Իրավունք 18:19 30/01/2020 Հայաստան

Արա Ղազարյան. Մանվել Սարիբեկյանի գործով ՄԻԵԴ-ն աննախադեպ եզրահանգումներ է արել

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Ադրբեջանում գերի ընկած, ապա մահացած  ՀՀ քաղաքացի, 20-ամյա Մանվել Սարիբեկյանի գործով ՄԻԵԴ գանգատ ներկայացրած փաստաբան Արա Ղազարյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ Եվրոպական դատարանի կայացրած վճիռն  իրեն բավարարում է։

«Դատարանն աննախադեպ եզրահանգումներ է կատարել, ճանապարհ է հարթել նման գործերով մյուս վճիռների՝ մասնավորապես Կարեն Ղազարյանի գործով։ Ինձ բավարարել է վճիռը, քանի որ դատարանն առաջ է քաշել առաջին հերթին ատելության շարժառիթով հանցագործության գաղափարը, այսինքն՝ սպանություն ատելության հիմքով, ինչն արդեն խտրականության արգելք է։ Ինձ բավարարում է նաև հետևյալ նախադասությունը. «Դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը հիմք չէ, որպեսզի Հայաստանի Հանրապետության հետ չհամագործակցի»։ Սա շատ կարևոր միտք է»,-ընդգծեց փաստաբանը։

Նրա խոսքով, դա նշանակում է, որ ԵԽ տարածքում չի կարող մի պետությունը մյուսի խնդրանքն անտեսել ու չպատասխանել։

«Սա անոմալիա է։ Բոլոր գործերով ՀՀ քննչական մարմիններն ուղարկում են խնդրագիր Մինսկի կոնվենցիայի շրջանակում խնդրելով համագործակցել։ Օրինակ, Կարեն Ղազարյանի գործով էլ է ուղարկված, խնդրում ենք համագործակցել, թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել Ադրբեջանում, գուցե մեր կողմից սխալ կա, գուցե ձեր կողմի՞ց է սխալը։  Ադրբեջանը բացարձակապես հրաժարվում է այդ խնդրագրերին պատասխանել»,-խնդիրը ներկայացրեց փաստաբանը։

Արա Ղազարյանը կարևորում է վճռի այն հատվածը, որտեղ առաջ է քաշվում  հայ-ադրբեջանական ատելության կոնտեքստը։

«Դատարանը հաստատված է համարել, որ ՀՀ քաղաքացիները չէին կարող գնալ այնտեղ ու իրավունքների պաշտպանություն հայցել։ Այս ամբողջը ճանապարհ է հարթում Կարեն Ղազարյանի գործով։ Սա նախադեպային ու շատ կարևոր վճիռ է հայ-ադրբեջանական հարաբերությունների առումով, իսկ մի քանի կետերով հենց Կարեն Ղազարյանի, Արսեն Խոջոյանի ու Բադալյանի գործերի համար նախադեպ է։ Հուսով եմ, սա զսպող ազդեցություն կունենա»,-ասաց Ղազարյանը։

ՄԻԵԴ-ը մի շատ կարևոր եզրահանգում էլ է արել, որի վրա ուշադրություն է հրավիրում փաստաբանը. «Նշվում է, որ հենց առաջին օրվանից կալանավայրի ղեկավարությունը քննչական մարմիններին հայտնեց, որ Մանվել Սարիբեկյանը գործել է ինքնասպանություն։ Հարց է առաջանում, այդ ինչպե՞ս իմացաք, որ ինքնասպանություն է։ Ուզում է ասել, որ հենց սկզբից դատավարությունն ընթացել է ուղղորդված։ Տեսնո՞ւմ եք, ՄԻԵԴ-ն ինչ մանրուքներից բացահայտում է սկզբունքներ»։

Որո՞նք են լինելու գանգատ ներկայացրած կողմի հետագա քայլերը։ Փաստաբանը մանրամասնում է, որ վճիռն ուժի մեջ մտնելու համար դեռ երեք ամիս ժամանակ կա։

«Եթե ուժի մեջ մտավ, ապա երեք ամսվա ընթացքում Ադրբեջանը նախ պետք է անհատական պարտավորությունները կատարի, այսինքն գումարը վճարի, հետո գործը կմտնի նախարարների կոմիտե, որտեղ մենք՝ որպես հայցվոր կողմ մոնիտորինգ կանենք, որ Ադրբեջանը վճիռը կատարի»,-ասաց փաստաբանը։

