Զարիֆ. ԱՄՆ-ի հետ բանակցությունների միակ հնարավոր տարբերակը 5 + 1 ձևաչափն է
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավալ Զարիֆը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների միակ տարբերակը «5+1» ձևաչափն է՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ռուսաստան։ Այս մասին հայտնում է Irna գործակալությունը։
«Բանակցությունների միակ հնարավոր տարբերակը Իրանի և ԱՄՆ-ի միջև «5 + 1»-ն է», - գրել է Զարիֆը թվիթերում:
Իրանական դիվանագիտության ղեկավարը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է փոխհատուցի Իրանին՝ պատժամիջոցներից ստացվող վնասը, հիշեցնելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքն է լքել այդ ձևաչափից:
Ըստ նրա ՝ Թրամփը մինչ այժմ հույսը կապում է Իրանի հետ երկկողմ հանդիպման վրա՝ ցանկալին տեսնելով իրականություն։
«Թրամփը նախկինի պես երազում է երկկողմ հանդիպման մասին՝ հագեցնելու «Թրամփի գործարքի» ծարավը», - ասել է Զարիֆը: