Բելգիայի նախկին թագավորն ընդունել է արտաամուսնական կապից ծնված աղջկան
Բելգիայի նախկին թագավոր Ալբերտ 2-րդը ճանաչել է արտաամուսնական կապից ծնված աղջկան: Վեստի.ռու-ն գրում է, որ Ալբերտ 2-րդը համաձայնվել է գենետիկ փորձաքննության արդյունքների հետ: ԴՆԹ անալիզը ցույց էր տվել, որ նա Դելֆին Բոելի կենսաբանական հայրն է: Այդ կինն արդեն մի քանի տարի պնդում է, որ թագավորական ընտանիքի հետ կապ ունի, նույնիսկ այդ մասին գիրք է գրել:
Ալբերտ 7-րդ 7 տարի առաջ հրաժարվել էր գահից: Այդ ժամանալ Բելգիայի Սահմանադրական դատարանը որոշել էր, որ Բոելն իրավունք ունի հասնել հայրության հաստատմանը: Մինչ այդ կնոջ բոլոր փորձերն անհաջող են եղել: Դելֆինի մայրն ամուսնացած է եղել բելգիացի արդյունաբերող Ժակ Բոելի հետ: