Բոգդանովը Իրաքի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային օրակարգը
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը Մոսկվայում Իրաքի դեսպան Աբդուրահման Հուսեյնիի հետ քննարկել է տարածաշրջանային օրակարգ ՝ շեշտը դնելով երկրում տիրող իրավիճակի վրա, այնտեղ ընթացող ճգնաժամի ֆոնին, հայտնում է Ռուսաստանի դիվանագիտական ծառայությունը:
«Զրույցի ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային օրակարգի առանցքային ասպեկտների վերաբերյալ ՝ շեշտը դնելով Իրաքում տիրող իրավիճակի վրա, այդ երկրում ընթացող ներքաղաքական իրավիճակի լույսի ներքո»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։
Հատուկ ուշադրություն է դարձվել ավանդական բարեկամական ռուս-իրաքյան կապերի հետագա ամրապնդման խնդիրներին։