Քաղաքական 18:08 28/01/2020 Հայաստան

Բանակի 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը արտասանել է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այսօր մասնակցել է Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։ 

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում, մասնավորապես, նշել է.

«Վեհափառ Տեր, Կաթողիկոս Ամենայն Հայոց
Պաշտպանության մեծարգո նախարար
Կառավարության հարգելի անդամներ
Պետական այրեր
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա հարգելի դիվանագետներ
Պարոնայք սպաներ
Զինծառայողներ
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ

Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի 28-րդ տարեդարձի առիթով։

Մեր տոնացույցում այս օրն ունի առանձնահատուկ նշանակություն, որովհետև այն խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու իրավունքը։ Մենք՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից մազապուրծ ժողովուրդ, պետք է հստակ արձանագրենք, որ մեր հայրենիքում ապրելու մեր իրավունքը մենք վաստակել ենք Հայոց բանակի շնորհիվ, Հայոց ազատամարտի շնորհիվ։

Ի՞նչ է մեր ունեցած հայրենիքն այսօր։ Մեր ունեցած հայրենիքն այն տարածքն է, որ գտնվում է սահմանին գտնված մեր զինվորի թիկունքում։ Այսօր ունեցած մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրը շաղախված է մեր ազատամարտիկ զինվոր նահատակների արյունով։ Վերջին հարյուր տարում սա է հոգեբանական այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել մեր ժողովրդի գիտակցության մեջ։ Մեր հայրենիքի ամբողջ տարածքը 20-րդ դարի մեկնարկին շաղախվեց Ցեղասպանության անմեղ, անզեն զոհերի արյունով։ 20-րդ դարի վերջին արդեն հայ ժողովուրդը որոշեց, որ ինքն այլևս Ցեղասպանության զոհ չի լինելու, և եթե մենք զոհվելու ենք, ապա միայն ու միայն մեր զենքը մեր ձեռքերում, միայն ու միայն ապրելու, լինելու մեր սերունդների իրավունքը պաշտպանելիս։

Այսօրվա մեր հայրենիքն այսօր սահմանին կանգնած զինվորի թիկունքն է, և մենք բոլորս պետք է ամեն օր մեզ հարց տանք՝ իսկ ինչո՞վ ենք մենք զբաղված զինվորի թիկունք հանդիսացող այդ հայրենիքում։ Ինչո՞վ ենք զբաղված՝ կանգնած այն հողի վրա, որում ամփոփվում են մեր հազարավոր նահատակների մարմինները։ Եվ այսօր այն հարցն է, որ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ և մեր կառավարության անդամները, պետական բոլոր այրերը պետք է իրենց տան ամեն օր աշխատանքի գնալիս։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք բազմաթիվ քայլեր ենք արել՝ Զինված ուժերի մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու և զինծառայողների ծառայության պայմանները, սոցիալական խնդիրները լուծելու համար։

Ես չեմ ուզում կրկնել այն, ինչ ասել եմ այս տարվա ամանորյա ուղերձում՝ կապված նոր սպառազինությունների ձեռքբերման հետ, բայց ուզում եմ ընդգծել, որ, այո՜, Հայաստանի Հանրապետությունը և Հայոց բանակը փակել են 80-ականների զենքերի էջը։ Եվ Հայաստանի կառավարությունը և ժողովուրդն այսօր ի վիճակի է և ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է լինելու այս հարցում, որ անհրաժեշտ միջոցները տրամադրի՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Եվ ես էլի ուզում եմ ընդգծել, որ յուրաքանչյուր տնտեսվարող, յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն հաշվի տա, որ որևէ չարձանագրված, չգրանցված ապրանք առաքելիս, առանց հսկիչ դրամարկղային կտրոնի որևէ գործարք անելիս ուղիղ, թե անուղղակի, ուզենալով, թե չուզենալով, գողանում է մեր բանակից և գողանում է մեր զինվորից։

Ես ուրախ եմ, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը և քաղաքացիներն ի վիճակի են եղել պետական եկամուտներն ավելացնել ավելի քան 1 միլիարդ դոլարին համարժեք դրամով։ Եվ այդ գումարների մի հսկայական մասը ծախսվել է և ծախսվում է զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար՝ սկսած դիրքերում ծառայության պայմաններից ավարտած զորամասերում սննդի մատակարարման նոր համակարգով։ Մենք նոր պայմաններ ենք ստեղծել զինծառայողների համար, որպեսզի նրանք էժան հիպոթեկային վարկերով կարողանան բնակարաններ ձեռք բերել։ Ավելի քան 8 միլիարդ դրամ ենք հատկացրել զինթոշակառուների բնակարանային կարիքները բավարարելու համար։ Խոսքն այն զինծառայողների մասին է, ում նկատմամբ պետության ունեցած պարտավորությունն արձանագրված է դե յուրե։ Այսօր ժամկետային զինծառայողների ծնողներն օգտվում են պետպատվերով առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունից։ Եվ այս քաղաքականությունը՝ Զինված ուժերի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը, լինելու է մեր քաղաքականության անբաժանելի մասը։

Ուրախությամբ եմ ընդգծում, որ 2019 թվականի հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների աշխատավարձերը բարձրացել են շոշափելիորեն։ Ուրախությամբ եմ ընդգծում, որ Հայոց բանակը 21-րդ դարում, այսօր, 2020 թվականին ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է իր ուժերի վրա, և հայ ժողովուրդն ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է Հայոց բանակի ուժերի վրա։ Եվ ես ուզում եմ շատ կարևոր մի ընդգծում անել՝ որևէ կասկած չկա, որ հայրենիքը հպարտ է իր զինվորով, իր բանակով, բայց ես ուզում եմ սրան ավելացնել, որ ամեն զինվոր, ամեն սպա ամեն օր ավելի ու ավելի պիտի հպարտ լինի իր հայրենիքով, պիտի հպարտ լինի այն զարգացումներով, որ տեղի են ունենում իր հայրենիքում, որովհետև Հայոց բանակը մեզ համար այս հայրենիքը նվաճել է ոչ թե նրա համար, որ մենք այն կորստյան մատնենք, այլ նրա համար, որ մենք ապահով, զարգացած, ուժեղ, ինքնավստահ հայրենիք ժառանգենք մեր սերունդներին։

Հարգելի ներկաներ,

ձեր թույլտվությամբ ուզում եմ իմ ելույթն ավարտել մի բանաստեղծությամբ, որ գրել եմ 2016 թվականի մայիսի 19-ին՝ Հայոց բանակի կամավորականի կարգավիճակում գտնվելիս։ Բանաստեղծությունը կոչվում է «Հայոց զորքը հարթավայրում»։

***
Հայոց զորքը հարթավայրում

Տիգրանի քաղաքի լանջերից
Հորիզոնն է ծփում անսահման,
Դարեր անց մենք այստեղ ենք նորից,
Մենք կանգնած ենք հեռվին հանդիման։

Մեր սարերը, մեր բախտը, մեր լացը,
Մենք ճեղքել ենք, հաղթել ենք նրանց,
Հորիզոնն այստեղ, մեր դիմաց է,
Թիկունքում՝ մեր արտերը կանաչ։

Մեր հայացքը այլևս ազատ է,
Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,
Հեռուները մոտիկ, հարազատ են,
Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր։

Այս հողի մեջ հոգուս զարկերակն է,
Այս հողով իմ արյունն է հոսում,
Ես պատռել եմ զոհի հին կտակը,
Հաղթողի նոր խոսքեր եմ խոսում.

Մեր հայացքը այլևս ազատ է,
Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,
Հեռուները մոտիկ, հարազատ են,
Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր։

Եվ ուրեմն՝

կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը,
կեցցե՜ Արցախի Հանրապետությունը,
կեցցե՜ հաղթանակած և փառապանծ Հայոց բանակը։

Շնորհակալ եմ»։

Վարդենիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Երկրորդ համաշխարհային և Արցախյան պատերազմների ժամանակ զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:53
«Հայկական արծիվներ»-ը՝ Pro Chess League Արևելյան դիվիզիոնի հաղթող
Ավարտվեց Pro Chess League ակումբային մրցաշարի խմբային փուլը։ Այս մասին գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: 24 թիմեր, ըստ աշխարհագրական դիրքի,...
Աղբյուր` Panorama.am
14:41
Բահչելի. «Թուրքիան Ռուսաստանին ճանաչում է դեռ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից»
Թուրքիայում աջակողմյան ուժ և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ...
Աղբյուր` Panorama.am
14:33
Իշխանությունները պետք է ժամ առաջ հետ կանգնեն անպտուղ հավակնություններից. Գևորգ Պետրոսյան
«Աննպատակ, մեկ անձի համար արվող սահմանադրական փոփոխությունները մեր երկրի համար շռայլություն են»,- այսօր լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
14:24
Լավ ծանրորդներ են աճում Գյումրիում. մասնագետներ
Փետրվարի 18-ին Աբովյանում ուսումնամարզական հավաք սկսեցին Հայաստանի առաջատար ծանրորդները: Մարզումներում ընդգրկված են  Երևանում օրերս...
Աղբյուր` Panorama.am
14:13
Լևոն Քոչարյան. Ամեն անգամ շեշտելով, թե ժողովրդի պահանջն է, բացարձակ սուտ է
«Հակաիրավական, հակաօրինական, հակասահմանադրական պրոցեսին ոչ մի ձևով չեմ պատրաստվում միանալ»,- լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
14:09
ՍԴ-ն ուզում են քավության նոխազ դարձնել
Սահմանադրական դատարանի այսօրվա նիստի ընդմիջմանը դատավոր Ֆելիքս Թոխյանը, պատասխանելով լրագրողի հարցեին, թե ապրիլի 5–ի հանրաքվեի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Ալեքսանդր Իսկանդարյան․ Փաշինյան-Ալիև հանդիպումը ցույց տվեց որտեղ ենք մենք գտնվում
Մյունխենում Փաշինյան-Ալիև «թոք-շոուի» կազմակերպիչների համար կարևոր էր հանդիպման փաստը, իսկ թե ինչ էին խոսում երկրների ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
14:01
ԶՈՒ ԳՇ պետ. Նշանակել պատասխանատու զինծառայողի մահվան որևէ դեպքի համար, գտնում եմ ոչ ճիշտ
Ովքե՞ր են պատասխանատվություն կրելու հայկական բանակում վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում 13 զինծառայողների մահվան համար։ Հարցն ուղղված էր ԱԺ եկած...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ասադ. Սիրիայի ամեն մի թիզ հողը հետ ենք վերցնելու
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդդիմադիր ուժերի վերահսկողության ներքո գտնվող Հալեպի որոշ շրջաններ ազատագրելուց հետո հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
13:49
Մենք պետք է մեզ համար ընդունելի լուծում գտնենք, որը կպարտադրվի Ադրբեջանին. Էլիբեգովա
«Ընդհանուր նպատակի առումով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումն ի սկզբանե չէր կարող արդյունավետ լինել»,- այսօր ...
Աղբյուր` Panorama.am
13:46
Չինաստանի «վախից»՝ Ճապոնիան հաստատեց 5G ստեղծող ընկերություններին աջակցության ծրագիրը
Այսօր Ճապոնիայի կառավարությունը հաստատեց օրինագիծը, որով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել այն ընկերություններին, որոնք իրականացնում են 5G...
Աղբյուր` Panorama.am
13:43
Իրավապաշտպան. Բանակում ինքնասպանություններն ու սպանությունները կանխելու որևէ ռեալ գործողություն չեմ տեսնում
«Այն, որ բանակում իրավիճակը վատ է եղել, պարզ է տարիներ շարունակ։ Մենք ամեն անգամ իրավիճակային լուծումներ ենք տալիս»,- «Խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Արտակ Դավթյան. Կադրային փոփոխություններ կլինեն
«Կադրային փոփոխություններ կլինեն, որոնց մասին պաշտոնապես կլինեն հրամանագրեր»,-այս մասին հայտարարեց  ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝...
Աղբյուր` Panorama.am
13:29
Ալումյան. Գնալով ավելի ակնհայտ դառնում բոլորի համար, որ Քոչարյանի գործով առկա է քաղաքական հետապնդում
«Այն մարդիկ, ովքեր մեզ են մեղադրում դատական նիստերը ձգձգելու համար, ուղղակի չեն ուզում իրականությունը տեսնել»,-դատական նիստի ավարտից...
Աղբյուր` Panorama.am
13:25
Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը հետաձգվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նիստից անմիջապես առաջ...
Աղբյուր` Panorama.am
13:23
Գևորգ Հարությունյանը շախմատի Կասպյան Գավաթի միանձնյա առաջատարն է
Իրանում մեկնարկել է «Կասպյան Գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 7 երկրների 202 շախմատիստ, այդ թվում՝ 8 գրոսմայստեր։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման մեծ կասկածվող 98 քաղաքացու ձերբակալել են
Թուրք իրավապահները ձերբակալել են 98 քաղաքացիների, ովքեր  կասկածվում են Ֆեթհուլլահի ահաբեկչական կազմակերպության  հետ կապ ունենալու մեջ։...
Աղբյուր` Panorama.am
13:11
18-ամյա աղջիկը տանը ծննդաբերել է ու պատուհանից դուրս նետել նորածնին
Քննիչները քրեական գործ են հարուցել Ստավրոպոլի երկրամասի 18-ամյա բնակչի դեմ, որը տանը ծննդաբերել է, դուստր ունեցել, այնուհետ նրան դուրս նետել...
Աղբյուր` Panorama.am
13:07
«ՈՉ» քարոզչության կողմ գրանցելու հարցը ներառված է այսօրվա նիստում
Այսօր ԿԸՀ-ն ստացել է ապրիլի 5-ի հանրաքվեի «ՈՉ» քարոզչության կողմ գրանցվելու հայտ։ Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
13:03
Մենք պիտի միշտ հիշենք, որ որպես քաղաքական ազգ ապստամբության ծնունդ ենք. Ավետիսյան
Փետրվարյան ապստամբության տարեդարձի առիթով «Սասնա ծռերն» ու իրենց աջակիցներն այսօր այցելել են բոլշևիկների կացնահարած զոհերի...
Աղբյուր` Panorama.am
13:01
ՍԴ–ն անվավեր ճանաչեց ոստիկանության աշխատակցի՝ կրոնական կազմակերպության անդամ լինելու արգելքի դրույթը
ՍԴ–ն փետրվարի 18–ի նիստի սկզբում հրապարակեց գրավոր ընթացակարգով քննված Վարչական դատարանի դիմումը՝ «Ոստիկանությունում...
Աղբյուր` Panorama.am
12:55
Չինաստանում չեղարկել են ավելի քան 78 հազար չվերթ
Չինաստանում երեք ավիաընկերություն հունվարի 20-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում ստիպված չեղարկել են ավելի քան 78 հազար չվերթ և շուրջ 13...
Աղբյուր` Panorama.am
12:48
Սպանված Սոլեյմանիի հսկայական արձան է տեղադրվել Լիբանանում՝ ձեռքն ուղղված դեպի Իսրայել
Իրանի բարձրաստիճան հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հսկա արձանը, ով սպանվեց անցած ամիս, բացվել է Լիբանանի հարավում՝ Իսրայելի հետ սահմանի մոտ: Այս...
Աղբյուր` Panorama.am
12:43
Արսեն Բաբայան. Մենք ինքներս քարոզչություն չենք անելու
«Մենք չենք մտնում քաղաքական պայքարի մեջ, եթե մեզ կթիրախավորեն,  թիրախավորողի խնդիրն է։ Մենք ի նպաստ Հայաստանի գործընթաց ենք...
Աղբյուր` Panorama.am
12:37
Կանադան սկսել է 200 երեխաների սպանության մեջ կասկածվող քաղաքացու արտաքսման գործընթացը
Կանադան սկսել է 92-ամյա Հելմուտ Օբերլանդերի արտաքսման գործընթացը։ Նա կասկածվում է 1942 թվականին  ավելի քան 200 երեխաների սպանության մեջ։Այս...
Աղբյուր` Panorama.am
12:28
«Առողջապահության նախարարություն ենք զանգել, կոպիտ պատասխան են տվել, ասել՝ մի զանգեք»
Այսօր մի քանի քաղաքացիներ «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում իրենց բողոքն են արտահայտել, որ Հոգեկան առողջության...
Աղբյուր` Panorama.am
12:25
ԶՈՒ ԳՇ պետի ու պատգամավորների հանդիպումը՝ փակ դռների հետևում
ԱԺ-ում փակ դռների հետևում ընթանում է  ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ու պատգամավորների հանդիպումը։ Ինչպե նախապես մամուլը գրել էր,...
Աղբյուր` Panorama.am
12:23
Փատաբան. Դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ խախտվել է Հայաստանի նախկին փոխվարչապետ, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի իրավունքը։...
Աղբյուր` Panorama.am
12:18
Իգոր Դոդոն. Ռուսաստանի հետ համագործակցությունը Եվրոպային ուժեղ կդարձնի
Եվրոպան կարող է ուժեղանալ միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի հետ սերտ կապեր հաստատի։ Այս մասին ասել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ Euronews-ին...
Աղբյուր` Panorama.am
12:15
Իշխանությունը սատանայի փնտրտուքի մեջ է. Մարուքյան
«Իշխանությունը սամանադրական փոփոխությունների քարոզարշավի բառամթերքով ատելության քարոզի մեջ մեծ ներդրում ունի»,- «Ամերիկայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դավիթ Հարությունյան. ՍԴ-ն հլու-հնազանդ կառույց դարձնելու համար իշխանություններն անում են չմտածված քայլեր
12:48 12/02/2020

Դավիթ Հարությունյան. ՍԴ-ն հլու-հնազանդ կառույց դարձնելու համար իշխանություններն անում են չմտածված քայլեր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}