Իրավունք 17:29 29/01/2020 Հայաստան

Աբովյանի «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի քրգործով նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քրեական գործից անջատված թվով 7 մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:

Հայտնում են քննչական կոմիտեից ու հիշեցնում, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ հունվարի 29-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել են տարբեր տեսակի հրազեն, սուր կտրող-ծակող գործիքներ, լինգեր։ Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք էր ստացել 8 անձ, որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր տեղում, իսկ դեպքից օրեր անց Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել էր նաև զինված միջադեպի մասնակից 21-ամյա Ջիվան Հարությունյանը:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանց շրջանակը. մեղադրանք էր առաջադրվել 22 անձի, որոնք բոլորն էլ Կոտայքի մարզի բնակիչներ են:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. հունվարի 28-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, վիճաբանություն է ծագել ավտոդողերի նորոգման կետի երեք աշխատողների, ովքեր եղբայրներ են, և Աբովյան քաղաքի 1991թ. ծնված բնակչի ու նրա ընկերների միջև, ինչը վերաճել է ծեծկռտուքի, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վերջիններս աղմկել են, հայհոյել և ոտքերով ու ձեռքերով բռնություն են գործադրել եղբայրների նկատմամբ:

Այնուհետև 28-ամյա երիտասարդը, չհաշտվելով տեղի ունեցածի հետ, կարճ ժամանակ անց իր կողմնակիցների հետ մի քանի ավտոմեքենաներով վերադարձել է ավտոդողերի նորոգման կետ, ապա շարունակելով խուլիգանական գործողությունները՝ դիտավորությամբ ոտքով հարվածել ու կոտրել է մուտքի դռան փականը և հեռացել: Եղբայրներից մեկը, այս մասին իմանալով, կեսգիշերին մոտ կատարվածի մասին տեղեկացրել է իր կողմնակիցներին:
Արդյունքում՝ վիճաբանող կողմերը չնչին առիթն օգտագործելով, իրենց ու կողմնակիցների անձերի ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, ցուցադրաբար պատասխան տալու, յուրաքանչյուրն իր հերթին հակառակ կողմի մասնակիցների մոտ սարսափ առաջացնելու նպատակով, հեռախոսազանգերի և հանդիպումների միջոցով տեղեկացնելով կատարվածի մասին, հավաքագրել են ապօրինի կերպով ձեռք բերած և պահած մեծաքանակ տարբեր տեսակի հրազեններով, սուր ծակող-կտրող գործիքներով և մետաղյա լինգերով զինված բազմաթիվ մտերիմներ ու կողմնակիցներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ երիտասարդներն իրենց բազմաթիվ կողմնակիցների, այդ թվում՝ գործով դեռևս չպարզված անձանց հետ, զինվել են ապօրինի կերպով ձեռք բերած և պահած մեծաքանակ տարբեր տեսակի հրազեններով, սուր ծակող-կտրող գործիքներով և մետաղյա լինգերով, որից հետո կողմերը 2019 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, հանդիպելու շուրջ նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, տարբեր մակնիշի մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներով մեկնել են պայմանավորված վայր՝ «Պարտեզ» ռեստորանի դիմացի հատված, որտեղ դարձյալ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում վերոհիշյալ անձինք, յուրաքանչյուրն իր հերթին, հայհոյել և աղմկել են, միմյանց նկատմամբ բռնություն գործադրել՝ ապօրինի կերպով ձեռք բերած և իրենց մոտ պահվող «Մակարով» տեսակի թվով 7 ատրճանակներից, «ՏՏ» տեսակի 1 ատրճանակից, «ՊՍՄ» տեսակի 1 ատրճանակից և 2 որսորդական հրացաններից բազմաթիվ կրակոցներ արձակել միմյանց ուղղությամբ, սուր ծակող-կտրող գործիքներով և մետաղյա լինգերով, ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցրել միմյանց:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝յոթ մեղադրյալներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ մասի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, երեքին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, հինգերորդին` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, վեցերորդին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, յոթերորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանցից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուսների նկատմամբ կիրառվել են այլ խափանման միջոցներ:
Յոթ մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ըստ աղբյուրի, մյուս մեղադրյալների, սպանությունների, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու, հիշյալ անձանց հրազենային և այլ բնույթի մարմնական վնասվածքներ պատճառելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, խմբի կազմում զենքով և որպես զենք օգտագործվող առարկաներով խուլիգանություն կատարելու դրվագներով, ինչպես նաև գործով դեռևս չպարզված անձանց վերաբերյալ մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}