Պուտինն ու Մայք Պեսը ժամանել են Իսրայել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վայրէջք է կատարել Բեն Գուրիոնի օդանավակայանում՝ ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսից հետո։ Այս մասին գրում է mignews-ը։
Ռուսաստանի նախագահին դիմավորել է արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը:
«Իսրայել պետություն ժամանելն այն իրադարձությունն է, որն առավելագույնը խորհրդանշում է մեր երկու երկրների և մեր երկու ժողովուրդների միջև առանձնահատուկ հարաբերությունները: Ձեր այցը Իսրայել կամրապնդի Ռուսաստանի և Իսրայելի միջև բարեկամությունը և թույլ կտա մեզ խորացնել մեր հարաբերությունները», - ասել է Կացը Պուտինին:
Պուտինը հանդիպելու է վարչապետի պաշտոնակատար Բենյամին Նեթանյահուի հետ:
Հիշեցնենք, որ այսօր Երուսաղեմում սկսվում է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակիn և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված համաշխարհային ֆորումը, որին մասնակցում են նաև Ֆրանսիայի ու Գերմանիայի նախագահները։