Վրաերթից մահացած երեխայի ծնողները պահանջել են նրան տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Հունվարի 24-ին տեղի ունեցած վրաերթի հետևանքով մահացած 10-ամյա երեխայի ծնողների պահանջով նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում КамАЗ մակնիշի ՊՆ համարանիշով ավտոմեքենայի վարորդը դպրոցներից մեկի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի:
Երեխան դեպքի վայրում մահացել է, սակայն ծնողների պահանջով նրան շտապ օգնության մեքենան տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Կատարվում է դատաբժշկական փորձաքննություն»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը