«Հայոց մայրեր» հասարակական շարժումը մայր-որդի հանդիպում է կազմակերպել
Ինչպես իրենք են ներկայանում՝ «ակամայից ձևավորված հասարակական շարժում» «Հայոց մայրերը» առաքելություն են ստանձնել գտնել ապօրինի որդեգրությունների ակամա թե կամավոր երեխա-ծնող կողմերին, նրանց միացնել։ Նման հանդիպման տեսանյութ է հրապարակել շարժման համակարգող Հայկուհի Խաչատրյանը։
Հայկուհի Խաչատրյանը այս գործուն շարժումն է սկսել այն բանից հետո, երբ «Հանրապետական» ծննդատանը իրեն հայտնեցին որդու մահվան մասին՝ չներկայացնելով, ինչպես մայրն է պնդում՝ ոչ մի ապացույց։ Հայկուհին փնտրում է և իր որդուն, և ուրիշների։
Բերդ քաղաք.