքից և...
Աղբյուր` Panorama.am
17:36
Էրդողան. «Իդլիբի օպերացիան այլևս վայրկյանի հարց է»
Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  խորհրդարանական խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
17:32
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է
ՏԿԵՆ տեղեկացնում է, փետրվարի 19-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
17:19
ՊՊԾ գնդի գործով ցուցմունք տված մեղադրյալը ցանկանում է կրկին ցուցմունք տալ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» այսօրվա դատավարության ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:07
Հիշեցում. Հանրային ծառայողներն իրավունք չունեն աշխատանքային ժամին նախընտրական քարոզչություն անել
Իրավաբան, «Ոչ»-ի հանրային պաշտպանությունը ստանձնած նախաձեռնող խմբի անդամ Արսեն Բաբայանը գրում է. ««Հանրաքվեի...
Աղբյուր` Panorama.am
16:59
Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է կառավարության բարեփոխումների գործընթացներում ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն. Գ. Անդրեա Վիկտորինին: ՖՆ...
Աղբյուր` Panorama.am
16:48
Բակո Սահակյանը Մարտունիում խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին Մարտունի շրջկենտրոնում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի և...
Աղբյուր` Panorama.am
16:30
Բեսթսելլեր երկրների առաջնորդներից՝ սեփական կյանքն ու փորձը
Գրքի տոնի առիթով առանձնացրել ենք չորս գրքեր, որոնց հեղինակները նախագահ կամ վարչապետներ են, ներկայացնում են կյանքի ու հայրենիքի, դժվարին...
Աղբյուր` Panorama.am
16:19
Թուրքիա. «Իդլիբի բանակցություններում մեզ բավարարող արդյունք չի գրանցվել»
Իդլիբի հարցով  Ռուսաստանի ու Թուրքիայի միջև տեղի ունեցած բանակցությունների՝ Մոսկվայում տեղի ունեցած 2-րդ փուլը ևս չի կարողանում որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:07
Հետազոտություն. Հայաստանում ավելի շատ գրքեր են կարդում կանայք, քան տղամարդիկ
Հայաստանում վերջին տարիներին շատերն են նշում գիրք նվիրելու օրը։ Իսկ հետաքրքիր է՝ հայաստանցիների քանի՞ տոկոսն է առհասարակ տպագիր գիրք կարդում։...
Աղբյուր` Panorama.am
15:47
Արմավիրցի տղամարդը 14 կանանցից հափշտակել է շուրջ 30մլն դրամ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է վստահությունը չարաշահելու...
Աղբյուր` Panorama.am
15:36
Սիրանույշ Սահակյան. Ակնկալում ենք, որ Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ը կարձանագրի Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի  կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի գործը՝ ընդդեմ Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
15:21
Բագրատ Ասատրյան. 11 ամիսների ընթացքում պետական բյուջեն պրոֆիցիտով է եղել, ինչը զավեշտ է
2019 թվականի բյուջեի եկամուտների ծրագրավորվածից ավելի բարձր աճ ունենալու պարագայում ծախսերի ծրագիրը բավարար մակարդակով չի կատարվել: Այսօր...
Աղբյուր` Panorama.am
15:00
Բեն Աֆլեքը պատմել է՝ ինչու է բաժանվել կնոջից ու հրաժարվել մարմնավորել Բեթմենին
Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքը հայտարարել է, որ ալկոհոլի հետ կապված խնդիրների պատճառով է հրաժարվել Բեթմենի դերից։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա նաև...
Աղբյուր` Panorama.am
14:47
ԱԱԾ-ն բացահայտել է կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու հերթական հանցադեպը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը,...
Աղբյուր` Panorama.am
14:37
Անանյան. Բոլոր պետություններում էլ կա մի զանգված, անընդհատ փորձելու է այս կամ այն եղանակով հարկեր չվճարել
ՀԴՄ-ների քանակը գնալով անշեղորեն ավելանում է։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով, հանրության մի շատ...
Աղբյուր` Panorama.am
14:32
Արցախի Ազգային ժողովը պատրաստվում է գարնանային նստաշրջանի բացմանը
6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունները կդադարեն մայիսի 21-ին:
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմեն Գևորգյան. Պետության կարգավորիչ գործառույթը (մաս 2)
Tert.am–ը ներկայացնում է պետության գործառույթների մասին ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածաշարի երկրորդ մասը։
Աղբյուր` Panorama.am
14:19
Փաշինյան. Կես շիշ խմած 180 հոգի զրկվել է վարորդական իրավունքից
Տարբեր խախտումների հետևանքով 311 մարդ զրկվել է վարորդական իրավունքից։ Ֆեյսբուքյան ուղիղ թեթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:08
ՄԱԿ. Երեխաների ապագան վտանգի տակ է
ՄԱԿ-ը նախազգուշացում է, որ ամբողջ աշխարհում երեխաների և դեռահասների բարեկեցությունը գտնվում է «անմիջական սպառնալիքի տակ», և ոչ մի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}