Քաղաքական 15:11 24/01/2020 Հայաստան

Կառավարող թիմը քարացել է ու այլևս ի զորու չէ առաջ շարժվել. Մարուքյան

Երեկ իմ շատ սիրելի գործընկեր Լենա Նազարյանն էլ տրվեց իշխանական խմբային «հարձակվիր, որ պաշտպանվես» բնազդին ու որոշեց դատափետել մեզ։ Իհարկե ԱԺ փոխխոսնակի զգացմունքային որոնումները անպատասխան թողնել չի կարելի, քանի որ այդ թեմայով մենք էլ շատ ասելիք ունենք։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի երեկվա ելույթին։ Վերջինս նշել էր, որ ԼՀԿ-ն խցանվել է անցյալում. այն կլասիկ ընդդիմություն է՝ բայց նախկին կանոններով։

«Տիկին Նազարյանն ասում է, թե «Լուսավոր Հայաստան»-ը խցանվել է անցյալում։ Ուզում եմ հասկանալ, արդյոք այս խոսքերն իսկապես իրե՞նն են։ Ինքն է գրե՞լ, թե փոխխոսնակի միջոցով երրորդ մեկն է խոսում։ Եթե մտքերն այս Նազարյանինը չեն, ապա նրա հետ մենք քննարկելու ոչինչ չունենք, իսկ եթե՝ ոչ, ապա ցավում եմ, քանի որ նա էլ փաստացի մոլորության մեջ է ու փորձում է անցյալի պատրանքով կոտրել ապագայի հեռանկարը»,- գրել է Մարուքյանը։

Մարուքյանը արձանագրել է, որ կառավարող թիմը ոչ միայն խցանվել է անցյալում, այլ նաև քարացել է ու այլևս ի զորու չէ առաջ շարժվել, քանի որ ապրում է 2018 թ․-ի ապրիլով։

«Ավելին, մնացել է դրա ծանր ազդեցության տակ՝ կորցնելով իրականության զգացողությունն ու սթափ դատելու կարողությունը։ Հաղթանակի փառքն ու դրան հաջորդող հիվանդագին փառասիրությունը կուրացրել են հեղափոխական թիմին՝ դարձնելով դրան անգործունյա։ Իրականում հենց հեղափոխականներն են խցանվել իրենց կոմֆորմիզմի և պատեհապաշտության տիրույթում։ Խցանվել են իրենց աշխատասենյակներում ու աշխարհին նայում են կառավարական փոքրիկ պատուհաններից ու այնքան թեթևությամբ, որ կարծես թե, իրենք չէին ժամանակին պայքարում կոմֆորմիզմի դեմ։

Խցանվել են իրենց ծառայողական մեքենաներում ու այնպիսի ինքնավստահ դեմքի արտահայտությամբ, որ կարծես թե, իրենք չէին ժամանակին պայքարում պադավատիզմի դեմ։
Խցանվել են իրենց կառավարական առանձնատներում՝ մոռանալով իրենց իսկ կողմից շեշտադրված հայտնի ճշմարտությունը․ Աղքատ երկրում չի կարելի ցոփ ու շվայտ կյանքով ապրել։ Խցանվել են իրենց խոսքերի մեջ, ավելին՝ դարձել են իրենց իսկ խոստումների գերին, քանի որ ամեն օր նոր խոստում տալն ու հաջորդ օրը դրա մասին մոռանալը, իսկապես մազոխիզմ է հիշեցնում։

Խցանվել են իրենց աշխարհացունց և տիեզերական պնդումների մեջ, քանի որ ամեն ուրբաթ հերքում են երկուշաբթի օրվա պնդածն ու համոզածը։Խցանվել են իրենց աննախադեպ ռեֆորմների մեջ, քանի որ ոչինչ չեն կարողանում մինչև վերջ կյանքի կոչել՝ ստիպված լինելով ամեն անգամ նահաջել ու հետաձգել, քանի որ անվճռական են ու անհետևողական։

Խցանվել են իրենց հանճարեղ կադրերի ընտրության գործում, քանի որ փառահեղ ռեֆորմատորները ամեն օր հեղինակազրկում և արժեզրկում են հեղափոխությունն ու կառավարող թիմին։Խցանվել են իրենց քաղքենի բյուրոկրատիզմով, քանի որ իրենց գործընկերներին վերևից են նայում, խցանվել են դատարանները շրջափակելով և ամբողջ աշխարհի առջև խայտառակ լինելով։

Խցանվել են ընդդիմության սահմանադրական իրավունքները սահմանափակելով, քանի որ նույնիսկ մի ԱԺ նիստ էլ ըստ պատշաճի չեն կարողանում կազմակերպել։Խցանվել են հին ու նոր Հայաստանի միջանցնքներում և չեն կողմնորոշվում, թե որ ուղղությամբ շարժվել։ Խցանվել են վարկանիշը բարձր պահելու տենդագին ձգտումների մեջ ու իրական բարեփոխումներ անելու փոխարեն զբաղվում են վարկանիշափրկությամբ։

Խցանվել են վիճակագրական մանիպուլյացիաների ու մշտապես առաջինը լինելու ձգտումների մեջ։Խցանվել են իշխանական քեֆերում և խրախճանքներում։ Խցանվել են ֆեյսբուքում և այն աստիճան, որ պետությունը կառավարում են ֆեյսբուքով։

Խցանվել են մուլտֆիլներում և ընդդիմությանը ակնարկներ են ուղարկում մուլտ հերոսների միջոցով։Իսկ ամենավատն այն է, որ նրանք չեն հասկանում, որ դարձել են հին Հայաստանի արատավոր բարքերի, ավանդույթների և մոնոպոլ իշխանության ժառանգորդները։

Սթափվեք, ընկերներ, տիկնայք ու պարոնայք, սթափվեք, քանի դեռ ուշ չէ։ Հետո չասեք, թե Մարուքյանն ու Լուսավորը չեն զգուշացրել ու չեն էլ օգնել։ Այս պահի դրությամբ մենք փորձում ենք օգնել ձեզ, որ վերջապես սթափվեք»,- գրել է Մարուքյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:43
Հելսինկյան կոմիտեի զեկույցը՝ «Մարդու իրավունքները Հայաստանում 2019 թվականին»
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Մարդու իրավունքները Հայաստանում 2019 թվականին» տարեկան զեկույցը: Զեկույցի նախաբանում...
Աղբյուր` Panorama.am
12:36
ԱՀԿ․ Աշխարհը պետք է պատրաստվի կորոնավիրուսի համաճարակին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասում է, որ աշխարհը պետք է ավելին անի, որպեսզի պատրաստվի կորոնավիրուսի հնարավոր համաճարակին: Այս...
Աղբյուր` Panorama.am
12:34
Բացառելու ենք, որ հակավիրուսային դեղորայքի և բժշկական դիմակի թանկացում լինի. Զեյնալյան
«Իրանում կորոնավիրուսի տարածումը ամենօրյա ռեժիմով վերլուծության էր ենթարկվում մեր կողմից, և ի վերջո որոշվեց 2 շաբաթով ՀՀ-ԻԻՀ սահմանը...
Աղբյուր` Panorama.am
12:31
Բակո Սահակյան. Անհնարին է պատկերացնել միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանությունն առանց Հայ դատի
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
12:21
Վիետնամում աշխարհում առաջինը իրականացվել է կենդանի դոնորից վերջույթների փոխպատվաստում
Վիետնամում բժիշկները իրականացրել են կենդանի դոնորից նախաբազկի և ձեռքի աշխարհում առաջին փոխպատվաստումը: Ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ...
Աղբյուր` Panorama.am
12:12
17 օրական նորածինը բուժվել է կորոնավիրուսից՝ ծնված լինելով հիվանդ մորից
17 օրական նորածին աղջիկը բուժվել է կորոնավիրուսից՝ Վուհան քաղաքում վարակված մորից ծնվելուց հետո։Նորածին երեխան ամենաերիտասարդ հիվանդն է, որը...
Աղբյուր` Panorama.am
12:08
Արթուր Վաղարշյան. ԵՊՀ-ն տանուլ տվեց իրեն նետված մարտահրավերը
ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանն իր վրդովմունքն է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
12:02
Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը
112 տարեկան հասակում Ճապոնիայում մահացել է  Նիիգատա Տիտեցու Վատանաբեն, որը  պաշտոնապես ճանաչվել էր Երկրի ամենատարեց տղամարդն այս ամսվա...
Աղբյուր` Panorama.am
11:58
Արման Պետրոսյան. Անիմաստ ծախսերի թոփ-տասնյակը
«ԻՄ Ձայնը» նախագծի անդամ Արման Պետրոսյանն իր հոդվածում գրում է. «Վարչապետ Փաշինյանն առաջնորդվում է «բյուջեն իմն...
Աղբյուր` Panorama.am
11:56
Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք
Ի՞նչ է  կորոնավիրուսը և ի՞նչ ճանապարհով է այն փոխանցվում.  168.am-ի հարցին պատասխանել է վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը։...
Աղբյուր` Panorama.am
11:53
Ղոմ քաղաքի բժշկական համալսարանի ռեկտորը կորոնավիրուսով է վարակվել
Իրանի Ղոմ քաղաքի բժշկական համալսարանի ռեկտոր Մոհամմադ Ռեզա Ղադիրը, վերջին օրերին շփվելով կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ, ևս վարակվել է...
Աղբյուր` Panorama.am
11:47
«Armenia Airways». Որոշվել է մասնակի սահմանափակել ՀՀ-ից դեպի Իրան թռիչքները
Թռիչքները այս շաբաթ կիրականանա չորեքշաբթի և ուրբաթ:
Աղբյուր` Panorama.am
11:45
Գևորգ Էմին-Տերյան. Հասարակության շատ շերտեր հայերենին լավ չեն տիրապետում
«Մենք այն իրավիճակում ենք, երբ սոցցանցերի՝ մեր հասարակության մեջ մեծ դեր զբաղեցնելու հետևանքով գտնվում ենք անագրագիտության ազատականացման...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հանրաքվեի շրջանակներում դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել
2020թ. ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ջենիֆեր Էնիսթոնի նախկին ամուսինը գիրք կգրի համատեղ կյանքի մասին
Ինսայդերը պնդում է, որ Թերուն բնավորությամբ չար մարդ չէ, բայց Էնիսթոնի՝ Փիթի մոտ վերադառնալը նրա համար մեծ հարված է:
Աղբյուր` Panorama.am
11:23
Մահացել է Խորհրդային Միության վերջին մարշալը՝ Դմիտրի Յազովը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը՝ Խորհրդային Միության վերջին մարշալի Դմիտրի Յազովի մահվան մասին: Այս...
Աղբյուր` Panorama.am
11:15
Եթե արգելվեն Իրանի հետ բեռանփոխադրումները, կմնանք առանց գազար, կիվի, կաղամբ, աղ ու վարունգ
Հարևան Իրանում կորոնավիրուսի տարածման ու մահվան դեպքերի ավելացման պատճառով կառավարության որոշմամբ երկու շաբաթով փակվեց ցամաքային սահմանն ու...
Աղբյուր` Panorama.am
11:12
Ճապոնիայի ֆուտբոլի առաջնության հանդիպումները կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են
Ճապոնիայի ֆուտբոլի առաջնության 7 հանդիպումներ հետաձգվել են բռնկված կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։ Ըստ ճապոնական...
Աղբյուր` Panorama.am
11:02
Analitik. Ռուստամ Բադասյանը 6 ամսում ստացել է մոտ 16 000 ԱՄՆ դոլար միայն պարգևավճար
2019 թվականին ՀՀ արդարադատության նախարարը  ստացել է 13 միլիոն 598 570 ՀՀ դրամ պարգևավճար, որից մոտ 8 միլիոնը՝ մոտավոր 16 000 ԱՄՆ դոլար,...
Աղբյուր` Panorama.am
10:59
Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է
«Նա խենթի պես քաջ է»։
Աղբյուր` Panorama.am
10:48
Ռուսական ապատեղեկատվության առաջնային թիրախը աֆրոամերիկացիներն էին. զեկույց
Աֆրոմաերիկացիները հանդիսացել են սոցիալական ցանցերի միջոցով 2016 թվականին ռուսական ապատեղակատվական արշավի առաջնային թիրախը, նշում է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
10:41
Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով հարուցվել է քրեական գործ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 137...
Աղբյուր` Panorama.am
10:37
Կորոնավիրուս. ԵՄ-ն բացառում է Շենգենյան սահմանների փակումը՝ Իտալիայում բռնկման պատճառով
Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 200 դեպք՝ հաստատված 7 մահացությամբ։ Իտալիան Ասիայի սահմաններից դուրս ամենաշատ տուժած երկիրն է:...
Աղբյուր` Panorama.am
10:33
Սերժ Սարգսյանի գործով դատավարության մեկնարկին ՀՀԿ ԳՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ
ՀՀԿ ԳՄ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Այսօր մեկնարկում է մի քրեական գործով դատավարություն, որի շրջանակներում շինծու և...
Աղբյուր` Panorama.am
10:29
Bloomberg. Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 139 միլիարդ դոլար
Նախօրեին՝ փետրվարի 24-ին,  աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր ունեցվածքը նվազել է մոտ 139 միլիարդ դոլարով` ԱՄՆ-ում և այլ...
Աղբյուր` Panorama.am
10:25
«Էրեբունի» ԲԿ տնօրեն. Թոքաբորբով հիվանդ Իրանի քաղաքացու մոտ որևէ վիրուս չկա
Tert.am-ի տեղեկություններով ազգությամբ իրանցի վարորդի մոտ թոքաբորբ է հայտնաբերվել, վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն,...
Աղբյուր` Panorama.am
10:17
Իտալիայում դադարեցվել են «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նկարահանումները
Իտալիայում դադարեցվել են «Առաքելությունն անիրագործելի է» յոթերորդ ֆիլմի նկարահանումներն՝ երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով:...
Աղբյուր` Panorama.am
10:09
Ախալքալաքի մունիցիպալիտետում կվերանորոգվի 10 դպրոց
Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում կվերանորոգվի թվով 10 դպրոց: Jnews-ի հաղորդմամբ, այդ դպրոցներում հիմնականում  զուգարաներ կկառուցվեն:...
Աղբյուր` Panorama.am
10:04
Բանգլադեշում հանրաքվեին չմասնակցելու համար 5 հազար դրամ բաժանելու մասին ահազանգին դատախազությունում ծանոթ են
Մասնագիտությամբ իրավաբան Քրիստ Հովսեփյանի՝  Երևանի թաղամասերից մեկում հանրաքվեին չմասնակցելու համար գումար բաժանելու մասին ահազանգին...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները բուժվել են Ֆրանսիայում
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հայտարարել է, որ յուրաքանչյուրը, ում մոտ նախկինում ախտորոշվել էր կորոնավիրուս, բուժվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}