Զելենսկին առաջարկել է ԵՄ-ում Բրիտանիան փոխել Ուկրաինայով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսի տնտեսական գագաթնաժողովում ունեցած իր ելույթի շրջանակներում խոսել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարմար պահի մասին: Այս մասին գրում է Gazeta-ն:
Զելենսկին նշել է, որ այդ հարմար պահը Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալն է:
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Ուկրաինայից բացի կան նաև այլ երկրներ, որոնք ցանկանում են և «պետք է» լինեն ԵՄ-ում: Նրա կարծիքով ՝ Եվրոպան պետք է նույնը ցանկանա:
«Մեկ մեծ երկիր «exit» արեց, երևի ժամանակն է, որ Ուկրաինան «enter» անի», - եզրափակել է Զելենսկին: