ԵԽԽՎ-ում գենդերային հավասարակշռության հիմքով վիճարկված պատվիրակությունների մանդատները հաստատվեցին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հաստատել է 6 ազգային պատվիրակությունների մանդատները, որոնք վիճարկվել էին նստաշրջանի բացմանը՝ գենդերային հավասարության հիմքով:
Հյուսիսային Մակեդոնիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Շվեդիայի և Շվեյցարիայի պատվիրակությունների մանդատները վիճարկվեցին այն հիմքով, որ նրանք չեն կարողացել բավարարել Վեհաժողովի որոշմամբ նախատեսված պայմանը, որ ազգային պատվիրակություններում գենդերային բալանսը պետք է լինի այնքան, որ իրենց ազգային խորհրդարաններում: Այս պահանջը պատվիրակությունները բավարարել են, ինչից հետո հաստատվել են մանդատները։
Մոլդովայի պատվիրակության մանդատները ևս հաստատվել են, որը վիճարկվել են պատվիրակիությունում ազգային խորհրդարանի քաղաքական բալանսի չպահպանման պատճառով. Պատվիրակության մեջ ներգրավված չէր ընդդիմադիր «Sor» կուսակցությունը։
Նշենք, որ վիճարկվել էր նաև Ռուսաստանի Դաշնության պատվիրակության մանդատները։ Ինչպես գրում է Riа-ն, ԵԽԽՎ հանձնաժողովն առաջարկել է հաստատել պատվիրակության մանդատները։ ՌԴ պատվիրակության մանդատները վիճարկվել էին ՄԻԵԴ որոշումների չկատարման ու ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների պատճառով։