ԵԱՀԿ-ն քննադատել է Ուկրաինայի «ապատեղեկատվության մասին» օրինագիծը
Ուկրաինայի «Ապատեղեկատվության մասին» օրենքի նախագիծը քննադատական գնահատականի է արժանացել ԵԱՀԿ-ի կողմից։ Օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարություն է արել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը։ Այս մասին գրում է Regnum-ը։
«Ես հասկանում եմ ապատեղեկատվության դեմ պայքարի անհրաժեշտությունը, հատկապես Ուկրաինայում և դրա շուրջ ընթացող հակամարտության համատեքստում: Բայց դա չպետք է արվի`ԶԼՄ-ների ազատության և կառավարության կողմից երկրում լրագրողական գործունեության կազմակերպմանը միջամտության հաշվին», - ասել է Դեզիրը:
ԵԱՀԿ ներկայացուցիչը հավելել է, որ ուկրաինական օրենսդրությամբ արդեն կան նորմեր, որոնք հնարավորություն են տալիս պայքարել հանրային վտանգավոր ապատեղեկատվության դեմ:
ԵԱՀԿ ներկայացուցիչը հիշեցրել է, որ այս օրինագիծը քննադատվել է Ուկրաինայի ժուռնալիստների ազգային միության, Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի և այլ լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների կողմից:
Դեզիրը շեշտել է, որ պատրաստ է մասնակցել օրինագծի իրավական էքսպերտիզին, որպեսզի այն համապատասխանի միջազգային չափանիշներին և չխախտի խոսքի ազատությունը:
Հիշեցնենք, որ Ուկրաինան ցանկանում է ընդունել այնպիսի օրենք, որի համաձայն «ապատեղեկատվություն» կհամարվի գնահատողական և քննադատական դատողություններ, սատիրան կամ ոչ հավաստի տեղեկատվությունը, որոնք չեն վնասում հանրային շահին։ Բացի այդ, նախատեսվում է ստեղծել «ԶԼՄ-ների հուսալիության ինդեքս», որն իրականացնելու է ինչ-որ «անկախ կազմակերպություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան