ԱԺ-ն ընդունեց այսօր քննարկված բոլոր նախագծերը
Խորհրդարանն ավարտեց հերթական քառօրյան։ Նիստի ավարտին ընդունվեցին մի շարք օրենքներ։
Ձայների 109 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց ԱԺ «Իմ քալը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի ներկայացրած «Էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Կառավարության կողմից ներկայացված «Տիեզերական գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ևս առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Կողմ էր քվեարկել 111 պատգամավորներ։
ԱԺ պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Արգիշտի Մեխակյանի կողմից ներկայացված «Գույքահարկի մասին ՀՀ օրենքում փոփխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ, 69 կողմ, 32 դեմ և 7 ձեռնպահ հարաբերակցությամբ ևս ընդունվեց։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նար կառավարության կողմից ներկայացված «Նախադպրոցական կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
- Բուհական խորհուրդները քաղաքականացված են. Զոհրաբյան
- ԿԳՄՍ նախարար. Եղել է, որ դպրոցի տնօրենների 70 տոկոսը կտրվել է քննությունից
- Առաջարկվում է անշարժ գույք վաճառելիս ներկայացնել նաև գույքահարկի «զրոյական» թուղթ
- Տիեզերական գործունեության համար առաջարկվում է սահմանել 10 մլն դրամ տուրք