Լիլիթ Թումանյան. Սա Հայաստանի Հանրապետության վարչապետի պահվածք չէ
«Նիկոլ Փաշինյանի ասուլիսի հիմնական նպատակն էր տեղեկատվական դաշտը լցնել մի քանի քարոզչական թեզերով, որոնք բնավ նոր չեն»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Լիլիթ Թումանյանը։
Նրա մեկնաբանմամբ, ամիսներով կրկնվող այդ թեզերի նպատակն է ցույց տալ, որ իբր երկրում տեղի են ունենում բարեփոխումներ, և դրանք դրական ազդեցություն են ունենում քաղաքացիների կյանքում։
«Ես դժվարանում եմ դրանք փաստեր համարել։ Բայց դրանց թվարկումը միտված է նրան, որ քաղաքացին հավատա՝ իր կանքը բարելավվել է։ Այսօրվա դրությամբ մենք շատ լավ գիտենք, որ իշխանությունն առաջնորդվում է ոչ թե ռացիոնալ փաստարկներով, այլ էմոցիոնալ, հավատալու ու չհավատելու սկզբունքով, և այստեղ գալիս է ոչ թե փաստերը սեղանին դնելու, այլ համոզելու ռազմավարություն»,-ասաց նա։
Թումանյանի խոսքով, այն բոլոր հակափաստարկները, որ դրվում են սեղանին կամ հնչում են լրագրողների հարցերում, պիտակավորվում են որպես հակահեղափոխականություն ու չեն դիտարկվում ռացիոնալ դաշտում։
«Այս պարագայում հասկանալի է, որ պետք էր ինչ-որ մեսիջներ հղել բնակչությանը, այլ նաև քաղաքական հակառակորդներին։ Հետաքրքիրն այն է, որ քաղաքական հակառակորդների մեջ ներկայիս իշխանությունը գրանցել է նաև մամուլին, ԶԼՄ-ներին։ Այստեղ բացահայտ դիմակայություն է գնում հենց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Սա Հայաստանի Հանրապետության վարչապետի պահվածք չէ, սա «Հայկական ժամանակ»-ի երբեմնի խմբագրի պահվածք է, որը շարունակում է դիտարկել հավասարը հավասարի ցանկացած լրագրողի հետ, իրեն թույլ է տալիս բաց դիմադրության մեջ մտնել լրագրողի հետ՝ մոռանալով, որ ինքը ներկայացնում է պետություն»,-կարծիք հայտնեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան