«Ֆեյսբուքը» օգտատերերի մասին ինֆորմացիա է ստանում նաև ցանցից դուրս
«Ֆեյսբուք» ընկերությունը հայտարարել է, որ օգտատերերի մասին ինֆորմացիա է ստանում նաև այլ կայքերից։ Այս մասին գրում է ria.ru-ն։
«Գործողությունները Ֆեյսբուքից դուրս» գործառույթը ներկայացվել է սոցիալական ցանցում, և այն թույլ է տալիս ձեռք բերել այլ կայքերում ներկայացված ինֆորմացիան:
«Ընկերություններն ու կազմակերպությունները փոխանցում են մեզ օգտատերերի գործողությունների վերաբերյալ տվյալներ, օրինակ ՝ իրենց ծրագրերից օգտագործելու մասին ինֆորմացիա»,- տեղեկացնում է ընկերությունը։
Նշվում է, որ ընկերությունը հավաքում է այս տվյալները՝ ավելի անհրաժեշտ գովազդներ ցույց տալու համար, խորհուրդ է տալիս խմբեր, իրադարձություններ և ապրանքներ, որոնք կարող են հետաքրքրել օգտատերերին, օգնել ընկերություններին և կազմակերպություններին չափել իրենց կայքերի, ծրագրերի կամ գովազդի արդյունավետությունը, ինչպես նաև և «Ֆեյսբուքը դարձնել առավել անվտանգ»: