Հասարակություն 12:30 29/01/2020 Հայաստան

Ուհանում գտնվող ՀՀ քաղաքացիները տանից դուրս չեն գալիս, հետևում են սննդակարգին և մշտական կապի մեջ են ԱԳՆ-հետ

Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղից տարածում է գտել նոր տիպի կորոնավիրուսի վարակը,  նախնական տվյալներով, կա 5-6 ՀՀ քաղաքացի։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց  Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը, նրանցից 3-ը ուսանող են, 2-3-ը պայմանագրային հիմունքներով աշխատողներ։

Նրա խոսքով՝  ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է նրանց հետ. «Մենք էլ ԱԳՆ-ի հետ ամենօրյա աշխատանքային քննարկումներ ենք ունենում, դեռևս որևէ խնդիրներ չունենք։ Նրանք տանից դուրս չեն գալիս, հետևում են նաև սննդակարգին»:

Նա նաև նշեց, որ հիվանդության դեպքերի մեծամասնությունն ու մահացության բոլոր դեպքերը գրանցվել են Չինաստանում։ Ըստ մասնագետի՝ մահացու ելքերն արձանագրվել են այն հիվանդների մոտ, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ։

«Այսինքն՝ սա կարելի է նմանեցնել գրիպին, ուստի բոլոր կանխարգելիչ միջոցառումներն այս դեպքում կիրառելի են»,- ասաց Լիանա Թորոսյանը։

Մասնագետը քաղաքացիներին կոչ արեց հետևել ձեռքերի հիգիենային, օգտագործել միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից, օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), լվանալ ձեռքերը՝ դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ: Նա նաև խորհուրդ տվեց գոնե  երկու ամիս սահմանափակել այցելությունները դեպի Չինաստան։

Նշենք, որ կորոնավիրուսային վարակի հարուցիչը վիրուս է, որի հիվանդային ախտանշաններն են՝ հազ, տենդ, դժվարացած շնչառություն: Ինկուբացիոն շրջանը 14 օր է:

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն էլ հայտնեց, որ իրենք պարբերաբար  կապի մեջ են ԱՀԿ-ի հետ։ Նա նշեց, որ ԱՀԿ-ի տրամադրած տվյալների համաձայն, հաստատվել է կորոնավիրուսով վարակված 4537 դեպք, որոնցից 106-ը մահացել են:

ՉԺՀ առողջապահության պետական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն էլ, ըստ փոխնախարարի, արձանագրվել է 5997 դեպք, որից 132-ը մահվան ելքով։ Հիվանդության դեպքերի մեծամասնությունն ու մահացության բոլոր դեպքերը գրանցվել են Չինաստանում, սակայն վիրուսը հայտնաբերվել է նաև  Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թայլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Վիետնամում, Սինգապուրում, Ավստրալիայում և Մալայզիայում։

Լենա Նանուշյանի խոսքով՝ վարակի փոխանցման հիմնական աղբյուրը հանդիսացել են Ուհան քաղաքի շուկայում ծովամթերքների և վայրի կենդանիների վաճառքի կետերը:

«Հնարավոր է, որ վիրուսը կենդանիներից և ծովամթերքներից փոխանցվել է մարդուն»,- ասաց նա։

Փոխնախարարը նաև հայտնեց, որ աշխատանքներ են տարվում ՀՀ ԱԳՆ-ի հետ, իրավիճակը քննարկում են նաև տարածաշրջանի, ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների հետ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:44
Ճգնաժամերի ընթացքում են ինստիտուտները կայանում. Ստեփան Դանիելյան
Այն, որ Սահմանադրական դատարանի դատավորներից ոչ ոք չընդունեց վաղաժամ կենսաթոշակի գնալու՝ իշխանության առաջարկը, խոսում է, մեզ մոտ անկախ դատական...
Աղբյուր` Panorama.am
13:31
Քաղաքական տարաձայնություններ՝ կորոնավիրուսի շուրջ
Կալիֆոռնիայում հայտնաբերված կորոնավիրուսի առաջին դեպքը, որի պատճառները դեռ հայտնի չեն, մեծացնում է ճնշումը ԱՄՆ-ի օրենսդիների վրա՝ անդրադառնալու...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իդլիբի խնդիրը՝ գերտերությունների օրակարգում
Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հեռախոսազրույցներ է ունցել ՌԴ և ԱՄՆ նախագահների հետ
Աղբյուր` Panorama.am
13:03
Արագածը ներողություն է խնդրել. կանցկացվի ներքին հետաքննություն
«Արագած» ՖԱ-ն ներողություն է հայցում ֆուտբոլային ընտանիքից և «Դիլիջան» ՖԱ-ից Առաջին խմբի առաջնության 19-րդ տուրի՝ թիմերի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Գրիպի դեպքում պետք չէ ջերմությունն իջեցնել. մասնագետ
«Սուր շնչառական վարակն (ՍՇՎ) աշխարհում հանդիպող ամենատարածված հիվանդություններից է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
12:51
«Ան աշխատակազմի ղեկավարը ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցներին սպառնացել է քրեական հետապնդմամբ»
Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Օրբելյան. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործն այն գործը չէ, որտեղ զոհերի մահվան հանգամանքը պետք է պարզել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  և մյուսների գործը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, որևէ կապ չունի «Մարտի...
Աղբյուր` Panorama.am
12:31
Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակ կվերականգնվի
Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող՝ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող՝ Դավիթ Բեջանյանի...
Աղբյուր` Panorama.am
12:24
Սուարեսի հետ «Բարսելոնայի» պայմանագիրը կախված է ֆուտբոլիստի խաղերի քանակից
Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը կերկարաձգի պայմանագիրը ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ, եթե հաջորդ մրցաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
12:12
Վարչական դատարանն Ամուլսարի գործով խայտառակ և անօրինական վճիռ կայացրեց. Արթուր Գրիգորյան
Ամուլսարի գործով Բնապահպանական տեսչության երկրորդ հիմնարար փաստաթղթի՝ ստուգման ակտի բոլոր հիմնական կետերն անվավեր ճանաչելու՝ Վարչական դատարանի...
Աղբյուր` Panorama.am
12:06
Մարտի 1-ից կդադարեցվի համար 32 միկրոավտոբուսի գործունեությունը
Մարտի 1-ից կդադարեցվի համար 32 միկրոավտոբուսի գործունեությունը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում։...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կորոնավիրուսի պատճառով «Լիվերպուլը» կարող է զրկվել չեմպիոնի տիտղոսից
Անգլիայի պրեմիեր լիգան կարող է դադարեցնել 2019/20 խաղաշրջանը՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Լիգայի կանոնակարգը դադարեցում չի նախատեսում։ Դրա...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը Չինաստանին կարող է առավելություններ տալ. Խաչատրյան
«Համաշխարհային տնտեսության մեջ 2020 թվականին կգրանցվի մոտ 3.3 տոկոս տնտեսական աճ, իսկ 2021-ին՝ 3.4 տոկոս»,- այսօր լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սարատովկայում մոտ 108 հա տարածք ընդգրկող հրդեհը մարվել է
Փետրվարի 29-ին, ժամը 07:35-ին Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են և դեպքի վայր է...
Աղբյուր` Panorama.am
11:45
Դեպի ու՞ր են հոսում փողերը. կապիտալի փախուստի միտումները մտահոգիչ են
Armeniasputnik.am-ը գրում է. «Ըստ Կենտրոնական բանկի տվյալների` 2019թ-ին ֆիզիկական անձանց բանկային փոխանցումների միջոցով երկրից, ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
11:35
Կանադայում կորոնավիրուս է հայտնաբերվել Եգիպտոսից ժամանած քաղաքացու մոտ
Կանադայի Օնտարիո նահանգում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու ևս մեկ դեպք։ Վարակված քաղաքացին վերջերս է վերադարձել Եգիպտոսից։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:27
Ի վերջո, որքա՞ն զբոսաշրջիկ է այցելել Հայաստան
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյան իր հոդվածում գրում է. «Այս տարվա փետրվարի 5-ին հրապարակվեց «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ջալալ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի կողմից, ՊԲ շտաբի նիստերի դահլիճում այսօր հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն,...
Աղբյուր` Panorama.am
11:14
Աշոցքում և Սարավան-«Զանգեր»-ում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 29-ի ժամը 10:18-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
11:06
«Վերնատուն» ակումբում քննարկվել են վերջին իրադարձություններն աշխարհում
Տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի «Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների»...
Աղբյուր` Panorama.am
11:00
Ռոման Պոլանսկին չի մասնակցել «Սեզարին»
Հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկին հայտնել է, որ չի մասնակցում ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակաբաշխությանը կապված իր հասցենին հնչող...
Աղբյուր` Panorama.am
10:53
Եվս մեկ զբոսաշրջային նավի ուղևորների մոտ կորոնավիրուս են կասկածել
Braemar կրուիզային նավը հետ են դարձրել Դոմինիկյան հանրապետությունից, քանի որ մի քանի ուղևորի մոտ կասկածել են կորոնավիրուսի առկայություն։...
Աղբյուր` Panorama.am
10:41
Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրը։ Սբ. Թեոդորոս զորավարը համաքրիստոնեական սուրբ է, որի...
Աղբյուր` Panorama.am
10:32
Ինչ ծաղիկներ նվիրել մարտի 8-ին
Մարտի 8-ի համար ծաղկեփունջ ընտրելիս ցանկալի է ուշադրություն դարձնել գարնանային ծաղիկներին, իսկ վարդերից հրաժարվել է պետք։ Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 950-ի
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 942-ի, որոնցից 705 «Diamond Princess» նավի ուղևորներ են։  Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
10:12
Ուկրաինան մայիսի 9-ին չի տոնի Հաղթանակի օրը
Ուկրաինան հրաժարվել է Հաղթանակի օրը նշել մայիսի 9-ին: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է  երկրի արտաքին գործերի նախարար Վադիմ...
Աղբյուր` Panorama.am
10:02
Պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր չներկայացնելու համար հարուցել են վարչական վարույթներ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է 53 հայտարարատուի տվյալներ
Աղբյուր` Panorama.am
10:01
Վիտալի Բալասանյան. «Պայքարելու ենք պետական ունեցվածքի հափշտակության, քիրվայության դեմ...»
Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի փետրվարի 28-ի հանդիպել է ընտրողների հետ Դադիվանք, Եղեգնուտ, Նոր Էրքեջ, Նոր Ղարաչինար,...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ». ՍԴ դատավորները իշխանության առաջարկներին ի պտասխան հասկացրել են, որ չեն զիջելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղաժամ թոշակի գնալուց ՍԴ դատավորների հրաժարվելը խոր հիասթափություն է առաջացրել իշխանական թիմում։...
Աղբյուր` Panorama.am
09:59
«Փաստ». Ի պատասխան բողոքների Փաշինյանն ասել է, որ Ստեփան Մնացականյանի հետ ոչ մի խնդիր չկա, նա իր գործի պրոֆեսիոնալն է
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ օրերս կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին
16:42 25/02/2020

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}