ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:22 23/01/2020 Հայաստան

«168 Ժամ». Պոպուլիզմը հաղթեց Նիկոլ Փաշինյանին

«168 Ժամ» թերթը գրում է. «Այո՛, և միանշանակ այո՛, մենք պետք է անցնենք սպանդանոցների համակարգի, որովհետև սա, բացի Ձեր նշած առողջապահական համակարգի խնդիրներից, սա երկրի ստանդարտի և  երկրի վարկանիշի հարց է: Արդյո՞ք մեր այն սիրելի հայրենակիցները, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, ունեն արդարացի փաստարկներ: Այո՛, և այդ փաստարկներից ամենակարևորն այն է, որ մենք, ցավոք, այս պահի դրությամբ չունենք սպանդանոցների բավարար քանակ և խտություն»,- երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով սպանդանոցների հետ կապված խնդրին և անասնապահների ու մսավաճառների բողոքի ակցիաներին՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա պարզաբանել է, թե ինչու է կառավարությունը գնացել սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու քայլին՝ առանց սպանդանոցների անհրաժեշտ քանակն ապահովելու:

«Մի պարզ պատճառով, որովհետև մենք անընդհատ այս որոշումը հետաձգում ենք: Որովհետև այն մարդիկ, ովքեր մտադրված են ներդրում կատարել կամ ներդրման, շինարարության պրոցեսի մեջ են (վերջին 1,5 տարվա ընթացքում մենք երկու անգամ այդ հետաձգումն արել ենք), մարդը փող է դնում, մեկ էլ մտածում է՝ «կարո՞ղ ա՝ էս սպանդանոցը կառուցեմ՝ փող ծախսելով, պարզվի, որ կառավարությունն էս կարգավորումը չեղյալ է անելու»»,- ասել է  նա՝ տեղեկացնելով կառավարության ընդունած, ըստ էության, միջանկյալ լուծման մասին:

Մինչև սույն թվականի  փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի՝ սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անել, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում՝ տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունը  պատրաստվում է նաև մարզպետարանների և Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ձևավորել սպանդանոցների նախընտրելի քարտեզ:

Միևնույն ժամանակ նա շահագրգիռ կողմերին ներկայացրել է մեկ այլ առաջարկ-վերջնագիր: Ըստ Ն. Փաշինյանի, եթե այդ մարդկանց համար ընդունելի լինի այն տարբերակը, որ մինչև հուլիսի 1-ը միասին աշխատեն, պայմանով, որ հուլիսի 2-ից այս թեմային այլևս չեն վերադառնալու, ապա պատրաստ է քաղաքացիներին մինչև այդ ժամանակ տալ, որ գումար վերցնեն ու պատրաստվեն հուլիսի 2-ից պարտադիր սպանդանոցային մորթին: «Մենք չենք կարող ասել՝ եկեք ցեխի մեջ շարունակենք ապրել, որովհետև այդտեղ հարմար է, այնտեղ սովորել ենք ապրել:

Հիմա եթե բողոքող մեր հայրենակիցների համար այդ առաջարկն ընդունելի է, ուրեմն մենք պատրաստ ենք այս 3 գործողությունն անել ՝ 1. «ծյունինգ անել» սուբսիդավորվող վարկերն ու լիզինգային ծրագրերը, 2. մինչև հուլիսի 1-ը, բացառությամբ Երևան քաղաքի սուպերմարկետների և Երևան քաղաքի ռեստորանների, հանրային սննդի ցանցի, հանրապետության մյուս հատվածներում  թողնել նույն իրավիճակը, պայմանով, որ հուլիսի 2-ին ոչ մի պարագայում այս թեմային չենք վերադառնալու՝ ինչ պարզվի-չպարզվի»,- հայտարարել է Ն. Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ, եթե քաղաքացիները չընդունեն այդ առաջարկը, ապա կառավարությունը շարունակելու է սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու գործընթացը:

Սպանդանոցներում պարտադիր մորթը կատարելու դեմ բողոքող հազարավոր մարդկանց պահանջն իսկապես արդար է, բարձրացվող հարցերը՝ արդարացված: Այս մասին ասում են ոչ միայն գյուղացիները, ֆերմերները, այլև տնտեսագետներն ու ոլորտի մասնագետները։

Այսպիսով, գյուղացիների, ֆերմերների լայնածավալ բողոքի  օրեր տևած գործողություններից հետո կառավարությունը հետքայլ է անում՝ ներկայացնելով խնդրի ոչ այնքան համալիր, խորքային, որքան միջանկյալ լուծում: Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերջնագիր է ներկայացնում բողոքի ձայն բարձրացնող հանրությանը: Այս իրավիճակը վկայում է մի կողմից՝ կառավարության անսկզբունքայնության ու ոչ կոմպետենտ գործունեության, մյուս կողմից՝ թաքնված վախերի մասին: Խնդիրն այն է, որ, եթե սա իսկապես անհրաժեշտ բարեփոխում է, ինչպես պնդում է Ն. Փաշինյանը, ապա կառավարությունը չպետք է տուրք տար բողոքի ալիքին և չառաջնորդվեր պոպուլիզմով ու չնահանջեր: Դա, սակայն, կհակասեր անձամբ Ն. Փաշինյանի ու կառավարության պոպուլիստական էությանն ու գործելաոճին:

Մյուս կողմից՝ որոշման ընդունումից հետո է միայն կառավարությունը պարզում, որ անհրաժեշտ թվով սպանդանոցներ չկան, ինչը վկայում է կառավարության ոչ պրոֆեսիոնալության, ոչ կոմպետենտության մասին:  Այսինքն՝ հերթական անգամ մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես է պոպուլիզմը հաղթում պրոֆեսինալիզմին: Բայց սա միջանկյալ հաղթանակ է կամ հաղթանակ չէ ընդհանրապես, որովհետև վարչապետի երեկվա հայտարարությունից հետո բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից շատերը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել են, որ առաջարկված միջանկյալ լուծումը չի բավարարում իրենց, և իրենք առաջիկայում վերսկսելու են բողոքի ակցիաները:

Ակնհայտ է, որ կառավարության քայլերի շարունակությունը կախված է լինելու ոչ թե ընդունված որոշման հիմնավորվածությունից ու անհրաժեշտությունից, այլ այն հանգամանքից, թե որքան մարդաշատ կլինեն բողոքի ակցիաներն առաջիկայում: Դա է պահանջում պոպուլիզմի կանոնը, որին անշեղորեն հետևում է Նիկոլ Փաշինյանը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:50
Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո մոտ 300 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը
Բեյրութում մոտ 300 000 մարդ մնացել է անօթևան, ասել է Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։...
Աղբյուր` Panorama.am
14:44
Հովհաննես Հովսեփյանը կմասնակցի բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի ընտրություններին
Հովհաննես Հովսեփյանը, ով ժամանակավորապես վայր է դրել բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահի լիազորությունները, կմասնակցի բռնցքամարտի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Մարս թռչելն արդեն իրական է թվում. Իլոն Մասկ
Իլոն Մասկի ստեղծած «SpaceX» նախատիպի տիեզերանավերը հաջողությամբ ավարտել են առաջին փորձնական թռիչքը, փոխանցում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ճապոնիայում պատվաստանյութ է ստեղծվում COVID-19- ի դեմ ՝ օգտագործելով որդեր
Ճապոնիայում գիտնականները մետաքսե որդերին օգտագործում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դատախազությունը Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է ՔԿ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
14:05
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները «M Group»-ում են
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները «M Group» ընկերությունում են: Ընկերության փաստաբան Ամրամ Մակինյանի խոսքով,...
Աղբյուր` Panorama.am
14:00
Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»
Այն, ինչ տեսել է եղբորը ճանաչելու համար դիահերձարան գնացած քույրը
Աղբյուր` Panorama.am
13:50
Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը
Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է ներդրումներ անել՝ բարձրակարգ սպասարկում ապահովելու և բաժանորդների գոհունակության ցուցանիշը բարձր պահելու համար:...
Աղբյուր` Panorama.am
13:40
Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել
Էրմիտաժը սկսել է խմբային շրջայցեր իրականացնել Ձմեռային պալատի և Գլխավոր շտաբի շենքի մոտ: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու» -ն՝...
Աղբյուր` Panorama.am
13:31
Լոնդոնում «Brent» տեսակի նավթի գինը գերազանցել է 45 դոլարը
Լոնդոնի «ICE» բորսայում «Brent» տեսակի նավթի ապագա ֆյուչերսների պայմանագրի գինը 2020 թվականի հոկտեմբերին աճել է մինչև...
Աղբյուր` Panorama.am
13:23
Ամուլսար՝ Հայաստանի ճնշող մեծամասնության համար բնության պահպանությունը գերակայություն է
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը նամակներ է ուղարկել ԱԺ պատգամավորներին և ՀՀ կառավարությանը՝ մեղադրելով նրանց...
Աղբյուր` Panorama.am
13:15
Regeneron. հակամարմինները կանխում և բուժում են COVID-19-ը կենդանիների մոտ
Երկուշաբթի օրը Regeneron Pharmaceuticals ընկերությունը հայտարարել է, որ  հակամարմինների համադրությունից ստացված  դեղամիջոցները...
Աղբյուր` Panorama.am
13:08
«Լիդիան Արմենիա». Չենք բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ
Ամուլսարի տարածքում երեկ շիկացած իրավիճակից հետո այսօր «Լիդիան Արմենիա»-ն տարածել է հայտարարություն՝ նշելով, որ չի դառնալու...
Աղբյուր` Panorama.am
13:00
Նաիրա Զոհրաբյան. Հրատապ կազմակերպել Բեյրութ-Երևան չարտերային չվերթ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրիա Զոհրաբյանն անդրադարձել է կառավարության կողմից անհրաժեշտ ձեռնարկվելիք քայլերին,...
Աղբյուր` Panorama.am
12:53
Էլինար Վարդանյան. Ամեն օր մեծ թվով մահեր ենք ունենում, և պետությունը սա ահազանգ չի համարում
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանն իր  հոդվածում գրում է. «Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը...
Աղբյուր` Panorama.am
12:47
Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվը հասել է 6-ի․ ԱԳՆ
Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը գրել...
Աղբյուր` Panorama.am
12:44
«Շշուկներ կան, որ ինչ-որ մեկը տասը րոպեում դիմում է ներկայացրել ու դառնալու է դպրոցի տնօրեն»
Արարատի մարզի Նորամարգ համայնքի  ուսուցիչները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, նրանց պահանջը մեկն է՝ համայնքի դպրոցի...
Աղբյուր` Panorama.am
12:40
ՀՀ ԱԳ նախարար․ Հայաստանը պատրաստ է շտապ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը գրառում է կատարել թվիթերում՝ Բեյրութում նախօրեի երեկոյան տեղի ունեցած ավերիչ պայթյունի վերաբերյալ, որի զոհ...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բեյրութը այսօր՝ լուսանկարներում
Բեյրութի իրադարձություններին՝...
Աղբյուր` Panorama.am
12:27
Շիրակ Բունիաթյան. Ամուլսարի ճակատագիրը որոշվել է դեռ 2018 թվականին
Բնապահպան-ակտիվիստ  Շիրակ Բունիաթյանը տեղեկացնում է՝ այսօր ընտանիքի հետ էլ մեկնելու է Ամուլսար՝ ընդդեմ հանքի շահագործման ակցիային...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գագիկ Ծառուկյանը ֆինանսական միջոցներ կհատկացնի Բեյրութի պայթյունից տուժած հայերին ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ...
Աղբյուր` Panorama.am
12:17
Կիև-Երևան չեղարկված չվերթների տոմսերը կարող են փոխանակվել առանց հավելավճարի․ ՀՀ դեսպանություն
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը տեղեկություն է տրամադրել Կիև-Երևան չարտերային թռիչքների վերաբերյալ, որում ասվում է, որ ի լրումն օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Լուկաշենկոյի մրցակիցը կոչ է անում վերանայել Ռուսաստանի հետ միության պայմանագիրը
Բելառուսի նախագահի թեկնածու Անդրեյ Դմիտրիևն ասել է, որ Մինսկը և Մոսկվան պետք է շրջեն պատմության էջը միության պայմանագրով՝ այն փոխարինելով...
Աղբյուր` Panorama.am
12:01
Վահան Իշխանյան. «Փաշինյանի ուղեղը այդպես չի աշխատում»
Փաշինյանը իշխանության գալով շատ էր ուզում Ամուլսարը շահագործեր, սակայն քանի որ շահագորման դեմ էին բոլոր նրանք, ովքեր հեղափոխության առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արմեն Պետրոսյան. Լիբանանում ստեղծված իրավիճակը կարող է օգտագործվել արաբական մի շարք երկրների կողմից
«Բեյրութում տեղի ունեցած պայթյունը, որն ավելի շատ անփութության հետևանք էր, խոսում է այդ երկրի գրեթե բոլոր ոլորտներում առկա կառավարման,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Աշխարհն իր աջակցությունն է հայտնում Լիբանանին
Նախօրեին Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո աշխարհի բազում երկրների առաջնորդներ իրենց աջակցությունն են հայտնել Լիբանանին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
11:41
Նիկոլի բացած միակ արտադրամասը՝ թավշյա իրականության պես փնթի ու վիճահարույց. քաղաքագետ
Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու տարվա ընթացքում Նիկոլի բացած միակ արտադրամասը՝ թավշյա իրականության...
Աղբյուր` Panorama.am
11:36
Հայ ճարտարապետների ամառային կինոթատրոնը՝ Մոսկվայի «Гараж» ժամանակակից արվեստի կենտրոնում
Ճարտարապետ Կարեն Բալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հայ ճարտարապետներ Աշոտ Սնխչյանի ու Արմինե Սնխչյանի ամառային կինոթատրոնի լուսանկարները։...
Աղբյուր` Panorama.am
11:30
Բեյրութի քաղաքապետը լաց լինելով ասում է․Պայթյունը նման էր Հիրոսիմային և Նագասակիին
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի քաղաքապետ Մարուան Աբբուդը չի կարողացել զսպել արցունքները լրագրողների ու տեսախցիկների առաջ՝ օգոստոսի 4-ի երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
11:22
Դելիա Փափազյան. Բեյրութում պայթյունի հետևանքով մահացած 5-րդ հայը
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած 5-րդ հայի անունը ևս հայտնի է՝ Դելիա Փափազյան, փոխանցում է «Արևելք»-ը։ Նշվում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}