Քաղաքական 12:50 29/01/2020 Հայաստան

«Ովքեր ճիշտ ժամանակին հայտնվեցին տեսադաշտում, աջակցեցին Փաշինյանին, դարձան էլիտա»

«Արցախում քաղաքական պայքարն ընթանում է նորմալ հունով, արդեն ֆավորիտներ նկատվում են»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով, այս պահին նաև Ադրբեջանում են անցկացվում ընտրություններ։ Եվ բանակցությունների փուլում այս պահին որևէ փոփոխություններ սպասել չենք կարող, քանի որ և՛ Արցախում, և՛ Ադրբեջանում այս պահին ավելի շատ քաղաքական պայքարի վրա է շեշտը դրված։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Իսկանդարյանի խոսքով, այնտեղ տուրբուլենտ հոսանքներ են նկատվում։

«Քաղաքական իրավիճակը Հայասանում նման է փոթորիկի՝ մեկ բաժակ ջրում։ Իրավիճակը շարունակելու է մնալ այսպիսին, քանի որ այլ քաղաքական դերակատարներ այս պահին չեն նկատվում։ Մեզ մոտ շարունակում է մնալ նույն քաղաքական վիճակը, այսինքն՝ պառլամենտում առավել շատ ձայներ ունեցող ուժը շարունակում է որոշումներ ընդունել, իսկ մյուս ուժերը չեն կարողանում որոշումների ընդունման վրա ազդել»։

Անդրադառնալով Արթուր Վանեցյանի հավանական քաղաքական հայտին՝ Իսկանդարյանը նշեց, որ որևէ քայլ կարող է արվել, բայց որպես ընդդիմադիր ուժ դեռևս նրան ընկալել չի կարելի. «Ընդդիմադիր ուժեր եղել են, բայց ասել, որ նրանք ունեցել են հնարավորություն լրջորեն ազդելու իշխանական ուժի վրա՝ 2008-2009-ից հետո, չի եղել, և այսօր էլ չկա: Այսօր այն ընդդիմադիր ուժերը, որոնք կան խորհրդարանում, նրանք աջակցել են հեղափոխությանը, ինչ-որ չափով գործող իշխանության դաշնակիցն են եղել, Այս պահին ընդդիմությունը ոչինչ անել չի կարող։ Նախորդ խորհրդարանում մենք ունեինք ընդդիմություն, որը որոշակիորեն ուժեղ էր, դա «Ելք»-ն էր։ Հիմա այդպես չէ։ Այս ընդդիմությանը ներկայացնել՝ որպես գործող ռեժիմին զսպող ուժ, կարծում եմ, չարժի։ Այս ընդդիմադիր դիսկուրսները թույլ են, իսկ քաղաքական ուժեղ ընդդիմություն, ես չեմ տեսնում»։

Սակայն, ըստ Իսկանդարյանի քաղաքական բանավեճ դեռևս չկա, միայն սոցիալական դիսկուրս կա. «Վանեցյանը մի բան է գրում, Մինասյանն այլ բան։ Այստեղ միայն սոցիալական դաշում բանավեճ է, ուրիշ ոչինչ։ Վանեցյանը, ինչպես նաև Միքայել Մինասյանը գործող իշխանությանը հակադրվում են տեքստերի միջոցով, իսկ քաղաքական լուրջ հակադրման համար բավարար չէ լինել այն մարդը, որը հոդվածներ է գրում, դրա համար պետք է տիրապետել քաղաքական ուժի՝ մարդկային, ֆինանսական ռեսուրսներ, հիերարխիա պիտի լինի: Այսօրինակ քաղաքական ուժ ես չեմ տեսնում: Կարո՞ղ է այսօրինակ ուժ ստեղծել Վանեցյանը, կամ Միքայել Մինասյանը, թեորետիկ կարող են, ինչպես յուրաքանչյուր մարդ: Ավելին, վաղ թե ուշ դա տեղի կունենա»։

«Իմ քայլում» ևս, Իսկանդարյանի խոսքով, կան հակասություններ։

«Իշխանությունում կան հակասություններ, դա կարող ենք նկատել նաև Վանեցյանի օրինակով։ Հեղափոխությունից հետո պետք էր էլիտա ձևավորել, այն պետք էր ինչ-որ տեղից հավաքել։ Եվ հենց այդ դարձավ պատճառ, որ շատ արագ ու հապճեպ սկսեցին հավաքել մարդկանց։ Եվ ահա, ովքեր ճիշտ ժամանակին հայտնվեցին տեսադաշտում, աջակցեցին Փաշինյանին, դարձան էլիտա։ Եթե ինձ ասեն, որ վաղը «Կովկաս» ինստիտուտում պետք է հազար մարդու աշխատանքի ընդունել, ես պետք է պատահական մարդկանց ընտրեմ։ Այդպես եղավ հենց էլիտայի ընտրության հարցում։ Հիմա կան մարդիկ, որ մի բան ասում են, ապա ներողություն խնդրում իրենց ասածների համար։ Այդպես էր նաև ՀՀԿ-ում, ուղղակի պատգամավորներն անցել էին մեծ ճանապարհ։
Ի վերջո, այդ մարդիկ տարբեր համակարգերից են եկել, կան մարդիկ, որոնք մասնագետ են, և երբ նրանք ինչ-որ բան են անում, վերևից ազդանշաններ են ստացվում, և նրանք սկսում են հակադարձել՝ մենք այդպես չենք կարող: Մենք գիտենք, որ կան պատգամավորներ, որոնց թույլատրված է ինչ-որ թեմաներով խոսել, ինչ-որ թեմաներով էլ չխոսել: Սա սահմանափակում է, ինչը կար նաև ՀՀԿ-ում»։

Անդրադառնալով խորհրդարանը լուծելու և նոր ընտրություններ անցկացնելու մասին լուրերին՝ Իսկանդարյանն ասաց, որ նման փուլի դեռևս չի սպասում։

Ինչ վերաբերում է ՍԴ շուրջ առաջացած աղմուկին՝ Իսկանդարյանն ասաց՝ կատարվողը նորմալ երևույթ է. «Խաղը խաղացված է, դա եղել է նախորդ տարի ապրիլին։ Ներկայում կատարվողը ուղղակի դրա շարունակությունն է։ Գործադիրն այժմ մյուս ուժերին իր ձեռքն է հավաքում, հասել է իշխանության երրորդ ճյուղին՝ դատականին, մնացել է չորրորդը՝ մամուլը։ Հիմա կամ պետք է ինչ-որ ձևով պայմանավորվեն և հին իշխանությունից մնացած մարդիկ խոնարհվեն ու հնազանդվեն, ինչը Հրայր Թովմասյանի դեպքում, ակնհայտ է՝ չի հաջողվել մի շարք պատճառներով: Կամ պետք է նրանց փոխել: Ես չեմ ասում՝ սա վատ է կամ լավ, ասում եմ՝ հասկանալի է, թե ինչ է կատարվում: Եթե դու փոխում ես էլիտան, դատական իշխանությունը ևս պետք է վերցնես»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}