Վրացական ընդդիմությունը պահանջում է արգելել ԱՄՆ կազմակերպությունների աշխատանքը
«Վրաստանի հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցության անդամներն ու նրանց կողմնակիցները հավաք են անցկացրել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ պահանջելով երկրում արգելել «Միջազգային հանրապետական ինստիտուտի» (IRI) և ԱՄՆ Ժողովրդավարական ինստիտուտի (NDI) աշխատանքը։ Այս մասին, ինչպես գրում է Ria-ն, հայտնել է կուսակցությունը:
Այս հաստատությունները Վրաստանում իրականացնում են հասարակական կարծիքի ուսումնասիրություններ: Հարցումների արդյունքների նկատմամբ անվստահությունը առավել հաճախ արտահայտում են իշխող իշխանությունների ներկայացուցիչները:
«Մենք կոչ ենք անում ԱՄՆ ղեկավարությանը՝ Վրաստանից դուրս բերել NDI-IRI-ն։ Մենք անկախ ինքնիշխան պետություն ենք: Ոչ ոք իրավունք չունի արհեստականորեն փոխել մեր կարծիքը, մեր վերաբերմունքը, մեր իրականությունը»,-ասում է կուսակցությունը։
Ընդդիմության ներկայացուցիչները նաև վրացական իշխանություններին են կոչ անում հետաքննություն սկսել այս հաստատությունների գործունեության վերաբերյալ: Ըստ կուսակցության անդամների, բոլոր հարցումների արդյունքները կեղծված են և ապատեղեկատվություն են:
Վրաստանի հայրենասերների դաշինքը ընդդիմադիր կուսակցություն է, որը պաշտպանում է Ռուսաստանի հետ անմիջական երկխոսություն սկսելը: