Քաղաքական գործչի, փաստաբանի, լրատվամիջոցի աշխատղի էլփոստերը կոտրելու իրավական շարունակությունը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի էլեկտրոնային փոստ ներխուժելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ համակարգչային տեղեկատվությանն առանց թույլտվության պատճենահանելու կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալու համար։
Այս մասին «Փաստինֆո»-ին են հայտնել Ոստիկանության լրատվական ծառայությունից։
Աղբյուրը հիշեցնում է, որ հունվարի 14-ին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ կեսգիշերին ինչ-որ մեկը մուտք է գործել իր պաշտոնական էլեկտրոնային հասցե և իր հասցեից Ջեյմս Մայեր ներկայացած մեկն էլեկտրոնային X հարթակում գրանցվելու հայտ է ուղարկել։
Ինչ վերաբերում է Antifake.am-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանի և politic.am-ի խմբագիր Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջերը կոտրելու մասին ահազանգերին, ապա ոստիկանությունից հայտնեցին, որ նյութեր են նախապատրաստվում։
Փաստաբան Արգիշտի Կիվիրյանի անձնական էլփոստը «կոտրելու» ու դրա հետ կապված միջոցառումների մասին ամբողջությամբ՝ «Փաստինֆո»-ում։