Վճիռը կատարելու համար Ադրբեջանում պետք է հարուցվի քրեական գոր, Ադրբեջանը  պետք կոմունիկացիայի մեջ մտնի Հայաստանի Հանրապետության հետ Մինսկի կոնվենցիայի շրջանակներում, որպեսզի միասնական քննություն իրականացնեն՝ պարզելու Մանվել Սարիբեկյանի՝ Ադրբեջանում հայտնվելու, նրա մահվան  հանգամանքները, պարզեն՝ արդյո՞ք ատելության շարժառիթով կատարված հանցագործությո՞ւն էր, թե՞ ոչ, պետք է պարզել նաև խոշտանգողներին, մահվան հասցնողներին։

«Վճռի տողատակերում կարդում ենք, որ Մանվել Սարիբեկյանն ամենայն հավանականությամբ սպանության  զոհ է դարձել»,-ընդգծեց փաստաբանը։

Ղազարյանը նաև մանրամասնեց, եթե երեք ամսվա ընթացքում կողմերից որևէ մեկը որոշի բողոքարկել ՄԻԵԴ վճիռը, ապա բարեհաջող ելքի հավանականությունը շատ փոքր է՝ մի քանի տոկոս, քանի որ մեծ մասամբ մերժվում է։

«Ուստի եթե երեք ամիսն անցավ, բողոքարկում չեղավ, վճիռն ուժի մեջ կմտնի»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ 2010թ. սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 20-ամյա բնակիչ Մանվել Սարիբեկյանը մի քանի խոշոր եղջերավոր անասունների տարել էր արոտավայր: Ժամը 17-ի սահմաններում «Քեղուտ» հանդամասում, մառախուղի հետևանքով կորցնելով կողմնորոշումը նա հայտնվել էր հայ-ադրբեջանական սահմանի վրա և գերեվարվել ադրբեջանցիների կողմից:

2010 թվականի նոյեմբերի 04-ին ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել Մանվել Սարիբեկյանի դին, ով, ադրբեջանական պաշտոնական հայտարարությունների համաձայն, մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին՝ խեղդամահության հետևանքով:

Դիակը քայքայված է եղել։Դատաբժշկական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ դիակի վրա առկա են կտտանքների հետքեր, ինչը վկայում է, որ Մ. Սարիբեկյանը ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:40
Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից
Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից:Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
20:34
Էրդողանն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ, գրում է ermenihaber-ը: Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
20:30
Queen-ի կիթառահարը սրտի կաթվածից հետո շտապ վիրահատության է ենթարկվել
Queen-ի 72-ամյա կիթառահար Բրայան Մեյը պատմել է, որ մայիսին տարած սրտի կաթվածից հետո ենթարկվել է երեք զարկերակի ստենտավորման վիրահատության: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր աշխատանքներն է շարունակել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը...
Աղբյուր` Panorama.am
20:17
Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ հրապարակել է նոր կնոջ հետ լուսանկար
ԽՍՀՄ  ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանն իր հետևորդներին ցույց է տվել նոր կնոջ հետ համատեղ առաջին լուսանկարը. հումորիստը 31-ամյա Տատյանա...
Աղբյուր` Panorama.am
20:11
Դանակահարություն Հրազդան քաղաքում
Մայիսի 21-ին, ժամը 23-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ռ.Քոչարյանի և մյուսների գործով նիստը կհետաձգվի, Ս. Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մայիսի 26-ի դատական նիստն, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի։ «Փաստինֆո»-ի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Արգելվում է 5 և ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացումը
Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և վերահսկման գործընթացում, ի թիվս կիրառվող սահմանափակումների, մեծ դեր և նշանակություն ունի նաև...
Աղբյուր` Panorama.am
19:53
ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով՝ կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն
ՀՀ բոլոր մարզերում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրականացրած ակտիվ մշտադիտարկումների արդյունքում մինչ օրս գործունեության ժամանակավոր...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ոչ հայանպաստ հայտարարություն Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքում.Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարություն  է տարածել՝  Գերմանիայի արտգործնախարարության...
Աղբյուր` Panorama.am
19:39
Հյուսիսային պողոտայում շենքի երեսպատման սալիկները թափվել են բացօթյա սրճարանի ծածկի վրա
Մայիսի 25-ին, ժամը 10։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի թիվ 11 շենքի երեսպատման...
Աղբյուր` Panorama.am
19:33
«Կորոնավիրուսային հեղափոխություն» իրականացնելու վարչապետի առաջարկը
ՀՀ-ում հարյուրավոր մարդիկ շարունակում են վարակվել ու վարակվել: Այս մասին «Մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Մայիսի 25-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների...
Աղբյուր` Panorama.am
19:23
Թումանյանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու, ինչպես և կանխարգելելու նպատակով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները հաճախ են...
Աղբյուր` Panorama.am
19:17
Վիեննայում COVID-19-ով հիվանդի թոքերի առաջին փոխպատվաստումն է իրականացվել
Առաջին անգամ Եվրոպայում COVID-19-ով հիվանդի թոքերի փոխպատվաստում է իրականացվել Վիեննայի բժշկական համալսարանում: «ՌԻԱ նովոստի»-ի...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱՀ ԱԺ նախագահը շարունակում է հանդիպումները
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 25-ին շարունակել է Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հայտնաբերվել են կանոնների խախտման 53 դեպք
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշման կատարումը։ Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
18:58
Որոնք են COVID-19-ով պացիենտի հոսպիտալացման ցուցումները
ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունները, կորոնավիրուսային հիվանդության...
Աղբյուր` Panorama.am
18:52
Վանում ձնհալի արդյունքում ի հայտ են եկել ձմռանը ձնահյուսի տակ մնացած մեքենաներից 2-ը
Ներկայիս Թուրքիայի  Վան նահագի Վան-Բահչեսարայ լեռնային բարձրադիր ավտոճանապարհին փետրվարի 4-ին և 5-ին տեղի ունեցած ձնահյուս մեծ կորուստների...
Աղբյուր` Panorama.am
18:45
Հայաստանի շարժական կապի երեք օպերատորների համատեղ հայտարարությունը
Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները՝  «Յուքոմ» ՓԲԸ-ն, Beeline Հայաստանը և Վիվա-ՄՏՍ-ը, համատեղ հայտարարություն են տարածել,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ի՞նչ թվով և ի՞նչ նպատակով են երեկ ոստիկանության զորքերը ուղարկվել Կապան. hraparak
Երեկ կապանում տեղի ունեցող բողոքի ցույցերը ճնշելու նպատակով ոստիկանության բավականին մեծաթիվ  զորք ուղարկվեց Կապան։ Այսօր ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
18:31
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ
Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
18:25
Լիանա Թորոսյան. Բոլոր երկրներում արվում են այն միջոցառումները, ինչը որ արվում է Հայաստանում
«Վերջին մի քանի օրերին Հայաստանում աճում են կորոնավիրուսով վարակի դեպքերը։ Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են...
Աղբյուր` Panorama.am
18:21
Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին ստորագրել է hրամանագիր Կարեն Բորիսի Դանիելյանին Արցախի Հանրապետության Նախագահի...
Աղբյուր` Panorama.am
18:16
«Այլընտրանքային նախագծեր խումբ». Քաղաքական կամակորության հետևանքը
«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ն իր տարածած հոդվածում գրում է. «Վիրուսի տարածման դինամիկան և հիվանդանոցային ու...
Աղբյուր` Panorama.am
18:10
ԱԺ հանձնաժողովը Սմբատ Գոգյանի և Գրիշա Թամրազյանի հարցը քննարկեց փակ դռների հետևում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր գումարել ԲՈԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մայիսի 27-ին դեպի Երևան երեք չվերթ կիրականացվի
Մայիսի 27-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):...
Աղբյուր` Panorama.am
17:56
Ուհանի գիտնականները մտադիր են շարունակել վիրուսների ուսումնասիրությունը
Ուհանի իշխանությունները մտադիր են շարունակել իրենց հետազոտությունները` նոր վարակիչ հիվանդության բռնկումից խուսափելու համար, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
17:49
Շահագործման է հանձնվել «Սուրբ Աստվածամայր ԲԿ»-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում այսօր շահագործման հանձնվեց «Սուրբ Աստվածամայր ԲԿ»-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը։...
Աղբյուր` Panorama.am
17:44
Արցախում մայիսի 29-ի փոխարեն կաշխատեն հունիսի 6-ին
Հիմք ընդունելով «Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը՝ ԱՀ կառավարությունը մայիսի 25-ին ընդունել է որոշում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}