Հասարակություն 14:13 23/01/2020 Հայաստան

Երևանում 2019 թ. հոկտեմբեր-դեկտեմբերին օդում փոշու պարունակությունը 1,5 անգամ ավելացել էր

Երևանում 2019 թվականին մթնոլորտային օդում փոշու  կոնցենտրացիան  չի ավելացել, սակայն եղել են սահմանային  թույլատրելի  կոնցենտրացիաներից գերազանցումներ: «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը:

Նա նշեց, որ մթնոլորտային օդի աղտոտվածության մասին կարող են խոսել, երբ  ազոտի, ծծմբի երկօքիսդների, փոշու, գետնամերձ օզոնի, ցնդելի օրգանական միացությունների և ծանր մետաղների պարունակության առկայությունը գերազանցում են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:

Երևանում, ՀՀ մնացած այլ բնակավայարում մթնոլորոտային օդի աղտոտվածության մոնիտորինգ իրականացվում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Երևանում ունեն տեղակայված 5 դիտակայան,  իրականացվում է շուրջօրյա դիտարկումներ:  Դիտարակում իրականացվում է ազտոի երկօքսիդի, ծծմբի երկօքսիդի, փոշու, գետնամերձ օզոնի, նաև փոշում մեջ ծանր մետաղների  պարունակության մասով:

Գ. Շահնազարյանի ներկայացմամբ,  2019 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին փոշու պարունակությունը Երևանում 1,5 անգամ ավելացել էր նախորդ երեք ամիսների համեմատ, սակայն ավելացած  կոնցենտրացիաները տարվա ընթացքում դիտված  կոնցենտրացիաներին բնորոշ կոնցենտրացիաներ են:

«2019 թվականին  մթնոլորտային օդում փոշու  կոնցենտրացիան  չի ավելացել, սակայն ունենք սահմանային  թույլատրելի  կոնցենտրացիաներից գերազանցումներ: Սահմանային թույլատրելի կոնցենտրացիան  150 միկրոգրամ/մետր խորանարդ է, առավելագույն դիտված քանակությունը 3-4 անգամ գերազանցել է, միջինի պարագայում ունենք 1,2-1,3 անգամ գերազանցումներ: Դեկտեմբերին թույլատրելի սահմանի գերազանցում է գրանցվել դիտարկումների 40 տոկոսում, ինչը մտահոգիչ է, նշանակում է, որ մթնոլորտային օդում ստացվում է  փոշու կոնցենտրացիան  բավականին բարձր է»,- տվյալները ներկայացրեց ՊՈԱԿ-ի փոխտնօրենը:

Նա նշեց, որ 2018-ի համեմատ 2019-ին մեծ փոփոխություններ չեն արձանագրել.  2019 թվականին մթնոլորտային օդում փոշու դեպքում գրեթե նույն  պատկերն է եղել, ինչ եղել է 2018 թվականին:
Գ. Շահնազարյանի խոսքով, մյուս աղտոտիչների մասով գերազանցումներ չունեն, լինում են էպիզոտիկ դեպքեր, ամսական՝ 3-4 անգամ, բայց սահմանային  թույլատրելի կոնցենտրացիաներից  միջին կոնցենտրացիաները չեն գերազանցել: Նա ընդգծեց, որ Երևանում համեմատաբար աղտոտված հատվածը Ագաթանգեղոս-Խանջյան խաչմերուկն է,  դիտակայանում հաճախ են ունենում գերազացումներ:

Քննարմանը ներկա բնապահպան Ինգա Զարաֆյանն ասաց, որ դեմ է միջին թվեր ներկայացնելուն, քանի որ չեն արտացոլում իրական այն վտանգը, որ կա այսօր օդի աղտոտվածության պարագայում: Նա նշեց, որ շատ ահազանգեր են ստանում: Օրինակի համար նշեց, որ Գաջի գործարանի հարակից  տարածքներում  մարդիկ չեն կարողնում շնչել մաքուր օդ, փոշին մաքրելուց մեկ ժամ անց կրկին փոշի է նստում:

«Մարդկանց առողջության համար վտանգավոր փոշի է»,- ընդգծեց բնապահպանը:

Նա ասաց, որ ազոտի, ծծմբի երկօքսիդների գերազանցումներ կան կոնկրետ տարածքներում՝  «Մաքուր Երկաթի Գործարանի», «Մոլիբդեն փրոդաքշն» ընկերության հարակից տարածքներում, երբ  վտանգավոր արտանետումներ են լինում, մարդկանց աչքերը միանգամից կարմրում է:

«Չնայած տեսչությունը կազմում է ակտեր, նշանակում է  տուգանքներ, չկա այնպիսի գործընթաց, որ ուղղակի կրճատեն արտանետումները»,- ասաց Ի. Զարաֆյանը:

Նրա խոսքով, պետք է մոնիտորինգի մոդելը փոխել, գտնել՝ որտեղ կան թեժ կետեր, ինչ պետք է անել, գնահատում անել, թե ինչքանով է դա վտանգավոր, ինչքանով է վնասում մարդու առողջությունը:

«Որևէ մեկը նման գնահատում չի անում: Միանշանակ, առողջապահության նախարարության հարցն է»,- ասաց նա:

Նրա խոսքով, չկա այն պաշտպանիշ շերտը՝ կանաչ տարածքները, որոնք կօգնեն չշնչել աղտոտված օդ:

Գ. Շահնազարյանի խոսքով, որպեսզի ունենան ճիշտ գնահատական, թե որտեղ ինչ աղտոտվածություն ունեն, պետք է լինի արտանետումների ճիշտ հաշվարկ: Նա նշեց, որ բավարար  չափով հաշավառում չի իրականացվում, տեղյակ չեն, թե որքան մեքենայի դեպքում է գազն օգտագործում են որպես շարժիչային վառելիք, որքան մեքենայի դեպքում՝ դիզելային վառելիքը:

«Այդ արտանետումների տվյալների առկայության դեպքում հնարավոր կլինի քաղաքում  մոդելավորել մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը, իրականացնել կանխատեսումներ, պլանավորել քաղաքի հետագա զարգացման համար, քանի որ առանց դրա հնարավոր չէ ճիշտ հասկանալ նաև ավտոտրանսպորտային մոդելի կառուցումը»,- ասաց նա: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}