Քաղաքական 17:53 28/01/2020 Հայաստան

Մելիք-Շահնազարյան. Լուրեր կան՝ բերման ժամանակ վնասվածք է ստացել Արթուր Դանիելյանը

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը չի բացառում, որ հաճախ են հավաքվելու ոստիկանության շենքի մոտ, քանի որ առանց որևէ լուրջ պատճառաբանության բերման են ենթարկվում մարդիկ, որոնք ակնհայտ ընդդիմադիր կարծիք ունեն:

«Գործողություն է  իրականացվում, չեմ բացառում, որ դրա շարունակության արդյունքում հաճախ գանք այստեղ՝ մեկ դրսից, մեկ ներսից, որևէ բան արդեն չի կարելի բացառել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ոստիկանության գործողությունները «Ադեկվադ» միաբանության անդամներին, նաև  ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանին բերման ենթարկելու հետ կապված, նա ասաց. «Նորություններ շատ քիչ են ստացվում, որովհետև, ցավոք սրտի, ուժայինների ներկայացուցիչները, ըստ էության, որևէ տեղեկություն չեն էլ հաղորդում, ընդամենը կարճ հաղորդագրություն է եղել Նարեկ Մալյանի հետ կապված, մնացածի առումներով լռություն է: Կարծում եմ՝ այդ լռությունը պայմանավորված է իրենց գործողությունների  ապօրինի լինելու գիտակցմամբ:

Եթե նախկինում ուժայինները անգամ հեղափոխությունից հետո ինչ որ գործողություններ անելուց մշտապես հայտարարում էին, թե որն է այդ գործողությունների պատճառը, հիմա  լռում են՝ գիտակցելով, որ ապօրինություն է տեղի ունենում, ծառայում են մեկ մարդու կամքի, ըստ էության, ասելու շատ բան չունեն»:

Նրա խոսքով, ոստիկանության մոտ հավաքվածները փաստաբանների, ընթերականների միջոցով  իմացել են, որ տղաներին այնտեղ խուզարկում են:

«Քիչ առաջ շտապօգնության  մեքենա է մոտեցել այստեղ: Ըստ լուրերի, բերման ենթարկելու ժամանակ վնասվածք է ստացել «Ադեկվատ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանը»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով,  Կապանում տեղի ունեցած ասուլիս ժամանակ Փաշինյանը ջղայնության պահին սպառնացել էր, որ «առաջինը ձեզանից ենք սկսելու, մարդկանց, ովքեր սորոսական ցանցն են բացահայտում Հայաստանում, խոսում են նրանց հասցրած վնասների մասին», տպավորությունն այն է, որ այդ հրահանգն են իրականացնում իրավապահները:

«Ցավալին այն չէ, որ տղաներին բերում են ապօրինություների միջոցով, այլ այն, որ երկրի կարևորագույն ինստիտուտները, ամբողջ իրավապահ համակարգը դառնում է մթագնած որոշումների զոհը, ծառայեցվում են նման որոշումներ ի կատար ածելու համար»,- ասաց Հ. Մելիք Շահնազարյանը:

Նրա խոսքով, այս գործողությունները նախապատրաստված էին, նաև ակնհայտ են Փաշինյանի հայտարարություններից, իշխանական քաղաքական գործիչների գնահատականներից, որ այլ ձերբակալություններն էլ նախապատրաստվում:

Հարցին՝ կարծիքներ են  հնչում, որ «գրիչի» պատմությունից հետո Նիկոլ Փաշինայնը փորձում է շեղել քաղաքացիների ուշադրությունը, քաղաքագետը պատասխանեց. «Վստահ եմ, որ գրիչի թեման շատ լուրջ անհանգստություն է Նիկոլ Փաշինյանի և իր ողջ քաղաքական թիմի համար: Երեկ ականատեսն էինք լինում, թե ինչպես են իրենք  խայտառակում իրենց իսկ թիմակիցներին այդ գրիչի թեման ինչ-որ մի կերպ փաթաթելով հանրությանը քիչ թե շատ  տրամաբանական լույսի ներքո ներկայացնելու իրենց ցանկության մեջ: Վստահ եմ, որ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որպեսզի այդ խայտառակությունը, որի հետևանքով ինքը դարձել է  համազգային ծաղրի առարկա, ինչ-որ կերպ մոռացվի, այլ թեմաներով  փակվի,  օրակարգի երկրորդ պլան մղվի, ինչն իրեն չի հաջողվելու, քանի որ այդ մի գրիչը դարձավ իր քաղաքական կարիերայի ավարտի սկզբը: Վստահեցնում եմ՝ երկու օր առաջ ինքը հասավ դրան, որ  հենց այդ գրիչի պատճառով սկսեց իր անկումը որպես բարոյական քաղաքական գործիչ արդեն իսկ չկա, մնացածն էլ, կարծում եմ, շատ կարճ ժամանակի հարց է արդեն»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:17
ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցներն աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են ներկայացրել
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին  կենտրոնի աշխատակիցներն այսօր աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են...
Աղբյուր` Panorama.am
13:11
ԵՄ-ն ընդլայնում է Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ Կիպրոսում հորատումների համար
Եվրամիությունը (ԵՄ) որոշել է ընդլայնել Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները: Պատճառն այն է, որ Թուրքիան Արևելյան Միջերկրականում նավթի և գազի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Չինաստանից ուղարկված առաջին մարդասիրական օգնությունը հասել Իրան
Այսօր  Թեհրանում Չինաստանի դեսպան Չան Հուան հայտնել է, որ Իրան է ժամանել Չինաստանից բժշկական և հումանիտար օգնության առաջին խմբաքանակը՝...
Աղբյուր` Panorama.am
13:01
Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման
Moderna Therapeutics բիոտեխնոլոգիական ընկերություն, որը հիմնված Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում,  առաքել է COVID-19 պատվաստանյութի...
Աղբյուր` Panorama.am
12:59
Դեմկուսը դիմում է համակիրներին՝ չամսանակցել հանրաքվեին
«Արդարություն հաստատելու ճանապարհին սեփական քմահաճույքին տուրք չեն տալիս»
Աղբյուր` Panorama.am
12:51
Արայիկ Մելքումյանն ընդգրկվել է դատավորների ռեզերվում
Բարձրագույն դատական խորհուրդը  հրապարակել է Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 14.02.2019 թվականին...
Աղբյուր` Panorama.am
12:47
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար. Սարքված տեսանյութ է
«Դա սարքված, մոնտաժված  տեսանյութ է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:44
Բանակում մահվան ցանկացած դեպք արձանագրվում է որպես ՊՆ թերացում, և որևէ ձևով ներելի չէ. Բալայան
«Բանակում տեղի ունեցած պաշտոնանկությունները հաջորդական քայլերից մեկն էին, հիմա շատ ավելի ծավալուն աշխատանքներ են տարվում՝ խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
12:36
Էդուարդ Մարտիրոսյանը՝ որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության մասին
Ազգային անվտանգության ծառայությունում կադրային փոփոխություններ եղել են և կլինեն: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրենի...
Աղբյուր` Panorama.am
12:34
Բաթոյանի նախկին խորհրդական. Ավելին անելու հնարավորություն չտրվեց
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլյա Ազատյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Պատճառները ներկայացրել է ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:27
Ռուսաստանը և Իրանը կկորցնեն իրենց հեղինակությունը, եթե Իդլիբում բռնությունը չնվազի. Ֆահրեթթին Ալթուն
Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի քաղաքացիական անձանց պաշտպանելու և թռիչքային գոտին սահմանափակելու համար։ Այս մասին հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:21
Վիվա-ՄՏՍ. Հիմքից ամրացված ու վերակառուցված տունը նաև ապաստարան ունի
Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության շնորհիվ, նախորդ տարվա ընթացքում, Պառավաքարում տան խնդիր է լուծել 5 ընտանիք:
Աղբյուր` Panorama.am
12:19
Էլինար Վարդանյան. Գրեթե Հայաստան, գրեթե նախագահ
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն իր հերթական հոդվածում գրում է. «Ալբանիայում քաղաքական սուր ճգնաժամ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Իրազեկում. այլ համայնքում հաշվառում ունեցող անձը կարո՞ղ է արդյոք քվեարկությանը մասնակցել ըստ գտնվելու վայրի
Ոստիկանությունը տեղեկացնում է, եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ հասցեով, սակայն քվեարկության օրը գտնվելու է այլ...
Աղբյուր` Panorama.am
12:10
«Թույլ տվեք չմեկ­նա­բա­նեմ»
Նյութը՝ irates.am-ի։
Աղբյուր` Panorama.am
12:02
ԴԱՀԿ-ը՝ պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու հիմքերի և չափի մասին
Պարտապանի կենսաթոշակի վրա կարող է բռնագանձում տարածվել առավելագույնը՝ 30 տոկոսի չափով:
Աղբյուր` Panorama.am
11:59
Գլխավոր դատախազը միջնորդել է բեկանել Մալխասյանի և Թարխանյանի վերաբերյալ դատական ակտերը
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ է ներկայացրել համապատասխանաբար Իսահակ Մալխասյանի և Կարեն Թարխանյանի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
11:57
«Այո»-ի միլիոնները տրվեցին իրական «տերերին»
Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի նախընտրական շտաբում շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը «Այո»-ի բրենդինգի մրցույթի առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կորոնավիրուս՝ բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից
«Հարցերին պետք է ուղիղ պատասխանել՝ չմտածելով, որ ամեն ինչ կանցնի ինքն իրեն, հնարավոր կլինի խուսափել, հույսը դնելով հանգամանքների լավ դասավորության վրա»,- ասել է ԱՀԿ գործադիր տնօրենը:
Աղբյուր` Panorama.am
11:42
Իսրայելում մեկ տարվա մեջ կանցկացվեն 3-րդ ընտրությունները
Իսրայելում հաջորդ շաբաթ կանցկացվեն մեկ տարվա մեջ երրորդ ընտրությունները՝ հույսով, որ երրորդ փորձից ընտրողները երկիրը դուրս կբերեն քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:31
Շվարցենեգերն աշխատանքի է գնում ավանակի ու պոնիի ուղեկցությամբ
Դերասան Առնոլդ Շվարցենեգերն  ինսթագրամում տեսանյութ է հրապարակել, երբ ավանակի ու պոնիի ուղեկցությամբ գնում է ընկերություն աշխատանքի:...
Աղբյուր` Panorama.am
11:30
Ալվինա Գյուլումյան. Մրցույթի արդյունքները կամփոփվեն Սահմանադրության ընդունման հոբելյանական 25-րդ տարեդարձի օրը
Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը փետրվարի 26-ին հանդիպում է ունեցել մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների...
Աղբյուր` Panorama.am
11:22
Թուրքիայի իշխանություններն արգելափակել են մի քանի սոցկայքեր
Թուրքական իշխանությունները երկրում արգելափակել են YouTube վիդեոհոսթինգը, նաև մի քանի սոցիալական ցանցեր փետրվարի 27-ին սիրիական Իդլիբում թուրք...
Աղբյուր` Panorama.am
11:12
Հայաստանի բարձր ռազմականացումը հասկանալի է. Մաքս Մաչլեր
Հայաստանի ռազմականացման բարձր աստիճանը հասկանալի է, սակայն, չի կարող դրական համարվել, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Բոննի...
Աղբյուր` Panorama.am
11:09
Ատոմակայանի աշխատանքները կերկարաձգվեն մինչև 2026 թվական
Հայաստանի ԱԷԿ-ում կատարվում են պաշարների վերականգնման և կայանի շահագործումը 10 տարով երկարաձգելու աշխատանքներ։ Այս մասին այսօր...
Աղբյուր` Panorama.am
11:06
Փաշինյան. Թու, թու, թու
Մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել
Աղբյուր` Panorama.am
11:03
Արմեն Գրիգորյան. ԱԱԾ-ն զբաղվում է տեսանյութով
«ԱԱԾ-ն այժմ զբաղվում է այդ գործով»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության խորհուրդի քատուղար Արմեն...
Աղբյուր` Panorama.am
10:55
«Տվեք մեր հիվանդին». Արտերկրի հիվանդանոցից պահանջել են Մանվել Գրիգորյանին տեղափոխել իրենց մոտ
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները քաղաքացիական հիվանդանոցում մոտ մեկ տարի ստացիոնար բուժում ստանալու...
Աղբյուր` Panorama.am
10:49
Գրիգորյան. Վրաստանի հետ սահմանը փակելու հարց չի քննարկվում
Վրաստանի հետ սահմանը փակելու հարց այս պահին չի քննարկվում։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության խորհուրդի քարտուղար...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
իրանցի ուսանողը ժամանել է Բաքվից
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին
16:42 25/02/2020

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}