Էյֆելյան աշտարակը փակվել է
Փարիզում Էյֆելյան աշտարակը փակվել է աշխատակիցների գործադուլի պատճառով: Լենտա.ռու կայքը, հղում անելով Le Figaro-ին, գրում է, որ աշխատակիցների բողոքի ակցիայի պատճառը Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումներն են: Նշվում է, որ երկրում բողոքի ակցիաները սկսվել են դեռ 2019 թ. դեկտեմբերից, մինչ այժմ տեսարժան վայրն արդեն երրորդ անգամ է փակվում:
Էյֆելյան աշտարակը սպասարկող ընկերությունների ներկայացուցիչները բացատրել են, որ գործադուլի պատճառով նրանք չեն կարողանում պատշաճ մակարդակով ապահովել այցելուների անվտանգությունը:
Ֆրանսիայում արհմիությունների համազգային գործադուլը սկսվել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու՝ կառավարության որոշումից հետո: Դրանից հետո իշխանությունները զիջումների են գնացել և ներկայացրել բարեփոխումների նոր նախագիծ:
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնին անհապաղ տարհանել են թատրոնից
- Լուվրը փակվել է ակցիայի պատճառով
- Ֆրանսիայի առաջատար բժիշկները վերջնագիր են ներկայացրել կառավարությանը
- Ֆրանսիայում բժիշկները գործադուլ են անում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին