Հասարակություն 18:14 24/01/2020 Հայաստան

Տիկին Սամսոնյան, ցավում եմ, որ մնացել եք հին ալիքի վրա ու ալիքը փոխել չի լինում. Նախարար

«Պարոն Հարությունյան, ես զարմացած եմ, որ երբ ասում ենք դպրոցները քաղաքականացված են, Դուք ասում եք՝ դպրոցներն այլև քաղաքականացված չեն, քանի որ պատերից իջեցրել ենք Սերժ Սարգսյանի նկարները»,- այսօր խորհրդարանում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

Պատգամավորը նշեց, որ Երևանի հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմում երկու տարվա ընթացքում ներառվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, ԱԺ պատգամավորներ, նրանց օգնականներ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ:

«Ապշել եմ, պարոն նախարար, որովհետև Դուք նախարար դառնալուց առաջ միշտ խոսում էիք այն մասին, որ դպրոցների կառավարման խորհուրդները կուսակցականացված են և դա ճիշտ չէ»,- ընդգծեց նա։

Պատգամավորի հայտարարությանն արձագանքեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Տիկի՛ն Սամսոնյան, ես ցավում եմ, որ մնացել եք հին ալիքի վրա, քանի որ եթե ամբողջական եք ուսումնասիրում, ապա տեսնում եք, որ այդ գործունեության արդյունքում ՔՊ-ական զրո տնօրեն է ընտրվել, այնինչ հարյուրավոր մրցույթներ են տեղի ունեցել»,- նշեց նախարարը։

Արայիկ Հարությունյանն ասաց, որ ծնողական ու մանկավարժական խորհուրդների դերի մեծացում է լինելու և, ըստ էության, այն բոլոր մարդիկ, որոնք նշանակվելու են լիազոր մարմնի կողմից, համայնքներից կամ մարզպետարաններից զրո ազդեցություն են ունենալու այդ խորհուրդներում:

«Երբ այս ամբողջականի մեջ նայում եք, պետք է ալիքը փոխել, բայց ես ցավում եմ, որ Ձեզ մոտ ալիքը փոխել չի լինում և դուք մնացել եք հին ալիքի վրա, կարծես՝ հիմա խոսում եք Տարոն Մարգարյանի` որպես քաղաքապետի հետ: Մի արեք այդպիսի բաներ, մեզ անհրաժեշտ է, որ կառուցողական առաջարկներ անեք ու եթե քաղաքականացվածությունից եք խոսում։ Մի արեք այսպիսի բաներ, մեզ անհրաժեշտ է, որ դուք կառուցողական առաջարկներ անեք մեզ։ Եթե քաղաքականացվածությունից եք խոսում, Վանաձորի պետական համալսարանից հետ կանչեք ձեր ներկայացուցչին, որը իմ կողմից շատ հարգված մարդ է՝  Քրիստ Մարուքյանը։ Ես շատ  ցավում եմ, որ ինքը ցանկանում է դիմում գրել, դուրս գալ, քանի որ նա այնտեղ շատ կարևոր դերակատարություն ունի»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Անի Սամսոնյանն էլ նշեց, որ ինքը կառուցողական առաջարկներով է հանդես եկել, սակայն դրանք բոլորը մերժվել են։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:21
Բագրատ Ասատրյան. 11 ամիսների ընթացքում պետական բյուջեն պրոֆիցիտով է եղել, ինչը զավեշտ է
2019 թվականի բյուջեի եկամուտների ծրագրավորվածից ավելի բարձր աճ ունենալու պարագայում ծախսերի ծրագիրը բավարար մակարդակով չի կատարվել: Այսօր...
Աղբյուր` Panorama.am
15:00
Բեն Աֆլեքը պատմել է՝ ինչու է բաժանվել կնոջից ու հրաժարվել մարմնավորել Բեթմենին
Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքը հայտարարել է, որ ալկոհոլի հետ կապված խնդիրների պատճառով է հրաժարվել Բեթմենի դերից։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա նաև...
Աղբյուր` Panorama.am
14:47
ԱԱԾ-ն բացահայտել է կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու հերթական հանցադեպը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը,...
Աղբյուր` Panorama.am
14:37
Անանյան. Բոլոր պետություններում էլ կա մի զանգված, անընդհատ փորձելու է այս կամ այն եղանակով հարկեր չվճարել
ՀԴՄ-ների քանակը գնալով անշեղորեն ավելանում է։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով, հանրության մի շատ...
Աղբյուր` Panorama.am
14:32
Արցախի Ազգային ժողովը պատրաստվում է գարնանային նստաշրջանի բացմանը
6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունները կդադարեն մայիսի 21-ին:
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմեն Գևորգյան. Պետության կարգավորիչ գործառույթը (մաս 2)
Tert.am–ը ներկայացնում է պետության գործառույթների մասին ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածաշարի երկրորդ մասը։
Աղբյուր` Panorama.am
14:19
Փաշինյան. Կես շիշ խմած 180 հոգի զրկվել է վարորդական իրավունքից
Տարբեր խախտումների հետևանքով 311 մարդ զրկվել է վարորդական իրավունքից։ Ֆեյսբուքյան ուղիղ թեթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:08
ՄԱԿ. Երեխաների ապագան վտանգի տակ է
ՄԱԿ-ը նախազգուշացում է, որ ամբողջ աշխարհում երեխաների և դեռահասների բարեկեցությունը գտնվում է «անմիջական սպառնալիքի տակ», և ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Բրիտանիան այլևս վիզա չի տրամադրի ցածր որակավորում ունեցող աշխատողներին
Ցածր որակավորում ունեցող աշխատողներն այլևս վիզաներ չեն ստանա․ այսպիսի որաշում է կայացրել Բրիտանիայի կառավարությունը՝ հետբրեքսիթյան ներգաղթի...
Աղբյուր` Panorama.am
13:45
Թրամփն` Էրդողանի մասին. Կտրուկ մարդկանց հետ ես ավելի լավ եմ համագործակցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իդլիբյան զարգացումների թեմայով հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալն ամորձիները մեխել է աթոռին
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 39-ամյա կալանավոր Հարություն Բ-ն երեկ ծայրահեղ քայլի է դիմել։ Նա ամորձիները մեխել է աթոռին, քանի...
Աղբյուր` Panorama.am
13:33
Բիլլի Այլիշը հայտարարել է, որ Ինսթագրամը քայքայել է իր կյանքը
Ամերիկացի երգչուհի և «Գրեմմի» մրցանակակիր Բիլլի Այլիշը  խոստովանել է, որ դադարել է Instagram-ում կարդալ մեկնաբանությունները,...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մահացած զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներն իրենց մտահոգություններն են ներկայացրել ՔԿ-ում
ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը 18.02.2020թ....
Աղբյուր` Panorama.am
13:19
Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգ կա
Վրաստանի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:13
Թևան Պողոսյան. Մյունխենում աշխարհին պետք էր ցույց տալ կայացած Արցախը
«Եթե մենք գիտակցում ենք, որ անվտանգությունը չենք զիջում, ուրեմն մեր բոլոր ծրագրերի, նպատակների, կառավարությունների, քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալը վկային մեղադրեց ստելու մեջ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» այսօրվա դատավարությանը կրկին...
Աղբյուր` Panorama.am
12:47
Բրեքսիթից հետո Հունաստանը Բրիտանիայից պահանջում է վերադարձնել Էլգինի մարմարե արձանները
Բրիտանիան կարող է հայտնվել Եվրամիության ճնշման տակ՝ վերադարձնելու Էլգինի մարմարներ հին հունական քանդակների և ճարտարապետական կոթողների...
Աղբյուր` Panorama.am
12:39
Խոզի կերի նմուշներում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր
Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրված խոզերի անկման պատճառը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, եղել են անաէրոբային և...
Աղբյուր` Panorama.am
12:30
Ռուսաստանը նախատեսում է նախկին նախագահներին քրեական հետապնդումից անձեռնմխելիություն տալ
Ռուսաստանի նախագահները կարող են անձեռնմխելի դառնալ քրեական հետապնդումից այն ժամանակ, երբ նրանք լքեն իրենց պաշտոնը՝ առաջարկվող սահմանադրական...
Աղբյուր` Panorama.am
12:20
Սպիտակում Mercedes Benz-ի և Volkswagen Golf-ի բախումից կա տուժած
Փետրվարի 19-ին, ժամը 08:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ոստիկանության բաժնի...
Աղբյուր` Panorama.am
12:15
Նորք Մարաշի ղեկավարը՝ Նոր Նորքի ղեկավար
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը։ Նա մինչ այժմ զբաղեցնում էր...
Աղբյուր` Panorama.am
12:12
Մյունխենում պետք է ցուց տրվեր Ադրբեջանի դեստրուկտիվ պահվածքը, ինչը չարվեց. փորձագետ
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն այսօր անդրադարձավ մյունխենյան հանդիպմանը։ Մեկնաբանելով Մյունխենյան դեբատների արդյունքները՝...
Աղբյուր` Panorama.am
12:00
Բլումբերգը ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում կվաճառի իր ընկերությունը
Միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, որը ԱՄՆ նախագահի թեկնածուների հավակնորդներից է Դեմոկրատական կուսակցությունից, երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու...
Աղբյուր` Panorama.am
11:51
Փորձագետ. Այս օրը մեզ պարտադրում է ևս մեկ անգամ հիշել՝ Ադրբեջանում հերոսները քնած հայերին սպանողներն են
Այսօր ադրբեջանցի ոճրագործի կողմից հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 16-րդ տարելիցն է։
Աղբյուր` Panorama.am
11:47
Դոնբասում իրավիճակի սրումը խաթարում է խաղաղ կարգավորումը
Եվրամիությունը ծայրահեղ անհանգստություն է հայտնել Դոնբասում իրավիճակի սրման կապակցությամբ: Եվրահանձնաժողովը արձագանքել է Լուգանսկի շրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:40
Նախօրեին դատարանի որոշմամբ ազատ արձակված թուրք իրավապաշտպան Օսման Քավալան կրկին ձերբակալվել է
2020թ․ փետրվարի 18-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ  ազատ արձակված թուրք հասարակական գործիչ, ակտիվիստ, հայամետ...
Աղբյուր` Panorama.am
11:33
Ռուսլան Բաղդասարյան. Քաղաքապետարանի գործունեության հետևանքները մեղմ ասած տխուր են լինելու
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հիշեցնում է՝ պետությունը վատ կառավարիչ է, մինչդեռ քաղաքապետարանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
11:18
Շները սպառնում են երևանցիների անվտանգությանը
«Երևանում շները շատացել են ու ագրեսիվացել»,-բողոքում են երևանցիներն ու իրենց, իրենց երեխաների, ծանոթների հետ պատահած դեպքերը հիշում։...
Աղբյուր` Panorama.am
11:07
Air Canada-ի ինքնաթիռը Տորոնտոյում վայրէջք է կատարել առանց անիվի
Air Canada-ի ինքնաթիռը, որը Նյու Յորքից Տորոնտո էր թռչում, Կանադայի քաղաքի օդանավակայանում վայրէջք է կատարել առանց անիվի։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
11:02
ՄԱԿ. Կորոնավիրուսի համաճարակը շարունակում է մնալ վերահսկողության տակ
Չինաստանում նոր կորոնավիրուսի արդյունքում առաջացած թոքաբորբից մահացության դեպքերը մոտենում են երկու հազարի: Վարակվել է ավելի քան 72 հազար մարդ:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}