Հասարակություն 12:09 30/01/2020 Հայաստան

Նետաձիգ ազատամարտիկը՝ Նունե Աբրահամյան

Եռաբլուր զինվորական պանթեոնում է թաղված  Նունե Աբրահամյանը՝ սպորտի վարպետ, նետաձիգ, ազատամարտիկ: Մինչ Արցախյան ազատամարտը Նունե Աբրահամյանը խոստումնալից նետաձիգ էր, եղել է նետաձգության Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային սպորտի վարպետ: Նունե Աբրահամյանի հիշատակին անցկացվում են Նետաձգության ամենամյա մրցումներ:

Այսօր նետաձիգ Նունեի հիշատակի օրն է, ու սոցիալական ցանցերում  մեր քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում՝ հիշատակի գրառումներ անելով։



Նունե Աբրահամյանը ծնվել է 1966 թվականի հուլիսի 30–ին Երևանում: 1990 թվականին ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1991-94-ին աշխատել է Երևանի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնում: 1988 թվականի երկրաշարժից հետո նա անդամագրվել է Կարմիր Խաչին և օգնել հաշմանդամներին, իսկ 1990 թվականից աշխատել է վերականգնողական թերապիայի ինստիտուտի Կարմիր Խաչի բաժանմունքում, որտեղ օրեցօր ավելանում էին վիրավոր ազատամարտիկները: Մի օր էլ որոշել է, որ հայրենիքի համար այդ ծանր օրերին իր տեղն Արցախում է: Մորից, տատիկից գաղտնի էր պահում ռազմաճակատ մեկնելու օրը, որպեսզի չփորձեն հետ պահել:

Մարտական մկրտությունը Նունեն ստացել է 1992 թվականին: Արցախում Նունեն ոչ միայն փրկում էր վիրավորներին, նաև  կռվում էր զենքը ձեռքին: «Արծիվ-24» գումարտակի կազմում մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի (Առաջաձոր, Դրմբոն, Հաթերք, Սարսանգի ջրամբար, Կուսապատ), Աղդամի, Ֆիզուլիի, Կուբաթլուի, Զանգելանի, Քարվաճառի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

1993-ին միմյանց հետևից ազատագրվում էին հայկական բնակավայրերը՝ Առաջաձոր, Դրմբոն, Հաթերք, Սարսանգի ջրամբար, Կուսապատ… այնուհետեւ՝ Աղդամ, Ֆիզուլի, Կուբաթլու, Զանգելան, Հորադիզ: «Արծիվ-24» գումարտակի այս հաղթական երթի ընթացքում Նունեն և նրա ընկերուհի  Անահիտ Լոպոյանն առաջնագծում էին: Նունեն տասը ամիս տուն չի վերադարձել, չի հանել է զինվորական համազգեստը, սանիտարական պայուսակը:  Տասը ամիս շարունակ գիշեր ու ցերեկ չի եղել: Նունեն միշտ գրոհի առաջին գծում էր, թշնամու կրակի տակ, անձնուրացորեն նետվում էր առաջ, որտեղ վիրավորներն էին, որտեղ սեր ու գթություն էր հարկավոր: Իսկ երբ թշնամին շատ էր մոտենում, երբ ադրբեջանցիները սպառնում էին մխրճվել, կազմալուծել ազատամարտիկների շղթան, Նունեն վերցնում էր ավտոմատն ու դիպուկ կրակոցով մեկը մյուսի հետևից գետնին տապալում թշնամու զինվորներին: Գերազանց գթության քույր լինելուց բանի նա նաև գերազանց հրաձիգ էր: Որպես նետաձգության չեմպիոն՝ կրակում էր անվրեպ, և տիրապետում էր զենքերի գրեթե բոլոր տեսակներին:

Տասը ամսվա ընթացքում Նունեն տասնյակ ազատամարտիկների կյանք է փրկել: 

«Արծիվ-24» գումարտակը  մասնակցում էր Օմարի լեռնանցքի ազատագրման համար մղվող մարտերին: Կենտրոնացնելով ուժերը և բազավորվելով, նրանք հարձակման անցան: Հաջողությամբ զարգացնելով հակահարձակումը՝ մի քանի բնակավայրեր ազատագրեցին, սակայն Յանշաղ գյուղի մոտ շրջափակման մեջ ընկան: Մի պահ թվում էր, թե հնարավոր չէ փրկել դրությունը, բայց հրամանատար Սամվել Հովսեփյանը, կարողանալով իշխել իրադրությանը, կազմակերպել է պաշտպանությունը: Գումարտակը ճեղքել է պաշարման օղակն ու դուրս եկավ շրջապատումից:

Նունեն, արհամարհելով մահվան վտանգը, ադրբեջանցիների կրակի տակ հասնում էր վիրավորներին և վիրակապելով՝ տեղափոխում ապահով վայր: Իսկ թշնամին, դիրքավորված հարմար ժայռերի ու բարձունքների վրա, դիպուկ նշանառությամբ խփում էր տեղից շարժվողներին: Երբ հերթական անգամ Նունեն ցանկանում էր մոտենալ վիրավորին, ինքը վիրավորվել է ձեռքից: Մարտական ընկերներն անմիջապես վիրակապել են և  հորդորեել մնալ թաքստոցում, բայց նա չէր կարող չլսելու տալ օգնության կանչը: Երկրորդ անգամ Նունեն վիրավորվել է կրծքից: Հրամանատարն ու մարտական ընկերները նրան դուրս են բերել մարտի դաշտից (աղբյուր՝ https://freedomsoldiers.wordpress.com): Ամաչկոտ աղջիկը չի թողնում, որ բացեն կուրծքն ու վիրակապեն: Մի կերպ ուղղաթիռով հիվանդանոց են հասցնում, վիրահատում, բայց փրկել չեն կարողանում, շատ արյուն էր կորցրել: Նա մահացել է 1994 թ. հունվարի 30-ին: 

Նունեն թաղվել է ազատամարտիկներին վայել հանդիսավորությամբ, իր մարտական և մարզական ընկերների ուղեկցությամբ, ազատամարտիկի զինվորական հագուստով, եռագույնի ներքո (աղբյուր՝ https://freedomsoldiers.wordpress.com
Մարտին Բաղդասարյան, Վալերի Վարդանյան
«Ազատագրում»
Երևան, 2003): 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:21
Արսեն Խառատյան. Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է. «1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական վերնախավը նախօրեին հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում,...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման և սահմանագծման...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու մարդու իրավունքների պաշտպան...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Որտե՞ղ և ինչպե՞ս են պահվում ծառերը և հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքային իշխանությունները ձախողեցին ծառերի փոփոխման գործընթացը։...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}