Քաղաքական 16:15 25/01/2020 Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ու հարցերի պատասխան է ներկայացնում Կապանում (ամբողջական)

Այսօր, ժամը 11:23 -ին Կապանում մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական մամուլի ասուլիսը

Ինչպես նախորդ ասուլիսներին, այսօր էլ վարչապետն այն սկսեց «նոր Հայաստանի» մասին 100 փաստ հրապարակելով։

Սակայն մինչ ասուլիսը սկսելը անդրադարձավ Սյունիքի գեղատեսիլ բնությանը։

«Անկեղծ ասած, ցավով եմ արձանագրում, որ Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, որոնք ոչ մի անգամ չեն եղել Սյունիքի մարզում: Ես մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում անպայման այցելել Սյունիք՝ սկսած Սիսիանից լինել Դիքդիք քարերում, տեսնել Տաթևի վանքը, Գորիսը, Խուստուփը, Մեղրիի հայտնի եկեղեցին՝ Սուրբ Հովհաննեսը, որտեղ բացառիկ որմնանկարներ կան պահպանված։ Ընդհանրապես լինել Սյունիքում, որի ամեն հատվածն իրենով տեսարժան վայր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությանը հաջողվել է բյուջեի հարկային եկամուտներն ավելացնել 505.4 մլրդ դրամով

Առաջին փաստը, որը կարևորեց վարչապետ, վերաբերում է պետական բյուջեի հարկային եկամուտներին։ Նրա խոսքով՝ երկու տարվա ընթացքում` 2018 և 2019 թթ-ին Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետական բյուջեի եկամուտները:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 մլրդ դրամ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմել է 76.6 միլիարդ դրամ, ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները:

«Այսինքն՝ 1,5 տարվա ընթացքում Կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք: Վերը նշված 505.4 մլրդ դրամի մնացած 305.4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ԱԱՀ ժամկետանց դեբետների վերադարձի գործընթացը շարունակվում է:

Այսպիսով, ըստ նրա, 2018-2019 թթ-ի արդյունքներով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017 թ-ի համեմատ կազմել է 43.6%:

Վարչապետը նաև պարզաբանեց, թե 76.6 մլրդ դրամն ինչ պարտք է. «Դա մեր ժամկետանց դեբետների չմարված մասն է։ Մոտ 56 մլրդ տրամադրեցինք, որ մարվեն, 40 մլրդ դրամի կարգին արդեն մարվել է: Այդ գործընթացը շարունակվում է, մի հատված մնացել է, իսկ մյուս հատվածը ավելացված արժեքի ընթացիկ պարտքերն են, որոնք ըստ օրենսդրության 3-ամսյա հաճախականությամբ վերադարձվում են տնտեսավարողին: Այսինքն` մենք փաստացի ժամկետանց պարտք տնտեսավարողներին չունենք, և այս էջը փակվել է»:

ՀՀ-ն տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵԱՏՄ-ում

Հաջորդ փաստը վերաբերում է ՀՆԱ-ին։ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տվյալներով՝  2019 թ-ի երեք եռամսյակների նախնական տվյալներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է շուրջ 7.5%, ինչը 1.6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը և 1.3 տոկոսային կետով՝ 2018 թվականինը:

Վարչապետի խոսքով՝  երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության տարածքում, ԱՊՀ երկրների շարքում, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ նաև եվրոպական տարածաշրջանում։

Փաշինյանի ներկայացրած հաջորդ փաստը վերաբերում է կապիտալ ծախսերին։ Մասնավորապես, ըստ նրա, 2020 թ-ի պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2017 թվականի փաստացի ցուցանիշի նկատմամբ աճել են 21%-ով, 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ` 90%-ով, 2019-ի բյուջեի համեմատ՝ ավելի քան 30%-ով:

Նրա խոսքով՝ այս տարվա բյուջեի նախագծով պլանավորվել է պետական բյուջեի կապիտալ ծախսերի շուրջ 102 մլրդ դրամի ավելացում՝ հասնելով ՀՆԱ-ի 4.1 տոկոսի մակարդակի։

«Այս տարի նախատեսված է 287.7 մլրդ դրամի կապիտալ ծախս։ 2020 թվականին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր։ Արտաքին աղբյուրներից ներգրավվելու են բառացապես այնպիսի վարկեր, որոնք օգտագործվելու են կոնկրետ նպատակային ծրագրերի համար և դրանք քննարկվելու և վավերացվելու են ԱԺ-ի կողմից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրան այն ծախսերն են, որոնցով նյութական արժեք են ստեղծվում:

Հաջորդը վերաբերում է սոցիալական նշանակության ծախսերին։ Ըստ վարչապետի, 2020-ի պետական բյուջեով շուրջ 13%-ով ավելացել են սոցիալական նշանակության ու մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված հատկացումները:

Մասնավորապես, ըստ վարչապետի, սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը 2017թ-ի համեմատ ավելացել են 20%-ով, 2018-ի համեմատ` 18%-ով, 2019-ի համեմատ՝ 11%-ով՝ կազմելով 492 մլրդ. դրամ:

Նշվեց, որ առողջապահության ոլորտին ուղղվող ծախսերն էլ 2017-ի համեմատ ավելացել են 37%-ով, 2018-ի համեմատ` 43%-ով, 2019-ի համեմատ` 24%-ով՝ կազմելով 113.7 մլրդ դրամ: Բացի այդ, կրթության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 30%-ով, 2018-ի համեմատ` 32%-ով, 2019-ի համեմատ` 14%-ով՝ կազմելով 161.1 մլրդ դրամ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020թ-ին տնտեսական հարաբերություններին ուղղվող բյուջետային ֆինանսավորումը 2017թ-ի համեմատ ավելացել է 51%-ով, 2018-ի համեմատ՝ 74 %-ով, 2019-ի համեմատ՝ 47%-ով՝ կազմելով 195.4 մլրդ. Դրամ։

Նա նաև հայտնեց, թե՝ բնակարանային շինարարությանն ուղղվող ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 82%-ով, 2018-ի համեմատ՝ 2 անգամ, 2019-ի համեմատ` 27%-ով` կազմելով 22.9 մլրդ դրամ:

Փաշինյանի խոսքով՝ 2020թ-ի բյուջեով ճանապարհաշինությանն ուղղվող ֆինանսավորումը 2017թ համեմատ ավելացել է 64%-ով, 2018թ-ի համեմատ՝ 104%-ով, 2019թ-ի համեմատ՝ 91%-ով՝ կազմելով 110,2 մլրդ դրամ։

«Ի թիվս ճանապարհների բարեկարգման համար նախատեսվող միջոցների, Հյուսիս-հարավի ճանապարհի շարունակման համար 2020թ-ին նախատեսվում է հատկացնել 25,9 մլրդ դրամ, ինչը 2,4 անգամ ավելի է 2019թ-ի համեմատ, իսկ 2018թ-ի համեմատ՝ 64%-ով»,- ասաց վարչապետը։

Նա առանձացրեց, որ Գյումրու քաղաքային ճանապարհների վերանորոգման համար այս տարի հատկացվելու է 9,4 մլրդ դրամ՝ գրեթե 3 անգամ ավելի, քան 2019թ-ին։

2020թ-ին կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 453 ընտանիքների բնակարանի խնդիրը

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների առջև 1989 թվականից ձգվող Կառավարության պարտավորության ամբողջական իրականացման նպատակով 2020-ի բյուջեում այս ուղղությամբ հատկացվող գումարներն ավելի քան 6 անգամ ավելացել են։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս տարի բնակարանների խնդրի վերջնական լուծման համար նախատեսվում է հատկացնել ևս 3 մլրդ դրամ: Արդյունքում, ըստ նրա, 2020թ-ին կլուծվի 453 ընտանիքների բնակարանի խնդիրը:

«Նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք։ Այսինքն՝ 10 անգամ ավելանում է այդ ծավալը»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ աղետի գոտու 227 ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով. Դրա համար կառավարությունը 2019 թվականին հատկացրել է 1.3 մլրդ դրամ:

Եվրաբոնդերի թողարկում, գործազրկության նվազում

2019 թվականին ՀՀ միջազգային պահուստների մակարդակը կազմել է 2 միլիարդ 849 միլիոն դոլար, ինչը 2018 թվականի համեմատ ավելի է 590 մլն դոլարով կամ 26%-ով։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2019թ-ին Կենտրոնական բանկը գնել է 565 մլն դոլար և վաճառք չի իրականացրել. «Սա աննախադեպ ցուցանիշ է Երրորդ Հանրապետության պատմության մեջ, որն ապահովում է Հայաստանի ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը»:

Վարչապետը նշեց, որ տեղի է ունեցել Եվրապարտատոմսերի 3-րդ թողարկումը՝ 500 մլն դոլար ծավալով և 10 տարի մարման ժամկետով:

«Նոր թողարկման պարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95% է՝ հետգնված պարտատոմսերի 6%-ի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը: Միայն այս գործողության արդյունքում Հայաստանը արտաքին պարտքի սպասարկման ընթացքում տարեկան կխնայի շուրջ 10 միլիոն դոլար»,-ընդգծեց վարչապետը:

Զբաղվածության մասով.  Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ 2018-ի մայիսի համեմատ 2019 թ-ի վերջին ստեղծվել կամ ստվերից դուրս է եկել 81 հազար 534 նոր աշխատատեղ: Ըստ նրա, այս ցուցանիշները փաստում են, որ նոր ի հայտ եկած աշխատատեղերի բաշխվածության մեջ գնալով մեծանում է բարձր աշխատավարձով աշխատատեղերի չափաբաժինը, ինչը վկայում է տնտեսության խորքային և դրական տրանսֆորմացիայի մասին։

Վարչապետը ասաց, որ զբաղվածության մակարդակը 2019 թվականի երրորդ եռամսյակում բարձրացել է մինչև 49,3 տոկոս` 2018 թվականի 40,8-ի փոխարեն: Փաստացի՝ մեկ տարվա ընթացքում Հայաստանում զբաղվածության մակարդակը բարձրացել է 2,5 տոկոսային կետով։

Միևնույն ժամանակ, ըստ Նիկոլ Փաշինյանի, 2019-ի երրորդ եռամսյակում ՀՀ-ում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 18%` 2018թ-ի 20,1%-ի և 2017թ-ի 19,9%-ի փոխարեն։ 

Վարչապետ Փաշինյանը խոսեց նաև 2019-ին գնված զենքերի մասին։ Կարդացեք՝  Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք-զինամթերք

Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ «նոր Հայաստանի» մասին 100 փաստ հրապարակելուց հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին:

«Լիովին և 100%-ով համաձայն եմ արտահայտված կարծիքին»

Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Դարոն Աճեմօղլուի  երեկվա հարցազրույցին, որում նա ասել էր՝՝ կոռուպցիայի դեմ պայքարը պետք չէ վերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի, զարմանալիորեն համաձայնեց նրա կարծիքի հետ և՝ «100  տոկոսով»։

«Եթե որևէ իշխանություն քաղաքական որևէ մեկին քաղաքական հետապնդման է ենթարկում, կասկածի տակ է դնում ամեն ինչ»,- ասաց Փաշինյանը։

Կարդացեք՝  Դարոն Աճեմօղլուն կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի

Նիկոլ Փաշինյանը լրացնում է ԱԽ քարտուղարի խոսքը՝ հեղաշրջման փորձ անողների մասին

Ասուլիսում վարչապետն անդրադարձավ նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը՝ հեղաշրջման փորձի մասին։ (Կարդացեք՝ Մենք բազմակարծությունը հանդուրժում ենք. Արմեն Գրիգորյան)

Նա, մասնավորապես, նշեց. «Արմեն Գրիգորյանի հայտարարության դեպքում մենք գործ ունենք ժամանակակից լրատվության մի ֆենոմենի հետ, որը կոչվում է «վերնագրային ընթերցում»։

Այսինքն՝ մարդիկ սովորաբար ոչ թե նյութն են կարդում, այլ՝ վերնագիրը։ Արմեն Գրիգորյանը հենց կոնկրետ այդպիսի հայտարարություն չի արել, նա տվել է ձևակերպումներ, որոնք լրագրողին բերել են այդպիսի եզրակացության։ Դրանք տարբեր բաներ են։ Հետևաբար, ես ուզում եմ ասել, ես շատ կարևոր եմ համարում այդ հարցի պարզաբանումը, որովհետև, գիտեք, հեղաշրջում, պետական հեղաշրջում, պատերազմ և այս կարգի հասկացությունները ժամանակի ընթացքում լուրջ փոփոխություններ են կրում։ Օրինակ, ժամանակակից աշխարհում կա տերմին՝ հիբրիդային պատերազմ, որի ամբողջ իմաստն այն է, որ  իրականում պատերազմ ընթանում է, բայց էդ պատերազմը չեն նկատում, և իրականում պատերազմ էն պարամետրերով չկա»։

Նիկոլ Փաշինյանը պնդեց, եթե Արմեն Գրիգորյանի հայտարարությունները ճշգրիտ ձևակերպեն, կարող են դա մեկնաբանել որպես հիբրիդային ինչ-որ երևույթի նկարագրություն. «Կարող ենք նաև դա անվանել հիբրիդային հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ, ու հիմա մենք կարող ենք դրա մասին խոսել, քանի որ այդ պրոցեսը լիարժեք ու վերջնականորեն պարտված է ու ջախջախված»։

Պարզաբանելով, թե ինչ ի նկատի ունի հիբրիդային պրոցեսներ ասելով, Նիկոլ Փաշինյանը ասաց. «Օրինակ, այդ պրոցեսի անբաժանելի մաս է այն, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով Հայաստանի ղեկավարի, նրա ընտանիքի անդամների, բարձրաստիճան պաշտոնյաների մասին սուտ տեղեկություններ տարածելու համար։

Եվ ընդ որում, դա արվում է՝ ներգրավելով քրեական աշխարհը, տարբեր ուժեր, կոռումպացված դեմքերի, և ինչո՞ւ ,հեղաշրջում բառը էս պրոցեսի մեջ տեղավորվում է, քանի որ հընթացս էդ պրոցեսի մեջ ներգրավվում են նաև գործող պաշտոնյաներ, որոնք, լինելով իշխանության ներսում, գործում են ընդդեմ իշխանության։

Ընդ որում, դրա մեջ ներգրավված են լինում նախկին պաշտոնյաներ, դրա մեջ ներգրավված են լինում դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ, ընդ որում՝ մի ժամանակ կար, որ ես մտածում էի՝ ողջ դատական համակարգն է ներգրավված էդ պրոցեսի մեջ, բայց փառք Աստծո, ժամանակը ցույց տվեց, որ ոչ, ամենևին էդպես չի, ընդամենը առանձին փոքր խմբեր դատական համակարգի, Սահմանադրական դատարանը՝ կոնկրետ պաշտոն օկուպացրած որոշ պաշտոնյաներ, որոնք փորձել են Սահմանադրական դատարանի մյուս անդամներին նույնպես ներգրավել այդ պրոցեսի մեջ, բայց ես ուրախ եմ արձանագրել, որ կարծես թե ՍԴ անդամների 80 տոկոսը այդ պրոցեսի մեջ չի ներգրավվել։

Հիմա մենակ չասեք՝ տվեք անուններ, որովհետև ես տվեցի անուններ, ուղղակի թույլ տվեք ինձ կոնկրետ անուն-ազգանուններ արտասանելու տհաճությունից ազատվել։

Օրումեջ տարբեր օտարերկրյա մայրաքաղաքներ այցելություններ, հանդիպումներ, միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումներ, այն հեղինակավոր կազմակերպությունների ու կոնկրետ ղեկավարների, որոնք երկար տարիներ սպասարկել են ՀՀ կոռումպացված իշխանությանը, շատ հնազանդ սպասարկել են ՀՀ կոռումպացված իշխանությանը և իշխանության բռնազավթման կոնկրետ համահեղինակ են, որովհետև լռել են ու նրանց լռությունն անվճա՞ր է եղել, հնարավոր է, գա ժամանակը, մենք էս թեմաներին էլ անդրադառնանք»։

Նա նաև ընդգծեց, որ այս ամենով զբաղվել և շարունակում են զբաղվել ԱԱԾ-ն և «ոչ միայն.» «Երբ լինեն բավարար ապացույցներ, մարդիկ կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Գործընթացի ամբողջ նպատակն այն չէ, որ մարդկանց դատեն, նպատակն այն է, որ ՀՀ-ին սպառնացող վտանգները չեզոքացվեն։ և այդ վտանգները չեզոքացված են, վաղուց են չեզոքացվել, արդեն մի քանի ամիս է»։

Հարց ու պատասխան եղավ նաև ՍԴ  իրավիճակի շուրջ

ՍԴ-ն օկուպացված է,- հայտարարեց Փաշինյանը,- ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական դատարան մենք այսօր չունենք։

Վարչապետի խոսքով, ՍԴ նախագահին պետք է ընտրի ՍԴ-ն՝ իր կազմից, բայց այսօրվա ՍԴ-ն ընտրված է խորհրդարանի կողմից, և ներկայիս ՍԴ նախագահն ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում։

«Էս պաշտոնական կեղծիքի արդյունքում օկուպացվել ա ՍԴ-ն մի անձի կողմից, և մի խմբի կողմից։ Էդ խումբը ՀՀ նախկին կոռումպացված իշխանությունն ա»,- նշեց Փաշինյանն ապա ասաց՝ ինչ, որ պետք է, անելու են՝ այդ համակարգը փոխելու համար։

Փաշինյանը նշեց, որ հարուցվել է քրգործ՝ ՍԴ-ն օկուպացնելու մեղադրանքով։

Ասուլիսի այս մասին  իր անդրադարձը չուշացրեց Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը: Կարդացեք՝ Ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ պաշտպանյալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը

Իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին Փաշինյանի խոսքը, ինչպես նաև՝  ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի չաշխատելուց անտեղյակության մասին կարդացեք՝  Նիկոլ Փաշինյանը՝ Հրայր Թովմասյանի ու Վահե Գրիգորյանի մասին 

Կիսանախագահական համակարգը մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է 

Ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն պատասխանեց հետևյալ հարցին, թե  ն ինչ մոտեցում ունի կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ:  

«Կիսանախագահական համակարգը Հայաստանի երրորդ Հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է, և դա գործնականում մենք բոլորս միասին տեսել ենք, դա ապացուցվել է: Այն ձախողված և Հայաստանը ձախողած կառավարման համակարգ է: Հեղափոխության հաջորդ օրվանից եղել են մարդիկ, որոնք ինձ ասում էին՝ կիսանախագահական համակարգն արագ պետք է վերականգնել ու ինձ բացատրում էին, ասում էին՝ հին համակարգում լավ էր, նախագահ, վարչապետ կար և բոլոր լծակները նախագահի ձեռքում էին, պատասխանատվությունը վարչապետի ձեռքն էր։ Երբ խնդիր էր առաջանում, նախագահը շատ հաջող իր պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, իրան գործից հանում էր և բուֆեր էր առաջանում։

Այս դեպքում ասում էին՝ ամբողջ պատասխանատվությունը վարչապետի վրա է՝ տվյալ դեպքում իմ վրա է, արագ փոխիր։ Ես ասում էի՝ կարծում եմ, որ պետության իրական լիդերը, և ես անձամբ երբեք իմ պատասխանատվությունը ուրիշի վրա չեմ գցի: Առաջինը՝ մեր երկրի ձախողումները եկել են այդ անպատասխանատվությունից: Կիսանախագահական կառավարման համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է։ Այս տարբերակը Հայաստանի համար պետք է բացառել»։

Նրա խոսքով՝ «կիսա» որևէ  բան չպետք է ունենանք. «Կամ պետք է ունենանք ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգ, կամ ամբողջական նախագահական կառավարման համակարգ: Իմ կարծիքը հետևյալն է, որ մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք՝ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չենք համոզվել, թե այս կառավարման համակարգը մեզ համար խնդիր է: Այս կառավարման համակարգը մինչև այս պահը նոր է, եկեք տեսնենք, թե ինչ է տեղի ունենում, փաստ Աստծո, ամեն ինչ լավ է։ Իսկ  սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումը մեր այսօրվա քաղաքական իրողություններին՝ նկատի ունեմ ժողովրդի իշխանությունը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը»։ 

Հիմա Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն, էս տեքստը իրենց համար ընդունելի՞ ա, թե ոչ 

Ջախջախված վիճակից ոմանք հույս ունեն, որ իրենց վերջին շանսը Արցախի նախագահական ընտրություններն են։ Այս մասին այսօր իր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինիս խոսքով, բոլորի կողմից մերժված ինչ-որ մեկին, ինչ-որ մանիպուլյացիայի արդյունքում Արցախի նախագահ դարձնելու մտադրություն ունեցողներ կան։

«Էդ էլ չի ստացվելու, որովհետև ՀՀ-ի և Արցախի  ղեկավարների և իշխանությունների համար այս սցենարը պարզ ա։ Այդ սցենարի սպառնալիքները ազգային անվտանգության համար պարզ ա, ու դա պարզ ա նաև Արցախի ժողովրդի համար»,- նշեց Փաշինյանը։

Ըստ վարչապետի, շարունակում են ասել, որ կառավարությունը ոչ հայանպաստ քաղաքականություն է վարում Արցախի հարցում, և եթե այնտեղ ընտրվի այնպիսի նախագահ, ով դեմ չի Հայաստանի իշխանություններին, դա սպառնալիքներ կստեղծի Արցախի համար. «Սկսել են թեզ շրջանառել, որ Սերժ Սարգսյանի ժառանգությունը Ղարաբաղի հարցում, էդ գյոզալ ժառանգությունը, էս իշխանությունը կորցրել ա։ Իսկ ի՞նչ ժառանգություն ա թողել Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում»:

Վարչապետը նշեց, որ մամուլում հրապարակում է եղել, որտեղ ներկայացված է փաստաթղթից մի հատված, ըստ որի՝  Սերժ Սարսգսյանի՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման վերջնական նպատակներից  մեկը,  Արցախի 7 շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրաիլի, Զանգելանի, Ղուիբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձն է Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։ Կողմերի միջև  համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումն է, որը կլինի իրավական առումով պարտադիր։ 

«Հաջորդ պարբերությունում ասվում է, որ վերոնշյալ շրջանների վերաբնակները միջազգային օժանդակությամբ  լքելու են նշված 5 շրջանների տարածքը, իսկ Ադրբեջանի քաղաքային իշխանությունները մտնելու են նշված տարածքները այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայում գտնվող զինված ուժերը։ Խաղաղապահ միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքով, բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների։ Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ»,- նշեց Փաշինյանը։

Երրորդ պարբերությունում, Փաշինյանի խոսքով, նշված է, որ մինչ վերջնական կարգավորման որոշումը Լեռնային Ղարաբաղը պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը։

«Ըստ էդ հրապարակման, որը նախկին իշխանությունները չեն հերքել, սա էն ժառանգությունն ա, որը Արցախի հարցով թողել են մեզ։ Ու մեզ մեղադրում են, որ էս ժառանգությունը կորցրել ենք։ Էս կետից որ պահին ՀՀ-ն ուզենա շարունակել բանակցությունները, միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի։

Հիմա Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն, էս տեքստը իրենց համար ընդունելի՞ ա, թե ոչ Եթե Արցախի ժողովուրդը որոշի, որ սա բանակցությունների ճիշտ բովանդակությունը, ես երաշխավորում եմ , որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանի շուրջ»,- հայտնեց, հարցադրեց և խոստացավ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի ուշ՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Կարդացեք Միացումը մայր հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակն է. Ղուլյանը՝ Փաշինյանին

Անմասն չմնաց  նաև Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը. Կարդացեք Ջանք ու եռանդ չենք խնայելու. Արայիկ Հարությունյանի պատասխանը՝ Փաշինյանին

Արցախի հարցի շուրջ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխաններին է պատասխանել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. Կարդացեք Նիկոլը չի ուզում պատասխանատվություն վերցնել Արցախյան կարգավորման համար   

Ապրիլյան պատերազմը՝  «Ռուսաստան գիտությամբ և համաձայնությամբ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ պատասխանեց այն հարցին, թե դեռ 2016թ-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստան գիտությամբ և համաձայնությամբ, արդյոք այս պահին էլ այդպես է մտածում։

«Ինչ որ ասել եմ 2016 թվականին, դա կա, դա մինչև հիմա էլ իմ ֆեյսբուքյան էջում կա: Ես Ձեզ ավելին ասեմ, ես մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել նաև Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Ես շատ ուրախ եմ, որ շատ բարեկամական, եղբայրական, ռազմավարական դաշնակցային մթնոլորտում այդ հարցերը քննարկել ենք, խոսել ենք մանրամասն, վերլուծել ենք իրավիճակը մանրամասն և փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները»,- ընդգծեց վարչապետը։

Լրագրողի ճշտող հարցին՝ այնուամենայնիվ, այդպես մտածո՞ւմ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես Ձեր հարցին պատասխանեցի»։

Այնուհետև նա նշեց. «Չի կարող լինել էնպիսի հարց, որի պատասխանից ես խուսափեմ»։

Լրագրողը նորից հարցրեց՝ երբ 2016 թվականին նա նման հայտարարություն էր անում, ապա փաստեր ունե՞ր, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Գիտեք ինչ, ես ասացի՝ այո, իմ գրառումը ծայրից ծայր, հենց նույն կերպ, առանց որևէ սրբագրումների ես քննարկել եմ ՌԴ մեր գործընկերների հետ։

Ես միջազգային հարաբերություններում նույն սկզբունքով եմ առաջնորդվում՝ աշխատում են, որ բոլոր գործընկերների հետ ունենալ մաքսիմալ պարզ գործընկերային հարաբերություններ։

Շնորհակալ եմ, որ և ԵԱՏՄ, և եվրոպացի գործընկերներին հաճելի ու ընդունելի է այդպիսի աշխատանքային ոճը։ Ամեն ինչ քննարկել եմ, հիմա, եթե հաջորդ հարցը տաք ու ասեք ՝ դե պատմեք, թե ինքն ինչ ասաց, դուք ինչ ասացիք, այդ հարցին չեմ կարող պատասխանել»։

Մեկ այլ պատերազմ՝ Ամուլսարի մասին. Որքան էլ, որ ասվում է՝ «Լիդիանի» ՇՄԱԳ-ը ապօրինի է, քանի որ թաքցվել են էկո-ռիսկերը, ինչի մասին խոսել ու խոսում են ոչ միայն բնապահպանները, Ջերմուկի բնակիչները, քաղաքացիները, այլև՝ գիտնականները, Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց. «Ես շահագրգռվածություն ունեմ, որ Ամուլսարի հանքը շահագործվի, քանի որ դա կապված է Հայաստանի անվտանգային միջավայրի հետ»:  Կարդացեք՝ Իրավական խնդիրներ կարող է ունենալ. Փաշինյանը՝ Ամուլսարի մասին



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}