Սասուն Միքայելյան. Միշտ պետք է լինենք միասնական, համախմբված
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազատամարտի մասնակից Սասուն Միքայելյանը Եռաբլուր զինվորական պանթեոն եկավ ոչ թե խմբակցության անդամների, այլ ազատամարտի մասնակիցների հետ։ Նրանց հետ էր նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը։
Լրագրողների հետ զրույցում Միքայելյանը հայտարարեց՝ քաղաքական ոչ մի հարցի չի պատասխանելու։
«Սպառազինության համալրման աշխատանքները գնահատելու ժամանակն էլ չէ։ Շնորհավորում եմ հայ ժողովրդին, արցախահայությանը, սփյուռքի հայությանը։ Խոնարհվում եմ զոհվածների առաջ, փառք ու պատիվ մեր տղերքին։ Իրենց կյանքի, արյան ու գաղափարի շնորհիվ է, որ այստեղ ենք։ Մենք էլ միշտ պետք է լինենք միասնական, համախմբված, որպեսզի կարողանանք դրված հիմքերն առաջ տանել, որպեսզի, ինչպես սպարապետն էր ասում, 21-րդ դարը մերը լինի»,-ասաց Միքայելյանը։
Նա նկատեց, սպառազինությունը համալրվում է ու համալրվելու է։
«Ամեն ինչ արվում է բանակում, չեմ մանրամասնելու»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Աշխատում ենք բանակը չներքաշել քաղաքականության մեջ. Արմեն Սարգսյան
- Խաժակյան. Փաշինյանի այդ խոսքը բնորոշ է այն ենթամշակույթին, ինչի դեմ պայքարում են
- Իսկ ո՞վ է ասում՝ ինչ-որ բան պլանավորվել ու չեղարկվել է. Տոնոյան
- Արամ Սարգսյան. Հակառակորդը որոշակի գործողություններ անելոց առաջ այդ ուղղությամբ մտածելու է
- Արմեն Գրիգորյան. Կարծում եմ՝ համատեղ քայլեր կձեռնարկեն և գործադիրը, և օրենսդիրը
- Պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր»
- ՀՀ բարձրագույն ղեկավարությունը «Եռաբլուր» պանթեոնում է
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում