Պյոտր Տոլստոյը՝ ՌԴ մանդատով ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ
Ռուսաստանի Դաշնության մանդատով ԵԽԽՎ փոխնախագահ ընտրվեց Պյոտր Տոլստոյը՝ տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում։ Տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից։
Տոլստոյը քվեարկության առաջին փուլում չստացավ անհրաժեշտ քվեներ և անցկացվեց 2-րդ փուլ, որի արդյունքներով նրա օգտին կողմ էին քվեարկել 132 պատգամավոր, դեմ՝ 117-ը։
ԵԽԽՎ ընթացակարգի համաձայն, ազգային պատվիրակությունների առաջարկած թեկնածուները հայտարարվում են ընտրված առանց քվեարկության, սակայն եթե Վեհաժողովի առնվազն 20 ներկայացուցիչներ պահանջում են փակ քվեարկություն, ապա ընտրությունն արվում է այդ ընթացակարգով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում