ԵԽԽՎ նոր նախագահ ընտրվեց Ռիկ Դեմսը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ նոր նախագահ ընտրվեց Բելգիան ներկայացնող Ռիկ Դեմսը։ Նա միակ թեկնածուն էր, որը փոխարինեց Լիլիան Մորի Պասկիեին։
Դեմսը, որը ԵԽԽՎ-ում ALDE խմբակցությունից է, ընտրվեց 1 տարով, սակայն նախագահի պաշտոնավարումը երկարացվում է ևս 1 տարով։
Վեհաժողովի բացումն այս տարի աննախադեպ էր, ԵԽԽՎ անդամ երկրների պատվիրակությունների մանդատների չելենջների ու չհաստատման առումով։
Չհաստատվեցին Շվեյցարիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Մակեդոնիայի, Սան Մարինոյի պատվիրակների մանդատները՝ գենդերային հավասարության չպահպանման հիմքով ու հարցը ուղարկվեց Կանոնակարգի ու Հավասարության ու ոչ խտրականության հանձնաժողովներ՝ զեկույցների։
Իսպանիայի և Մոլդովայի մանդատները չհաստատվեցին ընթացակարգային հիմքով, որ պատվիրակությունը չի ներկայացնում խորհրդարանի քաղաքական բալանսը, և կրկին հարցը ուղարկվեց Կանոնակարգի հանձնաժողով՝ զեկույցի։
Ռուսաստանի պատվիրակության մանդատներին 2 անգամ չելենջ արվեց և չհաստատվեց՝ բովանդակային հիմքերով։ Հարցն ուղարկվեց մոնիտորինգի ու Կանոնակարգի հանձնաժողովներ՝ զեկույցի։
Պատվիրակները կարող են լինել դահլիճում, սակայն չեն կարող քվեարկել իրենց վերաբերող հարցերում։
Վեհաժողովը պետք է ընտրի նաև 20 նոր փոխնախագահներ։
Նշենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կտևի հունվարի 27-ից 31-ը։ Վեհաժողովում ելույթներ կունենան Վրաստանի և Մոլդովայի նախագահները, Վրաստանի արտգործնախարարը, որը ներկայումս նախագահում է ԵԽ Նախարարների կոմիտեում։ Ելույթ կունենա նաև Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղարն ու կպատասխանի պատգամավորների հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