Հասարակություն 09:56 30/01/2020 Հայաստան

«Մեդիա Պաշտպան». Հանրային Հեռուստաընկերությունը վերածվել է վարչապետ Փաշինյանի քաղաքական քարոզչամիջոցի

Հարկատուների գումարներով գործունեություն ծավալող Հանրային Հեռուստաընկերությունը հունվարի 29-ին կոպտագույնս խախտել է օրենքով իրեն վերապահված գործառույթները և լրատվական էթիկայի կանոնները լուրերի թողարկման ժամանակ տեսանյութ հեռարձակելով ՀՔԾ-ում քննվող Սահմանադրական դատարանի նախագահին վերաբերվող գործի մասին: Այս մասին նշված է «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության հայտարարության մեջ, որը վերնագրված է՝ «Հանրային Հեռուստաընկերությունը վերածվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական քարոզչամիջոցի»: 

«Մոտ 4 րոպե տևողությամբ ռեպորտաժը, այսպես ասած, ֆիլմը, որը բաղկացած էր երկու մասից, Հայաստանի գործող իշխանության կողմից Սահմանադրական դատարանի նախագահի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման ակնհայտ քարոզչություն էր, որտեղ իսպառ բացակայում էր երկրորդ կողմի կարծիքը, իր մեջ ներառում էր շարունակվող քննության պայմաններում անձանց մեղավորության վերաբերյալ կատեգորիկ դատողություններ, անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում և իշխանությունների կողմից ապագա դատական գործընթացների վրա պետական լրատվամիջոցի միջոցով քողարկված և միջնորդավորված ճնշում: Հ1-ի տեսանյութում կոպտագույնս խախտված էր նաև ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետը «Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի եւ դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որեւէ միջամտություն»:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարում է, որ Հայաստանի հարկատուների գումարներով գործունեություն ծավալող Հանրային Հեռուստաընկերության գործելաոճը բացարձակապես անհամատեղելի է ՀՀ օրենսդրությունից բխող գործառույթների և լրատվական էթիկայի կանոնների հետ: Հանրային Հեռուստաընկերության լրատվական բաժնի այլանդակման ողջ պատասխանատվությունը կոլեկտիվ տեսանկյունից կրում են ՀՀ իշխանությունները, իսկ անձնական տեսանկյունից` Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը և Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանը: Կոչ ենք անում ՀՌՀՀ-ին և անձամբ ՀՌՀՀ ղեկավար Տիգրան Հակոբյանին ի վերջո սկսել օրենքով վերապահված կարգով իրացնել ՀՌՀՀ գործառույթները և կարգի հրավիրել, օրենքի տառին և լրագրողական էթիկային համապատասխանեցնել Հայաստանի հարկատուների գումարներով գործունեություն ծավալող հեռուստաընկերության լրատվական քաղաքականության պատասխանատուներին:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նաև հայտարարում է, որ Հանրային Հեռուստաընկերության միակողմանի քաղաքական քարոզչական գործունեության մասին տեղյակ է պահելու միջազգային կառույցներին և խնդիրը բարձաձայնելու է լրատվամիջոցներին համախմբող միջազգային ատյաններում»,- նշված է հայտարարությունում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:41
Թրամփը դժգոհ է «Օսկարում» կորեական «Մակաբույծների» հաղթանակից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգացմունքային է մեկնաբանել կինոակադեմիկոսների ընտրությունը, որոնք «Օսկարի» գլխավոր մրցանակը հանձնել են...
Աղբյուր` Panorama.am
19:30
Երգչուհի Վալերիան ստեղծում է քաղաքական կուսակցություն
Ռուս հայտնի երգչուհի Վալերիան պատրաստվում է ստեղծել կուսակցություն և մասնակցել 2021 թվականի պետդումայի ընտրություններին։ Գազետա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հարյուր հազարավոր փախստականներ այս պահին շարժվում են դեպի թուրք-սիրիական սահման.Էրդողան
Սիրիայում Ռուսաստանի «Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի» ներկայացուցիչ, փոխծովակալ Օլեգ Ժուրավլյովը հայտարարել է, որ անհիմն են...
Աղբյուր` Panorama.am
19:10
Պատրաստվում ենք դիմել դատարան՝ բողոքարկելու այդ խուզարկության որոշումը. Հովհաննես Շահինյան
Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը հրաժարվել է պատասխանել քննիչի հարցերին, քանի որ հարցերը իր հետ որևէ առնչություն չեն ունեցել։...
Աղբյուր` Panorama.am
19:02
Ցավ ես զգում, որ նման մարդիկ հեռանում են.արվեստի գործիչները՝ Մանարյանի մասին
Սբ. Հովհաննես եկեղեցում այսօր տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը։ Այնտեղ էին հավաքվել մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Կորոնավիրուսից մահացության ցուցանիշն ավելի բարձր է տղամարդկանց մոտ
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 21-ի, ժամը 16:00 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության...
Աղբյուր` Panorama.am
18:50
Մի շարք որոշումներ են ընդունվել ՀՖՖ գործկոմի նիստում
Փետրվարի 21-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքը:  Տեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
18:40
Էրդողանը հրաժարվում է բանակցել Հաֆթարի հետ Լիբիայի հարցով
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը չի բանակցելու Լիբիայի ազգային բանակի մարշալի Խալիֆա Հաֆթարի հետ։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:34
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին պետին
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի...
Աղբյուր` Panorama.am
18:29
Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին
Մեկնարկում է Ամերիաբանկի հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 12»-ը, այս անգամ նոր ձևաչափով, նոր մոտեցումներով ու...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան. Այդ ամեն ինչը հորինված է
«Ամոթ ձեզ, ամոթ, ծաղրածուներ»
Աղբյուր` Panorama.am
18:20
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թվով 55 վարույթ է հարուցել
2019 թ հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարգիր չներկայացնելու համար Կոռուպցիայի կանխարգելման...
Աղբյուր` Panorama.am
18:15
Սայաթ-Նովա գյուղի կրակոցների գործով ոստիկանություն են բերվել երիտասարդներ
Ոստիկանության Մասիսի բաժնում փետրվարի 18-ին, ժամը 21.10-ին,հաղորդում էր ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղում կրակում են: Ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով
Փետրվարի 24-28-ը Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը՝ Հայ Դատի կենտրոնական խորհուրդի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Թադևոս Ավետիսյան. Մյունխենում փորձ է արվել ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների մոտ մեղադրել Վենետիկի հանձնաժողովին
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն օրակարգային որոշ դիտարկումներ է հրապարակել վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
17:50
Լուկաշենկոն սպառնացել է գնալ չինական շուկա
Մինսկում հայտարարել են, որ Ռոսսելխոզնադզորը պետք է դադարեցնի Բելառուսի դեմ սահմանափակումներ մտցնե, այլապես հանրապետությունը կավելացնի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել
Հայաստանի  ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է թաղման...
Աղբյուր` Panorama.am
17:39
ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսին առնչվող բոլոր քայլերը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում Իրանի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
17:33
Նախկինում ունեցել ենք սուպերնախագահական մոդել. Մակունց
«Ամեն ինչ պետք է զսպումների և հակակշիռների տրամաբանության մեջ լինի, հետևաբար չափազանց կարևոր է իշխանության բոլոր ճյուղերի անկախությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:26
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը
ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ուհանում ավարտվել է ևս մեկ ժամանակավոր հիվանդանոցի կառուցումը
Չինաստանի Ուհան նահանգում ավարտվել է կորոնավիրուսային հիվանդանոցի կառուցումը։ Առավելագույն քանակով մահճակալներ ունեցող հիվանդանոցը շուտով կսկսի...
Աղբյուր` Panorama.am
16:57
Սամվել Մարտիրոսյան. Հայաստանում կան մի քանի խնդիրներ, որոնք ավելի են բարդացնում իրավիճակը
«Այն մարդը, որը դրսևորում է ատելություն, առաջին հերթին իրեն է վնասում։ Նա գտնվելով այդ ատելության մթնոլորտում և դա հեռարձակելով դեպի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
16:38
ԱԱԾ-ն արձագանքել է Լևոն Քոչարյանի կոչին
Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական...
Աղբյուր` Panorama.am
16:25
Քրեակատարողական ծառայողներն առերևույթ պաշտոնեական հանցագործություններ են կատարել
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական հանցագործություններ կատարելու վերաբերյալ երկու քրեական գործերով...
Աղբյուր` Panorama.am
16:19
Վերջին օրերին բանակում արձանագրված մահվան դեպքերը քննարկվել են Ստեփանակերտում
Ստեփանակերտ քաղաքում, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն աշխատանքային հանդիպում...
Աղբյուր` Panorama.am
16:06
Չինաստանում կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվելու դեպք է գրանցվել
Չինական Սիչուան նահանգում կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվելու դեպք է գրանցվել։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։ Նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
15:51
Փաստաբաններ. Վերաքննիչ դատարանը արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետևանքները
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ։ «Կրկին անգամ...
Աղբյուր` Panorama.am
15:42
Կորած գառները, տուժած սիրիահայ գործարարը, Քուվեյթի դեսպանն ու քրեական գործը
«Խոսքը վերաբերում է Արաբական հանրապետության ներկայացուցչի կողմից Հայաստանի հզոր քաղաքացուն ջիգյարով թալանելուն»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}