Վրաստանի ԱԳ նախարարը ԵԽԽՎ-ում․ Հակամարտություններն ունեն իրենց յուրահատուկ բնութագրերն ու քաղաքական լուծումները
ԵԽ նախարարների կոմիտեն շարունակում է անհանգստացած մնալ չլուծված հակամարտույթյուններով, որոնք ազդում են մեր մայրցամաքի տարբեր հատվածների վրա։ Այս մասին այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, պատասխանելով չլուծված հակամարտությունների վերաբերյալ հարցին, ասաց Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին, որը ներկայումս նախագահում է ԵԽ Նախարարների կոմիտեում։
Վրաստանի ԱԳ նախարարը ընդգծեց, որ հակամարտություններն ունեն իրենց յուրահատուկ բնութագրերն ու քաղաքական լուծումներն ու հույս հայտնեց, որ քաղաքական լուծումները պետք է գտնվեն համապատասխան միջազգայնորեն համաձայնեցված ֆորմատներում։
Զալկալիանին նաև նշեց ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հիմնարար դերի մասին՝ մարդու իրավունքների հարցում։ Զալկալիանին նշեց, որ կազմակերպությունը կշարունակի իր ջանքները՝ ապահովելու իր համապատասխան մոնիտորինգային մարմինների մուտքը Եվրոպայում ամենուր՝ բոլոր կողմերի համաձայնությամբ։
«Կարևոր է, որ անդամ երկրներն աշխատեն միասին՝ հաշտեցման ու քաղաքական լուծման համար։ ԵԽ-ն ևս ներդրում է ունենում հակամարտությունների լուծման գործում՝ վստահության մեխանիզմների զարգացման միջոցով»,-ասաց Զալկալիանին։