Իրավունք 18:18 24/01/2020 Հայաստան

Ցմահ դատապարտյալի գործով դատարանի կողմից դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերաքննիչ բողոք է ներկայացվել

Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Վ. Ղ.-ի վերաբերյալ կայացված դատավճիռը բեկանելու հարցով:

Գլխավոր դատախազությունից մանրամասնում են, որ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. օգոստոսի 5-ի դատավճռով Վ. Ղ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման համար և դատապարտվել ցմահ ազատազրկման:

Դատարանը հիմնավորված է համարել, որ 2003թ. մարտի 27-ին Վ. Ղ.-ն սկզբից մեկ այլ անձի հետ, ապա միայնակ՝ Է. Մ-ին ապօրինի  կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս, ինչի հետևանքով ստացված բազմաթիվ վնասվածքներից Է.Մ.-ն տեղում մահացել է, իսկ Վ. Ղ.-ն դեպքի վայրից հեռացել է:

Դատավճիռը հետագայում մի քանի անգամ բողաքարկվել է ՀՀ վերաքննիչ, ՀՀ վճռաբեկ դատարաններում, սակայն տարբեր պատճառաբանություններով, այդ թվում նաև բողոքարկման դատավարական ժամկետների բացթողնման, թողնվել է անփոփոխ: 

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. հուլիսի 26-ի որոշմամբ, 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչվելու հիմքով, Վ. Ղ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. օգոստոսի 5-ի դատավճիռը համապատասխանեցվել է 2011թ. մայիսի 23-ին «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-143-Ն օրենքով ընդունված և 2011թ. մայիսի 25-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին, իսկ դատավճռով նշանակված պատիժը թողնվել է անփոփոխ:

Գլխավոր դատախազությունում գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ Դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, իսկ դատավարական իրավունքի հիմնարար խախտումների արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

Մասնավորապես՝ կրկնակիության ինստիտուտի ապաքրեականացման կապակցությամբ վերանայելով կայացված դատավճիռը՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Վ.Ղ.-ի մեղադրանքից հանել է կրկնակիության ծանրացուցիչ հանգամանքը, այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը, որից հետո առանց հիմնավոր պատճառաբանության, նրա արարքը համապատասխանեցրել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին:

Մինչդեռ Վ.Ղարագաշյանը ենթակա չի եղել պատժի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, քանի որ վերջինս իրեն վերագրված հանցանքը կատարել է 2003թ. մարտի 27-ին, այսինքն՝ 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործո¬ղության ժամանակ: Այդ օրենսգրքով սպանությունը մի խումբ անձանց կամ կազմա¬կերպված խմբի կողմից կատարելը չի հանդիսացել սպանության ծանրացուցիչ (որակյալ) հանգամանք: Որպես ծանրացուցիչ հանգամանք այն քրեականացվել է 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով:

ՀՀ սահմանադրական դատարանի 2018թ. հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն այնքանով, որքանով ժամկետային սահմանափակում է նախատեսում անձի իրավական վիճակի բարելավմանն ուղղված առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման համար, ճանաչվել է ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր: Դրա արդյունքում անձի վիճակը բարելավող հիմքով բողոք բերելու լիազորությամբ օժտված անձինք այլևս կաշկանդված չեն բողոք բերելու համար նախատեսված ժամկետային սահմանափակմամբ:

Ելնելով գործի վերոնշյալ փաստական հանգամանքներից, ինչպես նաև հիմնվելով ՍԴ նշված որոշման վրա՝ Վ. Ղ.-ի վերաբերյալ ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. օգոստոսի 5-ի դատավճիռը բեկանելու պահանջով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել է վերաքննիչ բողոք:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:21
Բագրատ Ասատրյան. 11 ամիսների ընթացքում պետական բյուջեն պրոֆիցիտով է եղել, ինչը զավեշտ է
2019 թվականի բյուջեի եկամուտների ծրագրավորվածից ավելի բարձր աճ ունենալու պարագայում ծախսերի ծրագիրը բավարար մակարդակով չի կատարվել: Այսօր...
Աղբյուր` Panorama.am
15:00
Բեն Աֆլեքը պատմել է՝ ինչու է բաժանվել կնոջից ու հրաժարվել մարմնավորել Բեթմենին
Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքը հայտարարել է, որ ալկոհոլի հետ կապված խնդիրների պատճառով է հրաժարվել Բեթմենի դերից։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա նաև...
Աղբյուր` Panorama.am
14:47
ԱԱԾ-ն բացահայտել է կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու հերթական հանցադեպը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը,...
Աղբյուր` Panorama.am
14:37
Անանյան. Բոլոր պետություններում էլ կա մի զանգված, անընդհատ փորձելու է այս կամ այն եղանակով հարկեր չվճարել
ՀԴՄ-ների քանակը գնալով անշեղորեն ավելանում է։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով, հանրության մի շատ...
Աղբյուր` Panorama.am
14:32
Արցախի Ազգային ժողովը պատրաստվում է գարնանային նստաշրջանի բացմանը
6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունները կդադարեն մայիսի 21-ին:
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմեն Գևորգյան. Պետության կարգավորիչ գործառույթը (մաս 2)
Tert.am–ը ներկայացնում է պետության գործառույթների մասին ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածաշարի երկրորդ մասը։
Աղբյուր` Panorama.am
14:19
Փաշինյան. Կես շիշ խմած 180 հոգի զրկվել է վարորդական իրավունքից
Տարբեր խախտումների հետևանքով 311 մարդ զրկվել է վարորդական իրավունքից։ Ֆեյսբուքյան ուղիղ թեթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:08
ՄԱԿ. Երեխաների ապագան վտանգի տակ է
ՄԱԿ-ը նախազգուշացում է, որ ամբողջ աշխարհում երեխաների և դեռահասների բարեկեցությունը գտնվում է «անմիջական սպառնալիքի տակ», և ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Բրիտանիան այլևս վիզա չի տրամադրի ցածր որակավորում ունեցող աշխատողներին
Ցածր որակավորում ունեցող աշխատողներն այլևս վիզաներ չեն ստանա․ այսպիսի որաշում է կայացրել Բրիտանիայի կառավարությունը՝ հետբրեքսիթյան ներգաղթի...
Աղբյուր` Panorama.am
13:45
Թրամփն` Էրդողանի մասին. Կտրուկ մարդկանց հետ ես ավելի լավ եմ համագործակցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իդլիբյան զարգացումների թեմայով հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալն ամորձիները մեխել է աթոռին
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 39-ամյա կալանավոր Հարություն Բ-ն երեկ ծայրահեղ քայլի է դիմել։ Նա ամորձիները մեխել է աթոռին, քանի...
Աղբյուր` Panorama.am
13:33
Բիլլի Այլիշը հայտարարել է, որ Ինսթագրամը քայքայել է իր կյանքը
Ամերիկացի երգչուհի և «Գրեմմի» մրցանակակիր Բիլլի Այլիշը  խոստովանել է, որ դադարել է Instagram-ում կարդալ մեկնաբանությունները,...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մահացած զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներն իրենց մտահոգություններն են ներկայացրել ՔԿ-ում
ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը 18.02.2020թ....
Աղբյուր` Panorama.am
13:19
Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգ կա
Վրաստանի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:13
Թևան Պողոսյան. Մյունխենում աշխարհին պետք էր ցույց տալ կայացած Արցախը
«Եթե մենք գիտակցում ենք, որ անվտանգությունը չենք զիջում, ուրեմն մեր բոլոր ծրագրերի, նպատակների, կառավարությունների, քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալը վկային մեղադրեց ստելու մեջ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» այսօրվա դատավարությանը կրկին...
Աղբյուր` Panorama.am
12:47
Բրեքսիթից հետո Հունաստանը Բրիտանիայից պահանջում է վերադարձնել Էլգինի մարմարե արձանները
Բրիտանիան կարող է հայտնվել Եվրամիության ճնշման տակ՝ վերադարձնելու Էլգինի մարմարներ հին հունական քանդակների և ճարտարապետական կոթողների...
Աղբյուր` Panorama.am
12:39
Խոզի կերի նմուշներում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր
Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրված խոզերի անկման պատճառը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, եղել են անաէրոբային և...
Աղբյուր` Panorama.am
12:30
Ռուսաստանը նախատեսում է նախկին նախագահներին քրեական հետապնդումից անձեռնմխելիություն տալ
Ռուսաստանի նախագահները կարող են անձեռնմխելի դառնալ քրեական հետապնդումից այն ժամանակ, երբ նրանք լքեն իրենց պաշտոնը՝ առաջարկվող սահմանադրական...
Աղբյուր` Panorama.am
12:20
Սպիտակում Mercedes Benz-ի և Volkswagen Golf-ի բախումից կա տուժած
Փետրվարի 19-ին, ժամը 08:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ոստիկանության բաժնի...
Աղբյուր` Panorama.am
12:15
Նորք Մարաշի ղեկավարը՝ Նոր Նորքի ղեկավար
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը։ Նա մինչ այժմ զբաղեցնում էր...
Աղբյուր` Panorama.am
12:12
Մյունխենում պետք է ցուց տրվեր Ադրբեջանի դեստրուկտիվ պահվածքը, ինչը չարվեց. փորձագետ
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն այսօր անդրադարձավ մյունխենյան հանդիպմանը։ Մեկնաբանելով Մյունխենյան դեբատների արդյունքները՝...
Աղբյուր` Panorama.am
12:00
Բլումբերգը ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում կվաճառի իր ընկերությունը
Միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, որը ԱՄՆ նախագահի թեկնածուների հավակնորդներից է Դեմոկրատական կուսակցությունից, երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու...
Աղբյուր` Panorama.am
11:51
Փորձագետ. Այս օրը մեզ պարտադրում է ևս մեկ անգամ հիշել՝ Ադրբեջանում հերոսները քնած հայերին սպանողներն են
Այսօր ադրբեջանցի ոճրագործի կողմից հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 16-րդ տարելիցն է։
Աղբյուր` Panorama.am
11:47
Դոնբասում իրավիճակի սրումը խաթարում է խաղաղ կարգավորումը
Եվրամիությունը ծայրահեղ անհանգստություն է հայտնել Դոնբասում իրավիճակի սրման կապակցությամբ: Եվրահանձնաժողովը արձագանքել է Լուգանսկի շրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:40
Նախօրեին դատարանի որոշմամբ ազատ արձակված թուրք իրավապաշտպան Օսման Քավալան կրկին ձերբակալվել է
2020թ․ փետրվարի 18-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ  ազատ արձակված թուրք հասարակական գործիչ, ակտիվիստ, հայամետ...
Աղբյուր` Panorama.am
11:33
Ռուսլան Բաղդասարյան. Քաղաքապետարանի գործունեության հետևանքները մեղմ ասած տխուր են լինելու
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հիշեցնում է՝ պետությունը վատ կառավարիչ է, մինչդեռ քաղաքապետարանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
11:18
Շները սպառնում են երևանցիների անվտանգությանը
«Երևանում շները շատացել են ու ագրեսիվացել»,-բողոքում են երևանցիներն ու իրենց, իրենց երեխաների, ծանոթների հետ պատահած դեպքերը հիշում։...
Աղբյուր` Panorama.am
11:07
Air Canada-ի ինքնաթիռը Տորոնտոյում վայրէջք է կատարել առանց անիվի
Air Canada-ի ինքնաթիռը, որը Նյու Յորքից Տորոնտո էր թռչում, Կանադայի քաղաքի օդանավակայանում վայրէջք է կատարել առանց անիվի։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
11:02
ՄԱԿ. Կորոնավիրուսի համաճարակը շարունակում է մնալ վերահսկողության տակ
Չինաստանում նոր կորոնավիրուսի արդյունքում առաջացած թոքաբորբից մահացության դեպքերը մոտենում են երկու հազարի: Վարակվել է ավելի քան 72 հազար մարդ:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}