Գերմանիայում մի շարք հասարակական կազմակերպություններ օրակարգ են բերել Թուրքիայում առկա քաղբանտարկյալների հարցը
Գերմանիայում մի շարք հասարակական կազմակերպություններ օրակարգ են բերել Թուրքիայում առկա քաղբանտարկյալների հարցը, գրում է ermenihaber-ը:
Մասնավորապես գերմանական կազմակերպությունները ուշադրություն են հրավիրել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին նախագահ Սելահաթթին Դեմիրթաշի, գործարար և հասարակական գործիչ Օսման Քավալայի և լրագրող-գրող Ահմեթ Ալթանի բանտարկության վրա:
Ըստ գերմանական հասարակական կազմակերպությունների՝ Թուրքիան անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները և առանց որևէ հիմքի կամ ապացույցի Օսման Քավալային շարունակում է պահել բանտում։
Ուստի նշյալ կազմակերպությունները կոչ են անում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Թուրքիայում քաղբանտարկյալների ազատ արձակման համար համարժեք դիրքորոշում արտահայտել և պահանջել Թուրքիայից հավատարիմ մնալ իրավական պետության սկզբունքներին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան