Լարիսա Ալավերդյանը Ռուբեն Մելիքյանի պահանջին «մի դետալ» է ավելացնում
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ արձագանքելով իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի պահանջին, Aysor.am-ի թղթակցին ասել է, թե ամբողջովին համաձայն է նրա հետ, միայն՝ «Ուղղակի մի դետալ պետք է ավելացնեմ. ամեն մեկը պետք է իր տեղում պատասխանատվություն զգա։ Պետք չի հիմա բոլորը հղում անեն, որ դա վարչապետի ցանկությունը կամ քմահաճույքն էր։
Թող ամեն մեկը, հատկապես ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնատար անձինքն զգան պատասխանատվություն իրենց քայլերի համար։ Պատրաստ եմ միանալ այդ կոչերին, որոնք կնախաձեռնվեն պարզապես վերջ դնելու այն խայտառակ հետընթացին, որին հիմա ականատես ենք լինում»։