Նոր նշանակումներ Մայր Աթոռում
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հոգեշնորհ Տ. Նշան վարդապետ Հմայակյանը, ազատվելով Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսչի պաշտոնից, ետ է կոչվել Մայր Աթոռ` որպես վանաբնակ միաբան:
Հոգեշնորհ Տ. Երեմիա վարդապետ Աբգարյանը, ազատվելով Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, նշանակվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ: