Սալոմե Զուրաբիշվիլին ԵԽԽՎ-ում պատահաբար ասել է` ով է իրական նախագահը
Նախօրեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթ ունեցավ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Վրաստանը ներկայումս նախագահում է ԵԽ նախարարների կոմիտեում։
Մոտ 50 րոպե տևած ելույթից համացանցի հիթ է դարձել ընդամենը 10 րոպե տևած հացուպատասխանի մի հատված։ Նախագահի երկար ելույթը զայրացրել էր խորհրդարանականներին, որոնք շգուշացրին Զուրաբիշվիլիին, որ տրամադված 1 ժամից ելույթի համար նախատեսված առավելագույն ժամանակը 20 րոպեն է, իսկ մնացած ժամանակահատվածը հարցուպատասանի համար է։
Ահա, Զուրաբիշվիլին, պատասխանելով ֆեյք-նյուզի հետ կապված հարցին, ասում է, որ անձամբ ինքը կեղծ լուրերի ճնշման տակ է։
«Կեղծ լուրերի հետ կապված, և դա, ի դեպ, վերաբերվում է նաև ՆԱԽԱԳԱՀ Իվանիշվիլիի որոշ հայտարարություններին, կարծում եմ, որ մենք բոլորս Վրաստանում, և անձամբ ես, անընդհատ կեղծ լուրերի ճնշման տակ ենք, աղավաղվում է տեղեկությունները, թե ինչ եմ ես ասել, կամ չեմ ասել, մասնակիորեն է օգտագործվում իմ ասածը»,-ասում է Զուրաբիշվիլին։
Համացանցը գրում է, որ Զուրաբիշվիլին պատահականորեն ասաց, թե իրականում ով է երկրում նախագահը։
Նշենք, որ Բիձինա Իվանիշվիլին Վրացական երազանք իշխող կուսակցության հիմնադիրն է, միլիարդատեր ու գործարար, որը 2012-2013թթ.-ներին Վրաստանի վարչապետն էր։
...in which Salome Zurabishvili tells us who the real President in the country is. (Clip all over FB in Georgia, if you haven't seen it, enjoy.) pic.twitter.com/xDrOuokPjM
— Hans Gutbrod (@HansGutbrod) January 28, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին