Քաղաքական 17:15 29/01/2020 Հայաստան

Քառօրյայի ընթացքում նյութատեխնիկական ապահովման շրջանակում որևէ խնդիր չի եղել. Օհանյան

«Որոշակի տեղեկություններ լրացվեցին և՛ ռազմաքաղաքական, և՛ օպերատիվ, և թե՛ մարտավարական օղակներում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Վերջինիս խոսքով,  ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքի զգալի մասը պետք է փոխանցվի ՊՆ-ին, և հանձնաժողոը պետք է համապատասխան աշխատանք կատարի։

Օհանյանը վստահությունուն հայտնեց, որ 2016 թվականից մինչև այսօր ՊՆ-ն բավականին աշխատանքներ տարել է։

Նա նշեց, որ իր եզրահանգումները՝ կապված քառօրյա պատերազմի հետ, չեն փոխվել. բանակն իր առջև դրված խնդիրները կատարել է։

«Դեռ ավելին, մեր բանակի հրամանատարական կազմի, սպաների, ենթակաների շնորհիվ մենք կարողացել ենք հասնել նրան, որ ՀՀ-ի պաշտպանության նախարարության գործողությունները Արցախի բանակի հրամանատարության հետ համագործակցության արդյունքում կարողացել են մարտական գործողությունները կանգնեցնել»,- նշեց Օհանյանը։

Ռազմաքաղաքական հարթությունում, Օհանյանի խոսքով, ՊՆ-ի եզրահանգումները բերել են նրան, որ ՀՀ-ի և ԱՀ-ի զինված ուժերը՝ բոլոր օղակներով, ի վիճակի են խաղաղ պայմաններից պատերազմական ժամանակահատվածի անցնելու, որովհետև այդ ամենը տարիների ընթացքում փորձարկվել է։

Բացի այդ, զինված ուժերի զարգացումը, որ իրականացվել է մի քանի փաստաթղթերով, նաև առաջին գծում եղած դասավորությունը՝ անհրաժեշտ ինժեներական սարքավորումներով, տալիս էր հնարավորություն՝ Ադրբեջանի կողմից նմանատիպ հարձակումների ժամանակ մարտական գործողություններ վարելու՝ ելնելով իրադրությունից։

«Հրամանատարական կազմը, ենթակաները, նրանց բարոյահոգեբանական մակարդակը, զինված ուժերի պատրաստության համար ուսումնանյութական բազան ապահովել են ոչ միայն մարտավարական, այլ նաև ուրիշ օղակներում գործողություններ վարելը։ Դա երևացել է զորամասերի հրամանատարական կազմի և զինվորների քաջագործություններով։ Դա մեկ օրում չի լինում։ Եթե 2016 թվականին անձնուրաց կռվել է Արցախի ՊԲ-ն, ապա դա տասնյակ տարիների ընթացքում ուսուցման և դաստիարակության ավանդույթների հիման վրա է ձևավորվել»,- նշեց Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ քառօրյայի ընթացքում եղել են նաև բացթողումներ, սակայն ճակատագրական սխալներ չեն եղել։ Նրա խոսքով, չկա աշխատող մարդ, ով սխալներ թույլ չի տալիս. «Սխալ ունենալը, և այն վերացնելը մեծ թերություն չէ։ Սխալ ունենալը, բայց չվերացնելը, նման է ռազմի դաշտում զորքը անտեր թողնելուն»։

Օհանյանը նշեց, որ բացթողումների համար Արցախի Հանրապետության ղեկավարությունը որոշումներ ընդունել են և համապատասխան կարգապահական գործառույթներ են իրականացրել՝ տույժեր, պաշտոններից ազատումներ։

Օհանյանը շեշտեց, որ զինված ուժերի հրամանատարական կազմն իր անելիքներն իմացել ու պարտակաություններն իրականացրել է. «Նյութատեխնիկական ապահովման շրջանակում՝ տեխնիկական ապահովում, նյութական ապահովում, վառելիքաքսուքային նյութեր, որևէ խնդիր չի եղել։ Ուզում եմ հավաստիացնել, եթե ավելի ցածր մարտավարական օղակներում որոշակի բացթողումներ եղել են, դա էլ գալիս է պատերազմի բարդություններից, առանձնահատկություններից և դաժանությունից»։

Ով ինչ պաշտոնի էլ լինի, Օհանյանը վստահեցնում է, որ մարշալ էլ լինի, գնահատական կարող է տրվել կապիտանի, զինվորի, սերժանտի տեսանկյունից, ով առաջին գծում մարտական գործողություններ է վարել՝ գտնվելով հակառակորդի և՛ հոգեբանական, և՛ կրակային ճնշման տակ։

Պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ ինքն իր ունեցած ինֆորմացիան տվել է հանձնաժողովին, և այժմ պետք է թույլ տալ, որպեսզի վերջինս աշխատի։

«Մենք հասկանում ենք, թե ինչ տեղեկությունների, կառույցի գործողությունների մասին է խոսքը։ Ռազմական այդ կառույցը իր գործունեությունը ծավալում է գաղտնիության սկզբունքների շրջանակում։ Իմ համար անհասկանալի է, երբ մենք ուզում ենք ինչ-որ գաղտնիություն բացել և դա որոշ մարդիկ կարող են շահարկում դարձնել»,- նշեց Օհանյանը։

Դիտարկմանը, որ Օհանյանը նախկինում բացասաբար է արձագանքել քննիչ հանձնաժողովի ձևավորմանը, նա պատասխանեց, որ ինքը հանձնաժողով չէր կազմի, կամ հանձնաժողովին պաշտպանության մասին առանձին հանձնարարություն կլիներ, որպեսզի իրենք առանձին աշխատեն ՊՆ ղեկավարության հետ։

«Բայց քանի որ մեր պետական կառույցում՝ ԱԺ-ում, ստեղծվել է հանձնաժողովը, այն պետք է իր աշխատանքն ավարտի, և ես էլ իմ կողմից աջակցում եմ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ քառօրյա պատերազմը ՌԴ-ի գիտությամբ է տեղի ունեցել, Օհանյանը նշեց, որ վարչապետից էլ պետք է ճշտել. «Եթե խոսում եք դավադրության տեսաբանությունից, այստեղ չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանական դավադրությունն է։ Վերջակետ դրեք սրանով»։

Վարչապետի մեկ այլ հայտարարության մասին, թե՝ Սերժ Սարգսյանը բանակցել է տարածքներ հանձնելու շուրջ, Օհանյանը պատասխանեց, որ ինքը առաջ էլ է ասել՝ եթե Արցախի հետ մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար պետք է պայքարել։

«Այսօր այդ զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ։ Եթե խոսքը այդ փաստաթղթերի մասին է, ապա այդ փաստաթղթերը միայն ու միայն եղել են ինչ-որ փաստաթղթի շուրջ բանակցելու համար։ Իսկ տարածքների հանձնման վերաբերյալ իմ հետ երբևէ որևէ մեկը որևէ խոսակցություն չի ունեցել»,- նշեց Օհանյանը։

Անդրադառնալով ԱԺ նախագահի հետ հանդիպմանը՝ Օհանյանը նշեց, որ ոչ մի քաղաքական հարց չի քննարկվել . «Ես երկար տարիներ այցելել եմ ԱԺ, և չի եղել այցելություն, որ ես ԱԺ նախագահի մոտ չլինեմ։ Պաշտոնատար անձ եմ եղել և որպես բարեկրթության նորմ խնդրեցի և այցելեցի նաև ԱԺ նախագահին։ Մենք խոսեցինք այսօրվա իրադրության մասին»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:08
Արմեն Փամբուխչյանին փոխարինողը
ՀՀ Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանի մանդատը կստանա ցուցակում  հաջորդ համարը զբաղեցնող թեկնածուն` Գոռ Երանյանը:...
Աղբյուր` Panorama.am
23:04
Ալեն Սիմոնյանը մտահոգված է եռյակի հանրահավաքով
«Սա ուղղակի գործնական քննարկում է, արդյոք ինչ առավելություններ կան, որ առավելություններից մենք կարող ենք օգտվել, ինչ փոփոխություններ կարող...
Աղբյուր` Panorama.am
22:08
Գրիշա Թամրազյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գրիշա Թամրազյանն ազատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնից։
Աղբյուր` Panorama.am
21:49
Գեորգի Ավետիսյանն ազատվեց պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշւնյանը որոշում է ստորագրել է Գեորգի Ավետիսյանին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին։...
Աղբյուր` Panorama.am
21:47
Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով...
Աղբյուր` Panorama.am
21:08
Պտղունք գյուղի երկհարկանի բնակելի շինությունում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Սեպտեմբերի 24-ին, ժամը 18:08-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
21:02
ԱԱ 2022-ի որակավորման փուլի ժամանակացույցը
Սեպտեմբերի 24-ին՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, կայացավ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում կայացվեցին մի շարք կարևոր...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ռուսաստանը կսկսի Թուրքիային հարկային տեղեկատվություն տրամադրել
Ռուսաստանի հարկային ծառայությունը պատրաստվում է Թուրքիային ավելացնել այն երկրների ցանկում, որոնց հետ հարկերից խուսափելու դեմ պայքարի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Թուրքիայում ԱՄՆ դեսպան․ «Ամերիկյան ընկերությունները կարող են դադարեցնել դեղերի վաճառքը Թուրքիային»
Թուրքիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը հայտնել է, որ եթե Թուրքիան ամերիկյան դեղագործական ընկերություններին ունեցած պարտքը...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին
Սեպտեմբերի 24-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
20:38
Հագուստ գնելու նպատակով մտել է տուն, գողացել բջջայինը
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Սևանի բաժնում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2 օր առաջ, հագուստ գնելու նպատակով, իր տուն էր եկել մի կին:...
Աղբյուր` Panorama.am
20:34
Նորածնին անվանակոչեցին հորեղբոր՝ Ադամ Սահակյանի անունով
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի  եղբոր՝ Մուշեղ Սահակյանի որդին։ Նորածնին անվանակոչել են հորեղբոր...
Աղբյուր` Panorama.am
20:30
Որո՞նք են COVID-19 պատվաստանյութերի առավելություններն ու թերությունները
COVID-19 պատվաստանյութերը, որոնց վրա աշխատում են աշխարհի գիտնականները, մշակվում են հինգ տարբեր տեխնոլոգիական հարթակներում, որոնցից...
Աղբյուր` Panorama.am
20:24
10 փաստ խաղողի մասին. բուժիչ հատկություններ
Խաղողն իր յուրահատուկ օգտակար հատկություններով բուժում է փորկապությունը, հոգնածությունը, մարսողական, երիկամային խնդիրները, մակուլադեգեներացիան և...
Աղբյուր` Panorama.am
20:18
Ադրբեջանցի պատգամավորն ինքն իրեն շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ
Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ռամիլ Հասանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է՝ իր ծննդյան օրը: Ադրբեջանական կայքի...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԱԱՏՄ․ խախտումների դեպքում կասեցման փոխարեն այժմ կկիրառվի տուգանք
ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները․ խախտումների դեպքում կասեցման փոխարեն այժմ կկիրառվի տուգանք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:05
Արարատ Միրզոյանը հրապարակել է Արմեն Փամբուխչյանի մանդատը վայր դնելու մասին հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ առնչությամբ ՀՀ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
19:59
Մարդիկ գիտակցել են, որ այն, ինչը բոլորինն է, միայն իրենցը չի և վերադարձրել են. քաղաքապետ
Նորք-Նորք վարչական շրջանի Բակունցի 12 հասցեի բակային տարածքում 12 ավտոտնակների փոխարեն հանգստի գոտի է կառուցվել: Ավտոտնակների տերերը վարչական...
Աղբյուր` Panorama.am
19:53
Պտղունք գյուղում այրվում է երկհարկանի շինություն․ ԱԻ նախարարը դեպքի վայրում է
Սեպտեմբերի 24-ին, ժամը 18:08-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
19:50
Հրայր Թովմասյանը պարզաբանեց՝ ինչու է առաջադրել Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը
«Ես առավոտյան ասացի, որ երեք հիմնական գործոն եմ հաշվի առնելու թեկնածուներ առաջադրելուց։ Առաջինը մարդկային հատկանիշներն են․ ես ոչ միայն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Մեքենան վարել է հետիոտնային անցումով անցնող 32-ամյա կնոջ ուղղությամբ. վերածվել է ծեծկռտուքի
2020թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է...
Աղբյուր` Panorama.am
19:40
Փաշինյանը մասնակցում է ՔՊ փակ նիստին
ՔՊ վարչությունը ընդլայնված փակ նիստ է հրավիրել, որի օրակարգը դեռևս հայտնի չէ։ Նիստին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Աղբյուր` Panorama.am
19:36
Ադրբեջանական մամուլը շատ արագ խմբագրել է երեկ տարածած ապատեղեկատվությունը. ԱՀ նախագահի խոսնակ
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
19:30
ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին aysor.am-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
19:24
Առողջ սեռական կյանքը խթանում է սրտի կաթվածից տուժածների երկարատև կյանքի հույսերը
Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մարդիկ, որոնք սրտի կաթված են ունեցել, կարող են բարձրացնել կյանքի երկարատևության հնարավորությունները՝...
Աղբյուր` Panorama.am
19:02
Ո՞վ է ՍԴ նախագահի միակ թեկնածուն
Քվեարկություն տեղի չի ունեցել
Աղբյուր` Panorama.am
18:53
Սեքս, ալկոհոլ,Facebook, կրոնական մտորումներ. ամենալավ ու վատ զբաղմունքների տասնյակն ըստ հոգեբանների
Սեքսը և ալկոհոլը մարդիկ սիրում են ավելի շատ, քան բուժվելը և աման լվանալը: Հոգաբանները պարզել են 10 ամենահաճելի և ամենատհաճ զբաղմունքները, գրում...
Աղբյուր` Panorama.am
18:45
Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տարածքում առանց թույլտվության հանքերի օգտագործման խնդրին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների՝ 2019թ. գործունության և...
Աղբյուր` Panorama.am
18:33
Բելգիան հանում է դիմակների պարտադիր լինելու պահանջը՝ չնայած վարակակիրների թվի աճին
Բելգիան նախօրեին հայտարարեց կորոնավիրուսի սահմանափակումների թուլացման մասին՝ չնայած երկրում վարակի աճող տեմպերին: Վարչապետ Սոֆի Ուիլմեսը...
Աղբյուր` Panorama.am
18:20
Պաշտոնեական կեղծիքի հիմքով քրգործ հարուցվելու է. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ ՀՔԾ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}