Գագիկ Ծառուկյան. Սադրանք էր
«Հաճելի և ցանկալի չէ, որ խորհրդարանում այդպիսի երևույթներ են լինեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով վերջին օրերին խորհրդարանում արձանագրվող միջադեպերին
Նրա խոսքով, սադրանք էր, որը երկու կողմից էր՝ և «Իմ քայլի», և «Բարգավաճի», որ պոռթկումներ եղան։
«Պետք է չլիներ, բայց մարդիկ ռոբոտներ չեն, մարդիկ են։ Տվյալ միջադեպը չպետք է չլիներ։ Պետք է այնպես անենք, որ չլինի, ոչ մեկիս էլ հաճելի չի», - ասաց Գագիկ Ծառուկյանը։
Հարցին, թե սպանդանոցների հետ կապված ասել եք, որ պետք է լինի սուբսիդավորում, ապա վարչապետը հայտարարեց, որ պետք է լինի սուբսիդավորում, հանդիպե՞լ եք վարչապետին, խոսե՞լ եք այդ հարցի շուրջ, նա պատասխանեց, որ վարչապետի հետ չի հանդիպել:
«Գիտեք, որ բոլոր ոլորտների հետ էլ շփվում եմ, տեղյակ եմ ցանկացած ոլորտից, հարցից, խնդրից։ Լուծումներն էլ հատ-հատ գիտեմ։ Պռոստը մի բան կարող եմ ասել՝ ով վարչապետին ներկայացնում է այն ոլորտները, որ օրենք են ընդունում, բարի պետք է լինեն լիարժեք ներկայացնեն։Տվյալ ոլորտով երեք ամիս, վեց ամիս զբաղվեն, շփվեն, մարզերում հանդիպեն գյուղացու, միս արտադրողի, ֆերմերի հետ, նոր լիարժեք այդ հանդիպումներից հետո վարչապետին ճիշտ ներկայացնեն։ Վերջում ներկայացնում են, դրա համար էլ այդպես է լինում», - ասաց Գագիկ Ծառուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Կառավարությունը պատրաստ է մինչև հուլիսի 1-ը հետաձգել սպանդանոցներում պարտադիր մորթը
- Հայհոյանք, վեճ, քաշքշուկ, գողականի հետ երեք տառով բառ՝ ԱԺ-ում
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին