Բաթումիի նախկին քաղաքապետը կդատապարտվի 7 տարվա ազատազրկման
Բաթումիի նախկին քաղաքապետ Գիորգի Էրմակովը կդատապարտվի 7 տարվա ազատազրկման:
Aliq.ge-ն փոխանցում է, որ նույն գործով ձերբակալված Բաթումիի քաղաքապետարանի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Արչիլ Վանաձեն անմեղ է ճանաչվել: Եվ մեկ նախկին պաշտոնյա Էգրասլան Լոմիձեն ազատազրկման կենթարկվի 6 ամսով:
Նախորդ տարի Բաթումիի նախկին քաղաքապետը և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բյուջեից փողերի լվացման և աշխատանքային լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել էին:
Գործը վերաբերում է Բաթումիում «Էժան տուն» նախագծին, որն այդպես էլ չի իրականացվել, փոխարենը նախապես բյուջեից վերցվել է ավելի քան 1 միլիոն լարի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին